COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում պնդել են, թե պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը

Ադրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում պնդել են, թե պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը

Ադրբեջանի ներկայացուցիչ էլնուր Մամեդովը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում չի ընդունել Հայաստանի մեղադրանքները՝ դրանք անհիմն համարելով:

Ադրբեջանը պնդել է, թե իրենք չեն առաջացրել միջանցքով երթևեկության խոչընդոտ: Ադրբեջանի ներկայացուցիչը՝  որպես արդարացում, նշել է, թե Հայաստանում էլ 4 հազարից ավելի ՀԿ-ներ կան ու որոշները պետական ֆինանսավորում ունեն, իսկ իրենց, այսպես կոչված ակտիվիստները, անկախ են, զինվորականներ չեն, պարզապես ժամանակին ծառայել են բանակում:

Ներկայացուցիչը, սակայն, չի հերքել փաստը, որ բոլոր ակտիվիստները գրանցվում են պետական ապարատում՝ իբր նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով: Ադրբեջանի ներկայացուցիչը նշել է, թե իրենց կառավարությունը սատարում է բողոքի մասնակիցների գաղափարներին, բայց չի կազմակերպում այդ բողոքը:

Էլնուր Մամեդովը նաև նշել է՝ ինչո՞ւ է Հայաստանը հիմա ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացրել, եթե հայտարարում է, թե, նրա ձևակերպմամբ, Ղարաբաղի ինքնահռչակ պաշտոնյաները պետք է բանակցեն Ադրբեջանի հետ:

Մամեդովն այնուհետև հայտարարել է՝ երբ Երևանը որոշի, որ սա իր խնդիրն է, Բաքուն պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս հայտարարությամբ, Ադրբեջանը, ըստ էության, վերահաստատել է Հայաստանի պնդումները, որ Լաչինը փակվել է բանակցություններում հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար:

Իրար հետևից նաև Ադրբեջանի իրավախորհրդատուներն են պնդել, թե պետությունը չի ղեկավարում ցույցը և փորձել են սևացնել ռուս խաղաղապահներին՝ նշելով՝ նրանց պարտավորությունն է վերահսկողություն սահմանել միջանցքի վրա, հետևաբար. խաղաղապահներն են խոչընդոտում միջանցքով ելումուտը, և ոչ՝ բողոքի մասնակիցները:

Ադրբեջանի իրավախորհրդատուներից մեկը մեջբերել է եռակողմ հայտարարությունը՝ նշելով, թե Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունը, ոչ թե այդ երթևեկության անընդհատությունը: Այսպիսով, Ադրբեջանը խնդրել է դատարանին մերժել Հայաստանի հայցը:

Այսօրվա նիստն ավարտվել է, դատարանը տեղեկացրել է, որ հնարավորին սեղմ ժամկետում կկայացնի հայցի վերաբերյալ որոշում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում