ԼԼիլիթ Ասատրյան

Վայոց ձորի մարզպետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել 2022 թ. սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Վայոց ձորի մարզպետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել 2022 թ. սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։

 
Հնարավոր է սա 3 մարդ and մարդիկ նստած են նկարն է
 

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ԱՄՆ աջակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի որակի և հնարավորությունների շարունակական բարելավմանը։

 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են and մարդիկ նստած են նկարն է
 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

 
Մարզպետը դեսպանին ներկայացրել է նաև սեպտեմբերի 13-14-ը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում