• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ռազմարդյունաբերության կոմիտեի գործունեությունը՝ սպառազինության և տեխնիկայի արտադրության զարգացման գործում Նիկոլ Փաշինյանը կարևորել է... 15:49
Եթե ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյան Եթե ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն... 15:24
Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են սկսվել ջրօգտագործողների ընկերություններում Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություններ... 14:45
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 21:5025 Հնվ, 2023

1000 խոշոր հարկատուները մոտ 1,5 տրիլիոն դրամ հարկ են վճարել՝ գրանցելով ամենաբարձր արդյունքը

Գրեթե 1,5 (1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն) տրլիոն դրամ: Այսքան հարկ ու մաքս են վճարել տնտեսվարողները 2022 թվականին, հարկային մարմին վճարը ավելի քան 1 տրիլիոն 185 մլրդ դրամ է (1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն ), մաքսային մարմին մուտքերը՝ 304 մլրդ-ից ավելի (304 միլիարդ 275 միլիոն):

1000 խոշոր հարկատուի ցանկն առանձնանում է հետաքրքիր թվային պատկերով:

2022-ի ցուցանիշը 2021-ից ավելի է 32 տոկոսով, մասնագետները շեշտում են նաև, որ սա երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: 1,5 տրիլիոն արդյունք չի գրանցվել անգամ 5 տարվա կտրվածքով: Ընդ որում՝ հարկային վճարումները միայն առաջին տասնյակի կամ հարյուրյակի հաշվին չեն մեծացել, դրական տեղաշարժ կա նաև ցանկի վերջին տողերում:

Արմենուհի Բուռնազյան («Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն) - Այս ուղղակի հարկերի բարձրացումը նշանակում է, որ եղել է հարկային վարչարարության որոշակի բարելավում, և նաև դա կարող է կապված լինել աշխատատեղերի կամ շահութաբերության հետ:

Միայն առաջին 10 խոշոր հարկատուները հաշվետու տարում պետբյուջե են վճարել 374 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 98 միլիարդով: Ցանկի վերջին 100 տնտեսվարողները ընդհանուր 28 մլրդ են վճարել՝ 2021-ից 10 մլրդով ավելի: Տնտեսագետ Արմեն Քթոյանը վճարված հարկ ու մաքսի նման ծավալի այլ պատճառներ է ներկայացնում:

Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Եթե մենք ունենք 14,4 տոկոս տնտեսական ակտիվություն, կամ տարվա համար նախատեսվում է երկնիշ տնտեսական աճ, և ընդ որում` դա իրական արտահայտությամբ է, և եթե գումարենք դրան գնաճի էֆեկտը բավականին նշանակալի, էդ երկու ազդեցություններն էլ կազմակերպությունների վճարած հարկերի ընդհանուր ծավալի մեջ ներառվում են:

Ըստ ՊԵԿ տվյալների` 2022-ին 258 ընկերություն 1 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել, 2021-ին նման ընկերությունները 201-ն էին: Այս նույն տարիները համեմատելիս փոխվել է նաև տարածքային բաշխվածությունը, չնայած Երևանը մրցակցությունից դուրս է, բայց մարզերում գրանցված ընկերությունները բարելավում են դիրքերը:

Արմենուհի Բուռնազյան - 81 տոկոսը գրանցված է եղել Երևանում, սակայն այստեղ լավ ցուցանիշը այն է, որ հարկային վճարումների ծավալի առումով նվազում է նկատվել, եթե նախորդ ժամանակաշրջանում ծավալի 78 տոկոսն էր Երևանում գրանցված ընկերությունների կողմից վճարվել, հիմա արդեն 74 տոկոսը:

2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվելու համար անհրաժեշտ էր առնվազն 260 մլն դրամ հարկ վճարել, 21-ին բավարար էր 160 մլն-ը: Զգալի առաջընթաց են արձանագրել առևտրի ոլորտում աշխատողները, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները, իսկ, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում պատկերը հակասական է: «Գեոպրմայնինգ գոլդ» ընկերությունը, որին պատկանում է սահմանամերձ Սոթքի հանքը, 2021-ի 20 մլրդի փոխարեն նախորդ տարի 3 մլրդ հարկ է վճարել, քանի որ սահմանային լարվածությամբ պայմանավորված` հաճախ չի գործել: Տարվա մեծ մասը չաշխատած Թեղուտի հանքն էլ 20 մլրդի փոխարեն վճարել է 12 մլրդ: Մինչդեռ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի վճարած հարկերը ավելի քան 80 մլրդ դրամով ավելացել են: Ըստ փորձագետների՝ այստեղ անկյունաքարային է ստվերի կրճատումը:

Հանքարդյունաբերության ոլորտում հարկային վարչարարության խստացման շնորհիվ տարեցտարի թվերն աճում են: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եթե 2022 թ. ընդհանուր առմամբ վճարել է 144 միլիարդ դրամ հարկ, ապա 2017թ-ին վճարել էր 7.7 անգամ պակաս՝ ընդամենը 18,7 միլիարդ:

Արմեն Քթոյան - Հանքագործության եթե, այսպես ասած, «ֆիզիկական ծավալի» առումով նայենք, ֆիզիկական ծավալի մեծ փոփոխությամբ չի կարելի բացատրել, այստեղ գնային ֆակտորն է, եթե մենք երկար ժամանակահատված ենք դիտարկում ու նաև հարկման տրամաբանության փոփոխությունը: Եթե նախկինում ռոյալթիի հաշվարկման ինչ-որ մոտեցում կար, և դա հաշվի չէր առնում հնարավոր այն գների ազդեցությունը, որի դեպքում դու կարող ես սովորականից բարձր շահույթ ստանալ, այդ շահույթը մնում էր չհարկված: Կառավարությունը այս տրամաբանությունը փոխեց:

Արմեն Քթոյանի խոսքով` առաջին հարյուրյակի 80 տոկոսը 2021-ի համեմատ ավելացրել է հարկային վճարումները, մոտ 20 ընկերություն` կրկնապատկել դրանք: Ցանկը այս տարի ևս գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», հաջորդում են «Գազպրոմ Արմենիան», «Գրանդ տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»:

Հեղինակ`Մուշեղ Իսախանյան
Դիտումների քանակ35
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 2022 թվականին ՎԶԵԲ-ը 117 միլիոն եվրո ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսությունում 16:0230 Հնվ, 2023
  • Ադրբեջանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել 15:5630 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ռազմարդյունաբերության կոմիտեի գործունեությունը՝ սպառազինության և տեխնիկայի արտադրության զարգացման գործում 15:4930 Հնվ, 2023
  • Առգրավվել է 1843.8 կգ սիգ, հայտնաբերվել են իրավախախտումներ 15:4730 Հնվ, 2023
  • Ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով 15:4130 Հնվ, 2023
  • Փեշավարում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3 տասնյակի 15:3530 Հնվ, 2023
  • Գնել Սանոսյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին 15:3030 Հնվ, 2023
  • Եթե ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյան 15:2430 Հնվ, 2023
  • Էրդողանը որոշել է ցնցել Շվեդիային՝ ընդունելով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ որոշում 15:1130 Հնվ, 2023
  • Քաղաքապետարանի էներգախնայողության շնորհիվ տնտեսվող միջոցներով կլուծվեն բնակիչների խնդիրները 15:0330 Հնվ, 2023
  • Լուրեր 15:00 | 30.01.2023 15:0030 Հնվ, 2023
  • Սպիտակի երկու բնակիչների մեղադրանք է ներկայացվել՝ ոստիկանության ծառայողի գործունեությանը միջամտելու համար 14:5430 Հնվ, 2023
  • Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են սկսվել ջրօգտագործողների ընկերություններում 14:4530 Հնվ, 2023
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին 14:3730 Հնվ, 2023
  • Դոնալդ Թրամփը նախընտրական արշավ է սկսել. CNBC 14:2830 Հնվ, 2023
  • Առաջիկայում Հայաստանում կկիրառվեն ճանապարհային երթևեկության կարգավորման նոր նշաններ 14:1830 Հնվ, 2023
  • Աշխատավարձի բարձրացման հնարավորություն՝ արտադպրոցական հաստատությունում դասավանդողների համար 14:0830 Հնվ, 2023
  • Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր. մեկնարկը տրվելու է Մյասնիկյան և Գայի պողոտաներից 13:5930 Հնվ, 2023
  • Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 13:4830 Հնվ, 2023
  • Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար. Կարեն Գիլոյան 13:4130 Հնվ, 2023
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին 13:3130 Հնվ, 2023
  • Նախաձեռնությամբ սպառողական փոխառությունները, վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտներն առաջարկվում է տրամադրել միայն ՀՀ դրամով 13:2130 Հնվ, 2023
  • Իրանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ 13:0830 Հնվ, 2023
  • ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի | ՈՒՂԻՂ 13:0430 Հնվ, 2023
  • Շրջափակված Արցախում արդեն 183 երեխա է ծնվել 13:0130 Հնվ, 2023
  • 6 անշարժ գույք, 7 մլն դրամ. պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը 12:4630 Հնվ, 2023
  • Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի 12:3530 Հնվ, 2023
  • Հունվարի 27-29-ը Երևանում ծնվել է 141 երեխա 12:2530 Հնվ, 2023
  • ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը 12:1330 Հնվ, 2023
  • Հայանիստ գյուղում այրվել է ավտոմեքենա, ուղևորները հոսպիտալացվել են 12:1030 Հնվ, 2023
  • Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան 12:0130 Հնվ, 2023
  • ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց 11:3730 Հնվ, 2023
  • ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 19 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան 11:2530 Հնվ, 2023
  • Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցնում է գործունեությունը 11:2130 Հնվ, 2023
  • Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է 11:1630 Հնվ, 2023
  • Հունվարի 27-30-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 109 դեպք 10:5430 Հնվ, 2023
  • Հունվարի 23-29-ը ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 193-ը՝ արտակարգ 10:3830 Հնվ, 2023
  • ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները 10:0230 Հնվ, 2023
  • Լուրեր 10:00 | 30.01.2023 10:0030 Հնվ, 2023
  • Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենան ձորից դուրս են բերել երթևեկելի հատված 09:2730 Հնվ, 2023
  • Արագածոտնի մարզի և Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 08:2930 Հնվ, 2023
  • Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՀՀ ՊՆ 00:1930 Հնվ, 2023
  • Շուրջօրյա խնամքի հաստատություններում կա 602 երեխա, նրանցից 510-ը՝ հաշմանդամություն ունեցող 00:1530 Հնվ, 2023
  • ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա ՀՀ-ում առաջին անգամ դատավորի լիազորություն է դադարեցվել 22:5829 Հնվ, 2023
  • Լուրջ փորձություն Էրդողանի համար. մայիսի 14-ին Թուրքիայում համապետական ընտրություններ են 22:3629 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը 22:2729 Հնվ, 2023
  • Տնային կալանքի և վարչական հսկողության համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգը Հայաստանում է 21:5729 Հնվ, 2023
  • Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում 21:5029 Հնվ, 2023
  • Շահառուների մեծ մասն ստացել է Արցախից տեղահանվածների բնակարանային մատչելիության ծրագրի հավաստագիրը 21:3229 Հնվ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 29.01.2023 21:0029 Հնվ, 2023
  • Սփյուռքի դպրոցները գրքերի կարիք ունեն | Հարցազրույց Արարատ Ղուկասյանի հետ 20:3429 Հնվ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 29.01.2023 20:0029 Հնվ, 2023
  • Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ 19:1229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 19:0729 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահն ընդլայնված կազմերով հանդիպում են ունեցել 18:3229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին 17:4529 Հնվ, 2023
  • Ի պատիվ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի՝ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ 17:3529 Հնվ, 2023
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել 17:0729 Հնվ, 2023
  • Վստահ եմ, որ առաջիկայում համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի. Խաչատուրյանը՝ Եգիպտոսի նախագահին 16:4729 Հնվ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015