• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը ՊԵԿ-ը կանխել է շուրջ... 12:13
Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան Մենք խորապես անհանգստացած ենք... 12:01
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են... 11:37
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 19:0325 Հնվ, 2023

Էջմիածնում շնչառական վարակների թիվն ավելացել է, բայց իրավիճակը կառավարելի է

Էջմիածնում սուր շնչառական վարակների թիվը թեև ավելացել է, բժիշկների պնդմամբ՝ կառավարելի է: Հիվանդության դեպքերը շատ են հատկապես ուսումնական հաստատություններում: Բացակաների թիվը տարբեր դպրոցներում տատանվում է 17-60-ի միջակայքում:

3-րդ դպրոցի 51 բացակա աշակերտից 21-ը դասի չէին եկել գրիպի պատճառով:

Երեխաների հիվանդության ընթացքի մասին դասղեկները պարբերաբար տեղեկանում են ծնողներից: Նաև միջոցներ են կիրառում, որպեսզի դպրոց հաճախող աշակերտներին զերծ պահեն գրիպի հնարավոր տարածումից:

Գրետա Ներսիսյան (Էջմիածնի 3-րդ դպրոցի տնօրեն) - Ես կհանձնարարեի, որ այս օրերին շնչառական հիվանդությունների մասին զրույցներ անցկացնենք դասարաններում:

Աննա Մարտիրոսյան (Էջմիածնի 1-ին դպրոցի բուժքույր) - Առավոտյան կատարում ենք ջերմաչափում, ստուգում ենք երեխաների առողջական վիճակը, եթե ջերմություն կամ հազ է լինում, ուղարկում ենք տուն:

Դպրոց մուտք գործելիս ջերմաչափումը պարտադիր է: 1-ին դպրոցում գործընթացը հսկում են բուժքույրն ու հերթապահ ուսուցիչները: Այնուհետև շրջում են դասարաններում, որովհետև լինում են դեպքեր, երբ երեխան թուլանում, վատ է զգում նույնիսկ առանց ջերմություն ունենալու:

Լիլիթ Պետրոսյան (Էջմիածնի 1-ին դպրոցի տնօրեն) - Ունենում ենք երեխաներ, որ գալիս են դպրոց, ջերմություն չեն ունենում, բայց ընթացքում սրտխառնոց, գլխապտույտ են ունենում, ծնողին հրավիրում ենք դպրոց, երեխային ուղարկում տուն:

Մարզպետարանն ամեն օր թվային տվյալներ է ստանում դպրոցներից ու հիվանդանոցներից: Իրավիճակը մտահոգիչ է, բայց նվազման միտում կա:

Սաթենիկ Թովմասյան (Արմավիրի մարզպետի խորհրդական) - Բնակիչները եթե զգում են, որ հիվանդությունն ի հայտ է գալիս, պետք է ինքնաբուժությամբ չզբաղվեն, շտապ դիմեն բժշկի, որ խուսափեն հետագա բարդություններից: Եթե կարողանանք ամեն ինչ համակարգված անել, այս պահին խուճապի վտանգ չկա: Դեկտեմբերի համեմատ այս պահին նվազում կա:

Հիվանդությունն ուղեկցվում է 39 աստիճանից բարձր ջերմությամբ, գլխացավով, դողէրոցքով, առատ քրտնարտադրությամբ: Բարդություններ առաջանում են, բայց թոքաբորբի չի հասնում:

Գայանե Վարդանյան («Էջմիածին» ԲԿ թերապևտ) - Եթե կորոնայի ժամանակ թոքաբորբ էին ունենում որպես բարդություն, սրա հետ կապված ավելի շատ բորբոքումներ՝ հայմորյան խոռոչների, ճակատային խոռոչների և ականջի բորբոքում՝ լսողության վատացումով: Հիմնականում այս ուղղությամբ է արտահարվում:

Սուր շնչառական վարակներից խուսափելու լավագույն տարբերակը պատվաստվելն է՝ խորհուրդ են տալիս բժիշկները: Պատվաստում են 6 ամսականից սկսած: Ուշադրության կենտրոնում են հատկապես խոցելի խմբերը՝ բուժաշխատողներ, տարեցներ, երեխաներ, քրոնիկ հիվանդներ, նորակոչիկներ:

Լիլիթ Վարդանյան («Էջմիածին» ԲԿ  իմունոլոգ) - Ֆրանսիականն ենք ստանում, որն իր մեջ պարունակում է 4 շտամ, դրանք այն շտամներն են, որոնք հիմա շրջանառում են:

Էջմիածնում պատվաստումները սկսել են նոյեմբերից: Ստացած պատվաստանյութի գրեթե 60 տոկոսն արդեն ներարկել են:

Հեղինակ`Հայկուշ Ասլանյան
Դիտումների քանակ14
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Դոնալդ Թրամփը նախընտրական արշավ է սկսել. CNBC 14:2830 Հնվ, 2023
  • Առաջիկայում Հայաստանում կկիրառվեն ճանապարհային երթևեկության կարգավորման նոր նշաններ 14:1830 Հնվ, 2023
  • Աշխատավարձի բարձրացման հնարավորություն՝ արտադպրոցական հաստատությունում դասավանդողների համար 14:0830 Հնվ, 2023
  • Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր. մեկնարկը տրվելու է Մյասնիկյան և Գայի պողոտաներից 13:5930 Հնվ, 2023
  • Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 13:4830 Հնվ, 2023
  • Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար. Կարեն Գիլոյան 13:4130 Հնվ, 2023
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին 13:3130 Հնվ, 2023
  • Նախաձեռնությամբ սպառողական փոխառությունները, վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտներն առաջարկվում է տրամադրել միայն ՀՀ դրամով 13:2130 Հնվ, 2023
  • Իրանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ 13:0830 Հնվ, 2023
  • ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի | ՈՒՂԻՂ 13:0430 Հնվ, 2023
  • Շրջափակված Արցախում արդեն 183 երեխա է ծնվել 13:0130 Հնվ, 2023
  • 6 անշարժ գույք, 7 մլն դրամ. պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը 12:4630 Հնվ, 2023
  • Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի 12:3530 Հնվ, 2023
  • Հունվարի 27-29-ը Երևանում ծնվել է 141 երեխա 12:2530 Հնվ, 2023
  • ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը 12:1330 Հնվ, 2023
  • Հայանիստ գյուղում այրվել է ավտոմեքենա, ուղևորները հոսպիտալացվել են 12:1030 Հնվ, 2023
  • Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան 12:0130 Հնվ, 2023
  • ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց 11:3730 Հնվ, 2023
  • ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 19 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան 11:2530 Հնվ, 2023
  • Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցնում է գործունեությունը 11:2130 Հնվ, 2023
  • Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է 11:1630 Հնվ, 2023
  • Հունվարի 27-30-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 109 դեպք 10:5430 Հնվ, 2023
  • Հունվարի 23-29-ը ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 193-ը՝ արտակարգ 10:3830 Հնվ, 2023
  • ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները 10:0230 Հնվ, 2023
  • Լուրեր 10:00 | 30.01.2023 10:0030 Հնվ, 2023
  • Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենան ձորից դուրս են բերել երթևեկելի հատված 09:2730 Հնվ, 2023
  • Արագածոտնի մարզի և Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 08:2930 Հնվ, 2023
  • Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՀՀ ՊՆ 00:1930 Հնվ, 2023
  • Շուրջօրյա խնամքի հաստատություններում կա 602 երեխա, նրանցից 510-ը՝ հաշմանդամություն ունեցող 00:1530 Հնվ, 2023
  • ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա ՀՀ-ում առաջին անգամ դատավորի լիազորություն է դադարեցվել 22:5829 Հնվ, 2023
  • Լուրջ փորձություն Էրդողանի համար. մայիսի 14-ին Թուրքիայում համապետական ընտրություններ են 22:3629 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը 22:2729 Հնվ, 2023
  • Տնային կալանքի և վարչական հսկողության համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգը Հայաստանում է 21:5729 Հնվ, 2023
  • Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում 21:5029 Հնվ, 2023
  • Շահառուների մեծ մասն ստացել է Արցախից տեղահանվածների բնակարանային մատչելիության ծրագրի հավաստագիրը 21:3229 Հնվ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 29.01.2023 21:0029 Հնվ, 2023
  • Սփյուռքի դպրոցները գրքերի կարիք ունեն | Հարցազրույց Արարատ Ղուկասյանի հետ 20:3429 Հնվ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 29.01.2023 20:0029 Հնվ, 2023
  • Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ 19:1229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 19:0729 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահն ընդլայնված կազմերով հանդիպում են ունեցել 18:3229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին 17:4529 Հնվ, 2023
  • Ի պատիվ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի՝ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ 17:3529 Հնվ, 2023
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել 17:0729 Հնվ, 2023
  • Վստահ եմ, որ առաջիկայում համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի. Խաչատուրյանը՝ Եգիպտոսի նախագահին 16:4729 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահների մասնակցությամբ ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր 15:3829 Հնվ, 2023
  • Երևանի Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է 15:2829 Հնվ, 2023
  • Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից Արցախում կվերսկսվի ուսումնական գործընթացը 15:2129 Հնվ, 2023
  • Իրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին 15:0029 Հնվ, 2023
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով 14:3829 Հնվ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015