Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:
«Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներին և ոստիկանության ծառայողներին օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- նշված է գրառման մեջ: