• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են սկսվել ջրօգտագործողների ընկերություններում Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություններ... 14:45
ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը ՊԵԿ-ը կանխել է շուրջ... 12:13
Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան Մենք խորապես անհանգստացած ենք... 12:01
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արցախ 23:5825 Հնվ, 2023

Ադրբեջանն արգելում է հրատապ մարդասիրական աջակցության մուտքն Արցախ

«Հայաստան» հիմնադրամի՝ Արցախին որպես հրատապ մարդասիրական աջակցություն նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին Գորիսում է. Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ՝ հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Հիմնադրամից մանրամասնում են՝ բեռը Գորիս հասել է նախորդ շաբաթվա վերջում:

Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Առաջին իսկ հնարավորության դեպքում կտեղափոխվեն Արցախ:

Շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ ու հնդկաձավար է բեռի պարունակությունը: Հոգաբարձուների խորհրդին պարենի այս ցանկը ներկայացրել է հենց Արցախի կառավարությունը:

Հայկակ Արշամյան - Հոգաբարձուների խորհրդի հետ երբ նիստ արեցինք, մինչ այդ անընդհատ կապի մեջ էինք Արցախի կառավարության հետ և ցուցակ ուզեցինք, աշխատանքային տարբեր ցուցակներ ենք փոխանակել: Հիմա ամեն ինչի կարիք կա՝ պարենի հետ կապված, բայց ներկայացուցչությունը որպես առաջնային անհրաժեշտություն առանձնացրել է 4 տեսակի ապրանքներ:

40 տոննա շաքարավազն է, մնացածը` մյուս ապրանքները: Բեռի տեղափոխման մասին հիմնադրամը մի քանի օր առաջ էր հրապարակմամբ տեղեկացրել, Արշամյանը նշում է՝ գումարը հիմնադրամին նվիրատվություն է, և հիմնադրամը հաշվետու է նվիրատուների առաջ:

Հայկակ Արշամյան - Առյուծի բաժինը ԱՄՆ-ից եկավ, նաև Ռումինիան, Արգենտինան գումար ուղարկեցին: 

Շրջափակման 45 օրվա ընթացքում Կարմիր խաչը կարողացել է կառավարությունների հետ բանակցելով՝ բեռ տեղափոխել Արցախ:

Զառա Ամատունի (ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար) - 3 անգամ մեր կազմակերպության բեռնատար մեքենան տեղափոխել է դեղորայք, մանկական սնունդ, բեռը մեզ չի պատկանել:

Մանրամանում է` Կարմիր խաչը աշխատում է միայն կառավարությունների հետ, և իրենք են համակարգում` ինչ ու ինչքան ուղարկել:

Զառա Ամատունի - Առաջին բեռնատարով 10 տոննայից ավել էր, մյուսները չենք կշռել, հստակ չգիտենք, բեռնատարներով մինչև 15 տոննա կարող ենք տանել, նաև մարդկանց, որ տեղափոխում ենք, վերադարձին էլի բեռներ ենք տեղափոխում հետ:

Ի դեպ, դեկտեմբերի 19-ից արդեն 48 հիվանդ են տեղափոխել, 2-ը՝ օտարերկրացի: Վերջին օրերին նաև աշխատանքներ են տարվում ընտանիքների միավորման համար:

Զառա Ամատունի - Երկու ուղղությամբ 28 հոգի է տեղափոխվել այդ նպատակով: 

Վերջին այդպիսի տեղափոխումը հունվարի 24-ին էր:

Զառա Ամատունի - 11 հոգի Հայաստան է տեղափոխվել, և Հայաստանից 10 հոգու օգնել ենք, որ Լաչինով անցնի, գնա տուն:

Վերադառնալով Գորիսում գտնվող 100 տոննա բեռին՝ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են՝ հումանիտար բեռը տեղ հասցնելու ուղղությամբ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: Այն տեղափոխելու հնարավորության դեպքում պահեստավորվելու է նախարարությունում, ապա անվճար հատկացվելու է սոցիալապես խոցելի խմբերին:

Հայկակ Արշամյան - Չնայած հիմա արդեն բոլորն են սոցիալապես անապահով, եթե մարդը ապրանք է փնտրում ու չի գտնում, արդեն անապահով է, եթե անգամ գումար ունի:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարությամբ նաև կոչ էր արել օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ անհապաղ ջանքեր գործադրել:

