COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԱԺ-ն համաձայնություն տվեց Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն

ԳԳոհար Սարգսյան

Գլխավոր դատախազը միջնորդել էր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 65-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 65 կողմ, դեմ 0։

Հիշեցնենք՝ վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ-ում աշխատանքային փակ քննարկման ժամանակ Մհեր Սահակյանը մոտեցել  է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին։ Հարվածի հետևանքով Վարդանյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մարմնական վնասվածք պատճառելը խուլիգանական դրդումներով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում