Առաջիկայում կներկայացնենք Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը. Ժաննա Անդրեասյան

Առաջիկայում կներկայացնենք Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձավ Ակադեմիական քաղաք ունենալու գաղափարին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

«Առաջիկայում մենք կներկայացնենք Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը: Կարծում եմ, որ մենք մեկնարկային փուլում ենք այն իմաստով, որ արդեն իսկ հստակեցված է, թե որտեղ պետք է տեղակայված լինի Ակադեմիական քաղաքը:

Մենք ունենք պատկերացում, որ կարող ենք ունենալ Ակադեմիական քաղաքի 3 կլաստերներ: Ունենք նաև պատկերացում, թե որ կլաստերը որ ուղղությամբ բուհի համար կարող է հարմար լինել»,- ասաց Անդրեասյանը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©