ԴԴավիթ Մուրադյան

Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից

Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գեորգի Ավետիսյանին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝

1. Գեորգի Ավետիսյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

2. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանին»,- ասված է որոշման մեջ: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Գեորգի Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանին էր ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում