Մարդասիրական բեռով ավտոմեքենաները հատել են 30 տարի փակ հայ-թուրքական սահմանը՝ անցնելով Մարգարայի կամրջով

ՄՄարո Թարվերդյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանից մարդասիրական բեռ է ուղարկվել Թուրքիա՝ երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն տրամադրելու համար։

Բեռնատարները Թուրքիայի տարածք անցել են երկու երկրների միջև գտնվող Մարգարա կամրջով, որը 1993 թվականից ի վեր՝ շուրջ 30 տարի, չէր օգտագործվել։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին և ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին:

«Ես միշտ հիշելու եմ Հայաստանի ժողովրդի ցուցաբերած մեծահոգությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած տարածաշրջանում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում