ՎՎահե Դավթյան

Սյունիքի մարզում նորածնի դիակի հայտնաբերման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Սյունիքի մարզում նորածնի դիակի հայտնաբերման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա:

 

Հաղորդման առթիվ 2023 թ. մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

 

Դեպքի վայրի զննությամբ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջակողմյան ձորակում՝ ճանապարհի եզրից 25,3 մետր հեռավորության վրա, սոճենու ծառի տակ, հայտնաբերվել է իգական սեռի նորածնի դիակ:
 
Դիակը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով:

 

Դիակի շրջակայքում հայտնաբերվել է սավան, պոլիէթիլենային պարկ, որի մեջ և կողքին եղել են տարբեր իրեր, խաղալիք, սննդի մնացորդներ:
 

Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ մարտի 20-ին՝ ժամը 15-ի սահմաններում, վերոհիշյալ տեղանքում աստղաշուշան հավաքելու ընթացքում շան հաչոցի վրա մոտեցել և հայտնաբերել է նորածնի դիակն ու անմիջապես զանգահարել է ոստիկանություն:

 

Քրեական վարույթով օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ ծննդկանին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նաև հարցումներ են ուղարկվել Կապանի, Գորիսի և Սիսիանի բժշկական կենտրոններ՝ կրկին ծննդկանի ինքնությունը պարզելու համար:
 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Նախաքննությունը շարունակվում է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում