• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը ՊԵԿ-ը կանխել է շուրջ... 12:13
Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան Մենք խորապես անհանգստացած ենք... 12:01
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են... 11:37
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սպորտին տրվող հատկացումների աճող ծավալը մեծացնում է հաշվետվողականության պատասխանատվությունը. Ժաննա Անդրեասյան
Սպորտ
17:5525 Հնվ, 2023

Սպորտին տրվող հատկացումների աճող ծավալը մեծացնում է հաշվետվողականության պատասխանատվությունը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:
 
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:
 
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին անցած տարի մեծաթիվ հաղթանակների և մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ ընդգծելով.  «Ձեր, մարզիկների ու մարզիչների տքնաջան աշխատանքի, ինչպես նաև պետության որդեգրած քաղաքականության և սպորտին տրվող աջակցության արդյունքն է, որ 2022 թվականին կայացած տարբեր առաջնություններում մեր երկրի նվաճումների տեսանկյունից ռեկորդային 307 մեդալ ենք նվաճել, որոնցից 104-ը՝ ոսկի, 70-ը՝ արծաթ,  33-ը՝ բրոնզ: Լիահույս ենք՝ հաջորդ տարիներին կունենանք էլ ավելի մեծ արդյունքներ»:
 
Նախարարի խոսքով՝ շարունակական քաղաքականություն է վարվում սպորտի ոլորտին տրվող պետական հատկացումների մեծացման ուղղությամբ: Անցած 2022 թ. մարզական 33 ֆեդերացիաներին տրամադրվող գումարի ծավալը կտրուկ ավելացվել է կազմելով է 1,4 մլրդ դրամ, կրկնապատկվել են որոշ առաջնությունների գծով մարզիկներին ու մարզիչներին տրամադրվող գումարները: Ժաննա Անդրեասյանը նշել է նաև սպորտային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների, անվանական մարզադպրոցների կառուցման մասին, ինչը ևս լինելու է շարունակական աշխատանք՝ նպատակ ունենալով խրախուսել նոր նվաճումների գրանցումը:
 
«Սպորտին տրվող հատկացումների աճող ծավալը մեծացնում է նաև հանրային հաշվետվողականության պատասխանատվությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ պետք է ավելի արդյունավետ դարձնել հաշվետվողականության մեխանիզմները:
 
Հանդիպման ընթացքում կարևորվել է միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպման քաղաքականությունը` նշելով, որ 2023 թ. Հայաստանում են անցկացվելու ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների, սամբոյի աշխարհի մեծահասակների, բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունները:
 
«Միջազգային սպորտի քարտեզում Հայաստանի տեղն ամրապնդելու և դիրքը առավել տեսանելի դարձնելու առումով միջազգային խոշոր մրցաշարերի Հայաստանում անցկացումը կարևոր քաղաքականություն է»,- ասել է նախարարը:
 
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է ներկաներին և նշել. «2023 թվականը նախաօլիմպիական տարի է, և պետք է եռապատկել ջանքերը, որպեսզի արդյունքը լինի գերազանց, և Փարիզից վերադառնանք հպարտորեն և հաղթանակներով»:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են գնումների ընթացակարգերի, մարզական հավաքների կազմակերպման նախահաշիվների, ավիատոմսերի ձեռքբերման վերաբերյալ խնդիրները: Ֆեդերացիաների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում իրենց հուզող խնդիրների մասին, հարցուպատասխանի ձևաչափով տեղի է ունեցել քննարկում դրանց լուծման ուղղությամբ:
 
ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը պարզաբանումներ է ներկայացրել պետական գնումների կազմակերպման գործընթացի վերաբերյալ, պատասխանել ֆեդերացիաների ներկայացուցիչների հարցերին:
 
Հանդիպման ավարտին նախարարը կոչ է արել լինել մասնակցային սպորտի ռազմավարության մշակման գործընթացում՝ հասցեական թիրախները որոշելու և պետական քաղաքականությունն արդյունավետ դարձնելու նպատակով:
Դիտումների քանակ36
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մեքսիկացի գործընկերները տպավորված են «Թումո» կենտրոնի գործունեությամբ. հանդիպում ԿԳՄՍՆ-ում 12:2224 Հնվ, 2023 Մեքսիկացի գործընկերները տպավորված են «Թումո» կենտրոնի գործունեությամբ. հանդիպում ԿԳՄՍՆ-ում Հասարակություն
  • ԿԳՄՍՆ համակարգի մշակութային հաստատություններն ակտիվացել են 15:0407 Հնվ, 2023 ԿԳՄՍՆ համակարգի մշակութային հաստատություններն ակտիվացել են Մշակույթ
  • 2022 թվականին հայ մարզիկները 306 մեդալ են նվաճել, որից 104-ը՝ ոսկե. Կարեն Գիլոյանն ամփոփել է մարզական տարին 19:4821 Դեկ, 2022 2022 թվականին հայ մարզիկները 306 մեդալ են նվաճել, որից 104-ը՝ ոսկե. Կարեն Գիլոյանն ամփոփել է մարզական տարին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին 14:3730 Հնվ, 2023
  • Դոնալդ Թրամփը նախընտրական արշավ է սկսել. CNBC 14:2830 Հնվ, 2023
  • Առաջիկայում Հայաստանում կկիրառվեն ճանապարհային երթևեկության կարգավորման նոր նշաններ 14:1830 Հնվ, 2023
  • Աշխատավարձի բարձրացման հնարավորություն՝ արտադպրոցական հաստատությունում դասավանդողների համար 14:0830 Հնվ, 2023
  • Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր. մեկնարկը տրվելու է Մյասնիկյան և Գայի պողոտաներից 13:5930 Հնվ, 2023
  • Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 13:4830 Հնվ, 2023
  • Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար. Կարեն Գիլոյան 13:4130 Հնվ, 2023
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին 13:3130 Հնվ, 2023
  • Նախաձեռնությամբ սպառողական փոխառությունները, վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտներն առաջարկվում է տրամադրել միայն ՀՀ դրամով 13:2130 Հնվ, 2023
  • Իրանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ 13:0830 Հնվ, 2023
  • ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի | ՈՒՂԻՂ 13:0430 Հնվ, 2023
  • Շրջափակված Արցախում արդեն 183 երեխա է ծնվել 13:0130 Հնվ, 2023
  • 6 անշարժ գույք, 7 մլն դրամ. պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը 12:4630 Հնվ, 2023
  • Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի 12:3530 Հնվ, 2023
  • Հունվարի 27-29-ը Երևանում ծնվել է 141 երեխա 12:2530 Հնվ, 2023
  • ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը 12:1330 Հնվ, 2023
  • Հայանիստ գյուղում այրվել է ավտոմեքենա, ուղևորները հոսպիտալացվել են 12:1030 Հնվ, 2023
  • Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան 12:0130 Հնվ, 2023
  • ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց 11:3730 Հնվ, 2023
  • ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 19 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան 11:2530 Հնվ, 2023
  • Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցնում է գործունեությունը 11:2130 Հնվ, 2023
  • Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է 11:1630 Հնվ, 2023
  • Հունվարի 27-30-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 109 դեպք 10:5430 Հնվ, 2023
  • Հունվարի 23-29-ը ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 193-ը՝ արտակարգ 10:3830 Հնվ, 2023
  • ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները 10:0230 Հնվ, 2023
  • Լուրեր 10:00 | 30.01.2023 10:0030 Հնվ, 2023
  • Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենան ձորից դուրս են բերել երթևեկելի հատված 09:2730 Հնվ, 2023
  • Արագածոտնի մարզի և Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 08:2930 Հնվ, 2023
  • Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՀՀ ՊՆ 00:1930 Հնվ, 2023
  • Շուրջօրյա խնամքի հաստատություններում կա 602 երեխա, նրանցից 510-ը՝ հաշմանդամություն ունեցող 00:1530 Հնվ, 2023
  • ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա ՀՀ-ում առաջին անգամ դատավորի լիազորություն է դադարեցվել 22:5829 Հնվ, 2023
  • Լուրջ փորձություն Էրդողանի համար. մայիսի 14-ին Թուրքիայում համապետական ընտրություններ են 22:3629 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը 22:2729 Հնվ, 2023
  • Տնային կալանքի և վարչական հսկողության համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգը Հայաստանում է 21:5729 Հնվ, 2023
  • Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում 21:5029 Հնվ, 2023
  • Շահառուների մեծ մասն ստացել է Արցախից տեղահանվածների բնակարանային մատչելիության ծրագրի հավաստագիրը 21:3229 Հնվ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 29.01.2023 21:0029 Հնվ, 2023
  • Սփյուռքի դպրոցները գրքերի կարիք ունեն | Հարցազրույց Արարատ Ղուկասյանի հետ 20:3429 Հնվ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 29.01.2023 20:0029 Հնվ, 2023
  • Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ 19:1229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 19:0729 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահն ընդլայնված կազմերով հանդիպում են ունեցել 18:3229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին 17:4529 Հնվ, 2023
  • Ի պատիվ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի՝ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ 17:3529 Հնվ, 2023
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել 17:0729 Հնվ, 2023
  • Վստահ եմ, որ առաջիկայում համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի. Խաչատուրյանը՝ Եգիպտոսի նախագահին 16:4729 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահների մասնակցությամբ ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր 15:3829 Հնվ, 2023
  • Երևանի Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է 15:2829 Հնվ, 2023
  • Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից Արցախում կվերսկսվի ուսումնական գործընթացը 15:2129 Հնվ, 2023
  • Իրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին 15:0029 Հնվ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015