ԳԳոհար Սարգսյան

Մոնթե Մելքոնյան պողոտայում բախվել են ավտոբուսը և ավտոմեքենան. կան տուժածներ

Մոնթե Մելքոնյան պողոտայում բախվել են ավտոբուսը և ավտոմեքենան. կան տուժածներ

Մարտի 7-ին՝ ժամը 08:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Hyundai մակնիշի ավտոբուսը և BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ Շ․Ա․-ն (ծնված 1962 թ․) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս․Բ․-ն (ծնված 1956 թ․) և Գ․Ն․-ն (ծնված 1969 թ․)՝ «Էրեբունի» ԲԿ, ևս 8 հոգի՝ «Արմենիա» ՀԲԿ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում