Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի նախագահի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցք» եզրույթի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել:

Հայաստանի և Իրանի դիվանագիտական հարաբերությունների 31-ամյակին նվիրված հայ-իրանական աշխատաժողովի ընթացքում ընդգծեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը՝ շեշտելով՝ հայերն ու իրանցիները հարևաններ են եղել, կան ու կլինեն:

Աբբաս Բադախշան Զոհուրի (Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Որոշակի խորամանկություններ կան, խոսվում է այսպես կոչված միջանցքների մասին, բայց Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի:
 

ԱՆԴՐԱԴԱՐՁ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի և Իրանի միջև երրորդ բարձրավոլտ էլեկրահաղորդման գծի կառուցման գործնական աշխատանքները, ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը ապացուցում են՝ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերություններն ունեն առանձնահատուկ կարևորություն. սա Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի դիտարկումն է:

Գրիգոր Մելքոնյանն արձանագրում է՝ նախորդ տարի երկու երկրների միջև 700 մլն դոլարի առևրաշրջանառությունը լավ հնարավորություն է ստեղծում կարճ ժամանակում հասնել Հայաստանի և Իրանի ղեկավարներին սահմանած 1 մլրդ դոլարի շրջանառության նշաձողին:

Գրիգոր Մելքոնյան (ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության խորհրդական) - Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները հստակ արձանագրում են, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն իրենց զարգացման մեծ ներուժը, և այդ ուղղությամբ անհրաժեշտ լուրջ աշխատանքներ կատարել:

Աշխատաժողովի մասնակիցները վերջին տարիներին հարևան պետությունների հարաբերություններում կարևոր քայլ որակեցին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը:

Իրանի դեսպանը հույս հայտնեց՝ Հայաստանն էլ առաջիկայում Թավրիզում գլխավոր հյուպատոսություն կունենա:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում