ԱԱնժելիկա Ժամհարյան

Արտակ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է

Արտակ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Ըստ Քննչական կոմիտեի՝ տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը նախնական համաձայնություն են ձեռք բերել առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու վերաբերյալ:

Մոտ մեկ տարի առաջ Գալստյանը զանգահարել է Տիգրան Արզաքանցյանին և պահանջել 110 հզ դոլար՝ նրա և նրա կնոջ վերաբերյալ «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում նվաստացնող արտահայտություններ չհնչեցնելու համար: Արզաքանցյանը չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Ղուկասյանը յութուբյան իր էջում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ: Բացի դրանից՝ Ղուկասյանն ու նրա թիմը թիրախավորել են գիշերային ակումբներից մեկի հաճախորդներին՝ լռության համար ակումբից պահանջելով 60-100 հզ դոլար և ամսական 2-3 մլն դրամի դիմաց առաջարկելով պահնորդական ծառայությունների իրականացում:

Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Գալստյանն ու ևս մեկ անձ ձերբակալվել են: Քննչական կոմիտեում քննության առարկա է ընդհանուր 46 դրվագ, այդ թվում՝ խուլիգանություն կատարելու, շորթման, ատելություն քարոզելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի վերաբերյալ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում