Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԱԱնժելիկա Ժամհարյան

Ստեղծում ենք օրենսդրական հիմքեր՝ գիտության ոլորտի հետագա բարեփոխումների համար. Ժաննա Անդրեասյան

Ստեղծում ենք օրենսդրական հիմքեր՝ գիտության ոլորտի հետագա բարեփոխումների համար. Ժաննա Անդրեասյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:  

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրենսդրական փաթեթով մի շարք խնդիրներ են լուծվում, որոնք կարելի է բաժանել երկու հիմնական մասի: Առաջինը օրենսդրական փոփոխություններն են, որոնց պարագայում հնարավորություն կստեղծվի հաստատելու գիտական պետական կազմակերպությունների տեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջներն ու դասակարգման չափանիշները` ներառյալ գործունեության նկատմամբ ակնկալվող վերջնարդյունքի ցուցանիշները: Այս ամենը, ըստ նախարարի, թույլ կտա կարգավորել գործող գիտահետազոտական կազմակերպությունների և դրանցում առկա ստորաբաժանումների անհամաչափությունները, և կատարողականի միասնական ցուցանիշներ ունենալ:

«Կարևորագույն հնարավորություն ենք ստանալու հաստատել գիտության ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ առանց գիտության ռազմավարության՝ քաղաքականությունը լիարժեք չի կարող լինել:

Նրա խոսքով՝ առաջարկվել է հայագիտության և գիտության այլ բնագավառների զարգացմանն ուղղված ծրագրերի հաստատման լիազորող նորմեր սահմանել :

«Արդեն իսկ 66-166 տոկոսով ավելացել են գիտաշխատողների աշխատավարձերը: Գիտական կադրերի ատեստավորման կարգի, ինչպես նաև պաշտոնների և դրանց գնահատման նվազագույն չափանիշների հաստատման լիազորող նորմ ենք ներդնում, ինչը թույլ կտա սահմանել ավելի որակական չափանիշներ և գիտության մրցակցության ու միջազգայնացման տեսանկյունից ունենալ համարժեք քաղաքականություն: Այս գործընթացը միանալու է աշխատավարձերի բարձրացմանն ուղղված գործընթացին, և հետագա տարիներին արդեն ատեստավորման նոր կարգն է գործելու»,- մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը` կարևորելով նաև ֆինանսավորման կարգերի հաստատման լիազորող նորմի ներդրումը, ինչը հնարավորություն կտա վարել ավելի նպատակային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման քաղաքականություն:

Նրա խոսքով՝ անցյալ տարի չորս նոր դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել. ֆինանսավորման կարգերի հաստատումը թույլ կտա, որպեսզի գործընթացը լինի ավելի ինստիտուցիոնալ: ԿԳՄՍ նախարարը փաստել է՝ առաջարկվող փոփոխություններով որոշակի հասկացությունների ճշգրտում է տրվել, ինչը հնարավորություն կտա ոլորտում վիճակագրությունը վարել ավելի տրամաբանական և ամբողջական, ինչպես նաև այդ վիճակագրությունը մոտեցնել ՏՀԶԿ երկրներում կիրառվող ձևակերպումներին. սա նույնպես գիտության միջազգայնացման տեսանկյունից կարևոր լրամշակում է:

Անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմավորման հնարավորությունը, որը կապահովի ինստիտուցիոնալ հենք՝ միասնական քաղաքականության տեսանկյունից. «Այս օրենսդրական փաթեթով մենք ստեղծում ենք օրենսդրական հիմքերը, որոնց պետք է հաջորդեն Կառավարության կողմից կանոնադրության մշակումն ու հաստատումը և ապա՝ բուն կազմավորման գործընթացը»:

Ըստ նախարարի՝ փաթեթում ներառվել են նաև փոփոխություններ Գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկով, որոնք վերաբերում են Կառավարության կողմից ԳԱԱ կանոնադրության հաստատմանը, որպեսզի նախատեսվող բարեփոխումներին ընթացք տրվի:

Զեկույցից հետո Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին՝ հանգամանորեն ներկայացնելով ձևավորվելիք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին վերապահվող գործառույթները:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն. այն առաջարկվել է քննարկել 24-ժամյա ռեժիմով

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում