• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ ՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի... 23:42
9-րդ գումարման ԱԺ օրակարգը. Մեծ բանավեճ 9-րդ գումարման ԱԺ օրակարգը.... 21:55
Չքաղաքականացնե՜լ. Կարեն Գիլոյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Կարեն Գիլոյանի հետ 18:19
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 12:3209 Մար, 2023

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետությունների հետ հարաբերություններին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին: Ելույթում ասված է.

«Արաբական պետությունների լիգայի հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,

Հարգարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ նախարարներ,

Ձերդ գերազանցություններ, բարեկամներ,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար, Նորին գերազանցություն Ահմեդ Աբուլ Ղեյտին և այս նստաշրջանի նախագահ, Նորին գերազանցություն Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, ինչպես նաև բոլոր անդամ պետություններին՝ այս հարգարժան լսարանի առաջ այսօր ելույթ ունենալու հնարավորության համար: Ես սա համարում եմ բարեկամությունը, փոխադարձ հարգանքը և, իհարկե, ընդհանուր պատմությունը խորհրդանշող իրադարձություն:



Կցանկանայի ելույթս սկսել՝ գոհունակություն հայտնելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության կապակցությամբ: Մենք կապված ենք միմյանց պատմամշակութային ամուր կապերով, որոնք շարունակում են հիմք ծառայել ներկայիս բարեկամական հարաբերությունների, համագործակցության և մարդկանց միջև ջերմ շփումների համար: Պատմության ամբողջ ընթացքում մեր ժողովուրդներն ապրել են կողք կողքի և կիսել միմյանց ուրախությունն ու վիշտը:

20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների ժամանակ հազարավոր հայեր, փրկվելով 191 թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից, ապահով ապաստան գտան արաբական երկրներում: Այդ դժվարին ժամանակահատվածում հայերին հնարավորություն տրվեց ապրել և արարել իրենց հյուրընկալած արաբական երկրներում: Այս վերաբերմունքը հայ ժողովուրդը երբեք չի մոռանա: Եվ ես հպարտ եմ, որ մեր հայրենակիցները մեծ ներդրում ունեցան տարբեր բնագավառներում այդ արաբական երկրների առաջընթացի և զարգացման գործում:

Ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանը, հանդիսանալով հին քաղաքակրթությունների բնօրրան, պահպանել է նաև իսլամական ժառանգությունը, ինչի վառ օրինակն են այն հազարավոր ձեռագրերը, որոնք պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում: Մեր մայրաքաղաք Երևանի կենտրոնում մենք հպարտորեն պահպանում և ցուցադրում ենք արաբական ձեռագրեր, որոնք ներառում են արաբական գեղագրության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Սուրբ Ղուրանի առաջին գրերը, կրոնական, փիլիսոփայական, պատմագիտական, բանասիրական բովանդակության հազվագյուտ գրքերը:

Հայաստանը և արաբական երկրները սերտ հարաբերություններ և արդյունավետ համագործակցություն են հաստատել նաև պետական մակարդակով։ Հայաստանի և արաբական երկրների միջև լիակատար փոխըմբռնում կա կարևոր հիմնախնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի շուրջ:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր տարածաշրջանում Հայաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ քննարկելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցեր՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով:

Հակիրճ ելույթում չեմ ցանկանում ձեզ ծանրաբեռնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքիշխան տարածքի դեմ լայնածավալ ագրեսիաների մանրամասներով: Ես չեմ ուզում նաև, որ դուք հայտնվեք փոխադարձ մեղադրանքների և վեճերի տիրույթում: Փոխարենը կներկայացնեմ ամբողջական գործընթացի ընդհանրական պատկերը:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և փորձում է հարևանների հետ բանակցել կառուցողական դիրքերից և հավատարիմ է բոլոր չկարգավորված խնդիրներին դիվանագիտության միջոցով արդարացի լուծումներ գտնելուն։ Մեր անկեղծ ջանքերին ի պատասխան, Ադրբեջանը շարունակում է իր ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական գործողությունները:

Այս առնչությամբ ցանկանում եմ անդրադառնալ վերջին զարգացումներին: Ինչպես գիտեք, արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, ապօրինի կերպով արգելափակվել է, այսպես կոչված, էկոակտիվիստների խմբի կողմից, ինչն ակնհայտորեն կազմակերպված է Ադրբեջանի կառավարության կողմից: Ավելին՝ Ադրբեջանը պարբերաբար խափանում է Լեռնային Ղարաբաղ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայերը հայտնվել են հումանիտար աղետի եզրին: Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ տեղական իշխանությունների հետ բանակցություններ վարելու փոխարեն՝ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում արցախահայությանը լքել իրենց տները՝ նպատակ ունենալով նրանց զրկել հայրենիքից և կյանքի կոչել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։

Լաչինի միջանցքի արգելափակման համատեքստում ուզում եմ ընդգծել, որ այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ: Հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը։

Հարգարժա՛ն նախարարներ,

Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը: Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կմերժվեն, և մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։ Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ:

Եվ կրկին, Արաբական պետությունների լիգայի այս հարթակում, ընդգծում եմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետությունների հետ հարաբերություններին և վերահաստատում ձեր երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցության հեռանկարներն ընդլայնելու մեր պատրաստակամությունը։

Շնորհակալ եմ»:

Դիտումների քանակ143
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանը ԼՂ-ի հիմնախնդրին փորձում է կրոնական երանգ տալ. Արարատ Միրզոյան 21:2908 Մար, 2023 Ադրբեջանը ԼՂ-ի հիմնախնդրին փորձում է կրոնական երանգ տալ. Արարատ Միրզոյան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Վարչապետը, փոխվարչապետներն ու նախարարները կերդվեն նոր տեքստով. ինչ է փոխվել 18:4027 Հլս, 2026
  • Երիտասարդ դիզայներների էսքիզները՝ Միլանի միջազգային նորաձևության հարթակում 18:2927 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվել 18:2027 Հլս, 2026
  • Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը 18:1227 Հլս, 2026
  • Ակտիվ ճանապարհաշինություն՝ Սևան համայնքում 18:0127 Հլս, 2026
  • Երևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդ 17:5127 Հլս, 2026
  • Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները 17:4327 Հլս, 2026
  • ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը խորհուրդ է տվել Թրամփին դադարեցնել Իրանին հարվածները Հորմուզի նեղուցի շրջանում. Axios 17:3027 Հլս, 2026
  • Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա 17:1827 Հլս, 2026
  • Էջմիածին-Շահումյան-Դաշտ բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի նորոգման դժվարությունները 17:0627 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | «Հանուն Հայաստանի հարատևության…». նախարարների երդման տեքստը փոխվել է | 27.07.2026 17:0027 Հլս, 2026
  • Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները 16:5427 Հլս, 2026
  • Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում 16:4327 Հլս, 2026
  • Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին 16:3527 Հլս, 2026
  • ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գաղափարը կորցրել է իր իմաստը. Կիմ Յո Չժոն 16:2427 Հլս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվությունը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7,9 տոկոսով 16:1627 Հլս, 2026
  • «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է 16:0327 Հլս, 2026
  • Հութիները սպառնում են փակել Կարմիր ծովը 15:5127 Հլս, 2026
  • Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող 15:3827 Հլս, 2026
  • Ոստիկանությունը վերացրել է Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար կասկածվողին 15:2527 Հլս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում 15:1227 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Տնտեսության երեք ոլորտում երկնիշ աճ է գրանցվել. կոմիտեն ցուցանիշներ է հրապարակել 15:0027 Հլս, 2026
  • «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2026-ի առաջին կիսամյակի 1-ին խոշոր հարկ վճարողն է 14:5727 Հլս, 2026
  • Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ 14:4127 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:2727 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը դադարեցրել են փոխադարձ հարվածները 14:1527 Հլս, 2026
  • Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը 14:0327 Հլս, 2026
  • Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում 13:4727 Հլս, 2026
  • Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել 13:3327 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք 13:2027 Հլս, 2026
  • Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ, կա երեք զոհ, հինգ վիրավոր 13:0327 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Ջրային համակարգի մեծ վերափոխումը. ինչ է նախատեսվում առաջիկա հինգ տարիներին 13:0027 Հլս, 2026
  • Մահվան ելքով վրաերթ Ծովակալ Իսակովի պողոտայում 12:5227 Հլս, 2026
  • Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի 12:4027 Հլս, 2026
  • 2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ 12:2127 Հլս, 2026
  • Ռուսական հարվածներ Ուկրաինայում. առնվազն երեք զոհ, տասնյակ վիրավորներ 11:4827 Հլս, 2026
  • Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից Ռուսաստանում կան զոհեր ու վիրավորներ 11:4827 Հլս, 2026
  • Արտանիշի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում. ջրափրկարարները քաղաքացուն մոտեցրել են ափ 11:3527 Հլս, 2026
  • Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը 11:2227 Հլս, 2026
  • Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ 11:0827 Հլս, 2026
  • Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա հինգ հայ ըմբիշ 10:5427 Հլս, 2026
  • Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար 10:4027 Հլս, 2026
  • Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր 10:3327 Հլս, 2026
  • Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել 10:1427 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Ծառուկյանից պահանջվող 2 առանձնատների շուկայական արժեքը 4.2 միլիարդ դրամ է 10:0027 Հլս, 2026
  • Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով 09:4927 Հլս, 2026
  • Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում 09:2327 Հլս, 2026
  • «Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին 09:1527 Հլս, 2026
  • Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:0227 Հլս, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները 08:3427 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2127 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0427 Հլս, 2026
  • ՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ 23:4226 Հլս, 2026
  • Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության 22:5926 Հլս, 2026
  • 16 մլն-ի ծրագրով տներ, ոռոգման ցանց, նոր դպրոց, ձեռնոցի արտադրություն. սահմանամերձ գյուղի ծրագրերը 22:5126 Հլս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ օրակարգը. Մեծ բանավեճ 21:5126 Հլս, 2026
  • 288 մլն դոլար, 75 գույք, «Բենթլի», «Ռոլս-Ռոյս». Ծառուկյանից պահանջվող տները՝ թռչնի թռիչքի բարձրությունից 21:5026 Հլս, 2026
  • Հայաստանում արտադրվող արևային էներգիայի ծավալը 7 տարում հարյուրապատկվել է 21:4226 Հլս, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ 21:3726 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Արարատցեմենտի մրցույթի հաղթողին դուրս են մղել. 185 մլն դր կանխավճարը չեն վերադարձրել 21:0026 Հլս, 2026
  • Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսի նպատակները | Հարցազրույց Վահե Թորոսյանի հետ 20:5126 Հլս, 2026
  • 35 տարվա մեջ 1-ին անգամ ռազմավարություն կլինի. ջրային ոլորտի խնդիրների լուծման քայլերը 20:4126 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն 20:2426 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.07.2026 20:1526 Հլս, 2026
  • Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:3426 Հլս, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին 18:4526 Հլս, 2026
  • Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը 18:0626 Հլս, 2026
  • Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից 17:4326 Հլս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում 16:1526 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին 15:0926 Հլս, 2026
  • ՄԱԿ-ը կանգնած է Սիրիայի կողքին. Գուտերեշ 14:0026 Հլս, 2026
  • Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:5326 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում 13:2426 Հլս, 2026
  • Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում 13:2026 Հլս, 2026
  • Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի 13:1626 Հլս, 2026
  • 2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան 12:2726 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 12:2326 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ 11:2926 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 11:2026 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ 09:4526 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1126 Հլս, 2026
  • Էստոնիայում ներկայացվել է հայ կերպարվեստը 00:5026 Հլս, 2026
  • «Լուսավորիչ» թատերաստուդիայի առաջին քննությունը 00:0926 Հլս, 2026
  • Կրթություն և կեցություն. «Ուսանողի տուն»-ը նոր դիմորդների է սպասում 23:5425 Հլս, 2026
  • Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը 23:1125 Հլս, 2026
  • Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է 22:3625 Հլս, 2026
  • Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը 22:1525 Հլս, 2026
  • Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 21:5725 Հլս, 2026
  • Ռուս-ուկրաինական պատերազմի քաղաքական և տնտեսական հետևանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:4025 Հլս, 2026
  • Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից 21:2425 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.07.2026 21:1025 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Քննարկվել է գազի ծավալներն ավելացնելու հարցը. կստեղծվի ՀՀ-Իրան աշխատանքային խումբ 21:0025 Հլս, 2026
  • «Քրջի Bazzar»-ը՝ որպես ներկայացում 20:5825 Հլս, 2026
  • Հին մեքենաների ավտոշոու Գլենդելում 20:4925 Հլս, 2026
  • Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ 20:4225 Հլս, 2026
  • ՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը 20:3225 Հլս, 2026
  • Վրաստանը էլեկտրաէներգիայի անջատումների հարցով հետաքննություն է սկսել 20:2325 Հլս, 2026
  • «Երևանի գարեջուր» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 996 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1625 Հլս, 2026
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին 19:5425 Հլս, 2026
  • Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցները» Կոնգրեսում տեղից չեն շարժվում. NYT 19:4325 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015