• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի յուրաքանչյուր հարվածին մենք կպատասխանենք 20 հարվածով. Թրամփ. «Հարևաններ» Իրանի յուրաքանչյուր հարվածին մենք... 19:54
«Ոսկե ծիրան 2026». ինչ է սպասվում «Ոսկե ծիրան 2026». ինչ... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԶՊՄԿ-ի պահնորդին սպանել է ՀՀ ներթափանցած ադրբեջանցիներից մեկը. դատախազությունը լրացրել է մեղադրանքը
Իրավունք
19:1418 Ապր, 2023

ԶՊՄԿ-ի պահնորդին սպանել է ՀՀ ներթափանցած ադրբեջանցիներից մեկը. դատախազությունը լրացրել է մեղադրանքը

Գլխավոր դատախազությունը ապրիլի 17-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են: 

Հայաստանի սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովի մեղադրանքը լրացվել է: Նա մեղադրվում է նաև Պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար: 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահպանությունն իրականացնող և պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Այնուհետև, Հուսեյն Ախունդովն իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու ուղղակի դիտավորությամբ հափշտակել է Հ.Մ.-ի մարմնի կողքն ընկած բջջային հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել է փախուստի: Ախունդովը, հեռանալով դեպքի վայրից, հափշտակված բջջային հեռախոսի միջոցով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով. «(...) փառք Աստծո հաջողությամբ հասել ենք Հայաստան և գլխատել 400-ից 500 հայերի, մենք դավաճան չենք, և հույս ունենք հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան (…)»: Այնուհետև, Ախունդովը հափշտակված բջջային հեռախոսում ներբեռնել է համացանցային հավելված և նկարահանված տեսաուղերձը հրապարակել սոցիալական ցանցի իր էջում: Դրանից հետո, Ախունդովը ոտքով գնացել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի ուղղությամբ և 2023 թվականի ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, ովքեր, պարզելով նրա՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայող լինելու հանգամանքը, վնասազերծել են նրան և հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ քննիչը 2023 թվականի ապրիլի 18-ին միջնորդություն է ներկայացրել Հուսեյն Ախնուդովի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը հսկող դատախազի նույն օրվա որոշմամբ բավարարվել է:

Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել, լրացվել է և նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու, շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով և ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանրորեն վտանգավոր արարքների համար (ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 335-րդ հոդվածի 2-րդ մաս և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ և 15-րդ կետեր):

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են նաև, որ 2023 թվականի ապրիլի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից Գլխավոր դատախազությունում ստացվել են ձերբակալված Հուսեյն Ախունդովի՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս մարմնի զննությամբ արձանագրված վնասվածքների վերաբերյալ տեղեկանքները, որոնք նույն օրն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ մարմնական վնասվածքների առաջացման հանգամանքները պարզելու նպատակով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: 2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն՝ մի խումբ անձանց կողմից) նախաձեռնվել է քրեական վարույթ:    

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ1039
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 15:2210 Հլս, 2026
  • Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել 15:1010 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Խելացի փեթակներ, AI ու անշարժ գույքի անալիտիկա. Plug and Play-ի լուծումները 15:0010 Հլս, 2026
  • ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ 14:5610 Հլս, 2026
  • Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. Նիկոլ Փաշինյան 14:3410 Հլս, 2026
  • Պաշտպանի ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին 14:1110 Հլս, 2026
  • Դամասկոսում Մակրոնի այցի ժամանակ պայթյուններ է իրականացրել «Իսլամական պետության» հետ կապված բջիջը 13:5110 Հլս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆ 13:3310 Հլս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել 13:1810 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Աշխատանք, բնակարան, վիրահատություն. ինչ ընտրակաշառքի սխեմաներ են բացահայտվել 13:0010 Հլս, 2026
  • Հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBC 12:4410 Հլս, 2026
  • Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. Փաշինյան 12:2910 Հլս, 2026
  • Ուկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա 12:1910 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը 12:0510 Հլս, 2026
  • Հուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով 11:5010 Հլս, 2026
  • Թուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. Hürriyet 11:4110 Հլս, 2026
  • Անհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդու 11:3310 Հլս, 2026
  • Ժամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ 11:2610 Հլս, 2026
  • Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 11:1910 Հլս, 2026
  • Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան 11:1010 Հլս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանը 11:0610 Հլս, 2026
  • Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ 10:5710 Հլս, 2026
  • 2026-ի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում 10:4810 Հլս, 2026
  • Արձակուրդը արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. Նիկոլ Փաշինյան 10:3910 Հլս, 2026
  • Հուշագիր Դիլիջանում մշակութային գործակցության մասին 10:1410 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | ԹՐԻՓՓ-ում որևէ դավադրություն չկա. Փաշինյան | 10.07.2026 10:0010 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները+ 09:5910 Հլս, 2026
  • Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում 09:4110 Հլս, 2026
  • AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով 09:0810 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0210 Հլս, 2026
  • Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է 08:4810 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:3610 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա 08:2010 Հլս, 2026
  • «Թունել Սադ Արիանա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 250 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0310 Հլս, 2026
  • Ալի Խամենեիի հուղարկավորությունը՝ Մաշհադում 01:0210 Հլս, 2026
  • Իրանը շարունակում է հարվածները տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին 00:3910 Հլս, 2026
  • Ինքնաբացարկը մեր գաղտնի պլանի մի մասն է. Սամվել Կարապետյան 00:2510 Հլս, 2026
  • Հունաստանն աջակցել և աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերութունների էլ ավելի խորացմանը․ Հարիս Թեոխարիս 00:0110 Հլս, 2026
  • Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից 23:5709 Հլս, 2026
  • ՀՀ-ն Լիբանան է ուղարկել 80 տոննա մարդասիրական օգնություն 23:5109 Հլս, 2026
  • Ինչ լուծում կլինի Արծվաշենի՝ նույնն էլ կլինի մյուսների դեպքում. վարչապետը անկլավների մասին 23:2809 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն քննարկել են համագործակցության հեռանկարները 23:0909 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն 22:5409 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է 22:4209 Հլս, 2026
  • Հարցազրույց Տարոն Չախոյանի հետ 22:3009 Հլս, 2026
  • Մարզական կյանքի նոր փուլին՝ պատրաստ 22:2109 Հլս, 2026
  • Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. հանդիպում Էլեոնոր Կարուայի հետ 22:0909 Հլս, 2026
  • Լուրեր 22:00 | «Արարատցեմենտը» կպետականացվի, նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ 22:0009 Հլս, 2026
  • «Բեբրաս» ինֆորմատիկայի մրցույթին 60 դպրոցի ավելի քան 6400 աշակերտ է մասնակցել 21:4809 Հլս, 2026
  • Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր 21:3609 Հլս, 2026
  • «Իմ աշխարհը». կտավներ լուսաբացից 21:2509 Հլս, 2026
  • Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում 21:1209 Հլս, 2026
  • Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է 21:0909 Հլս, 2026
  • Արաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները 20:5909 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 9. 2026 20:5709 Հլս, 2026
  • Յուլիս 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5309 Հլս, 2026
  • «Իմ աշխարհը». կտավներ լուսաբացից 20:5109 Հլս, 2026
  • Կենսաբազմազանության թիրախներ և փողեր 20:4709 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 20:4109 Հլս, 2026
  • Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից հայ աշակերտները վերադարձել են մեդալներով 20:3609 Հլս, 2026
  • Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է 20:2709 Հլս, 2026
  • Հայաստանի ճանաչելիությունը բարձրացել է. Նիկոլ Փաշինյան 20:1809 Հլս, 2026
  • Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը 20:1109 Հլս, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:0409 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել Լիբանանին տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը 19:5709 Հլս, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների պաշտպանության համաձայնագրին 19:5109 Հլս, 2026
  • «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի 19:4309 Հլս, 2026
  • ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցել է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին 19:3509 Հլս, 2026
  • 109 հազար տեղահանվածի բնակարանային ապահովման համար կիրականացվի 284,4 մլն դոլարի ծրագիր 19:2909 Հլս, 2026
  • Նախատեսվում է կատարելագործել Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը 19:2109 Հլս, 2026
  • Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը 19:1409 Հլս, 2026
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց 19:0809 Հլս, 2026
  • Կշարունակվի Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության բարելավումը 19:0609 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Նախատեսվում են բոնուսներ առողջության ապահովագրության համակարգի շահառուների համար 19:0009 Հլս, 2026
  • Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր 18:5709 Հլս, 2026
  • Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները 18:5309 Հլս, 2026
  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է 18:4409 Հլս, 2026
  • Ֆրանսիական կողմը հետաքրքրված է Օրսեի թանգարանի և հայկական որևէ թանգարանի հետ համագործակցության հարցում. Ֆրանսիայի մշակույթի նախարար 18:3609 Հլս, 2026
  • Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանություն 18:3109 Հլս, 2026
  • Վարդենիսի բժշկական կենտրոնի համար նախատեսվում է նոր շենք կառուցել 18:2409 Հլս, 2026
  • Ֆլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունով 18:1709 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 18:1009 Հլս, 2026
  • Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը 18:0909 Հլս, 2026
  • Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը՝ Մատենադարանում 18:0709 Հլս, 2026
  • Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ 17:5809 Հլս, 2026
  • Կրթության բարեփոխումներն իրական արժեք են ստանում, երբ հասնում են դասարան․ Արաքսիա Սվաջյան 17:4909 Հլս, 2026
  • Մոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներ 17:4109 Հլս, 2026
  • Նորակառույց շենքերը, կազմակերպությունները պետք է շահագործվեն և սպասարկվեն պատշաճ մակարդակով. վարչապետ 17:3309 Հլս, 2026
  • Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ 17:2409 Հլս, 2026
  • Երևանի «Փյունիկը» սկսում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում 17:1809 Հլս, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ 17:0709 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Մենք պետք է գնանք և այդ հարցին լուծում տանք. Փաշինյանը՝ անկլավների և էքսկլավների մասին 17:0009 Հլս, 2026
  • Հունիսին Արևմտյան Եվրոպայում ջերմաստիճանը հասել է պատմական առավելագույնի՝ գերազանցելով մեկ տարի առաջ սահմանված ռեկորդը 16:5409 Հլս, 2026
  • Ֆիզանձինք օգտագործել են 12000 հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին 16:3909 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ 16:3209 Հլս, 2026
  • Ուկրաինան երկու ամիս ունի. ընտրություններից հետո Պուտինը կարող է մոբիլիզացիա հայտարարել. Պավել 16:2909 Հլս, 2026
  • Կասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը 16:1409 Հլս, 2026
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին 16:0209 Հլս, 2026
  • Վենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ը 16:0209 Հլս, 2026
  • Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն 16:0009 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015