Հայկակ Արշամյան - Մենք այդ հայտարարությունը պաշտոնապես ուղարկել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵՄ-ին:

Զառա Ամատունին նշում է՝ բոլոր կողմերի հետ բանակցություններն անընդհատ են, այս պահին ևս քննարկումներ են տարվում տարբեր հարցերի շուրջ՝ մարդկանց տեղափոխումից մինչև բեռների փոխադրում:

Հայկակ Արշամյանը ևս ընդգծում է՝ Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ կապն անընդհատ է, հաջորդիվ օգնությունը կլինի առաջին անհրաժեշտության դեղորայքի տեսքով, մնում է` բեռը տեղ հասնի: Ի դեպ, այս պահին Արցախում դադարեցվել են նաև հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր բնակարանաշինական ծրագրերը:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

Դիտումների քանակ107
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սպիտակի երկու բնակիչների մեղադրանք է ներկայացվել՝ ոստիկանության ծառայողի գործունեությանը միջամտելու համար 14:5430 Հնվ, 2023
  • Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են սկսվել ջրօգտագործողների ընկերություններում 14:4530 Հնվ, 2023
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին 14:3730 Հնվ, 2023
  • Դոնալդ Թրամփը նախընտրական արշավ է սկսել. CNBC 14:2830 Հնվ, 2023
  • Առաջիկայում Հայաստանում կկիրառվեն ճանապարհային երթևեկության կարգավորման նոր նշաններ 14:1830 Հնվ, 2023
  • Աշխատավարձի բարձրացման հնարավորություն՝ արտադպրոցական հաստատությունում դասավանդողների համար 14:0830 Հնվ, 2023
  • Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր. մեկնարկը տրվելու է Մյասնիկյան և Գայի պողոտաներից 13:5930 Հնվ, 2023
  • Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 13:4830 Հնվ, 2023
  • Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար. Կարեն Գիլոյան 13:4130 Հնվ, 2023
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին 13:3130 Հնվ, 2023
  • Նախաձեռնությամբ սպառողական փոխառությունները, վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտներն առաջարկվում է տրամադրել միայն ՀՀ դրամով 13:2130 Հնվ, 2023
  • Իրանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ 13:0830 Հնվ, 2023
  • ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի | ՈՒՂԻՂ 13:0430 Հնվ, 2023
  • Շրջափակված Արցախում արդեն 183 երեխա է ծնվել 13:0130 Հնվ, 2023
  • 6 անշարժ գույք, 7 մլն դրամ. պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը 12:4630 Հնվ, 2023
  • Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի 12:3530 Հնվ, 2023
  • Հունվարի 27-29-ը Երևանում ծնվել է 141 երեխա 12:2530 Հնվ, 2023
  • ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը 12:1330 Հնվ, 2023
  • Հայանիստ գյուղում այրվել է ավտոմեքենա, ուղևորները հոսպիտալացվել են 12:1030 Հնվ, 2023
  • Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան 12:0130 Հնվ, 2023
  • ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց 11:3730 Հնվ, 2023
  • ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 19 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան 11:2530 Հնվ, 2023
  • Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցնում է գործունեությունը 11:2130 Հնվ, 2023
  • Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է 11:1630 Հնվ, 2023
  • Հունվարի 27-30-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 109 դեպք 10:5430 Հնվ, 2023
  • Հունվարի 23-29-ը ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 193-ը՝ արտակարգ 10:3830 Հնվ, 2023
  • ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները 10:0230 Հնվ, 2023
  • Լուրեր 10:00 | 30.01.2023 10:0030 Հնվ, 2023
  • Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենան ձորից դուրս են բերել երթևեկելի հատված 09:2730 Հնվ, 2023
  • Արագածոտնի մարզի և Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 08:2930 Հնվ, 2023
  • Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՀՀ ՊՆ 00:1930 Հնվ, 2023
  • Շուրջօրյա խնամքի հաստատություններում կա 602 երեխա, նրանցից 510-ը՝ հաշմանդամություն ունեցող 00:1530 Հնվ, 2023
  • ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա ՀՀ-ում առաջին անգամ դատավորի լիազորություն է դադարեցվել 22:5829 Հնվ, 2023
  • Լուրջ փորձություն Էրդողանի համար. մայիսի 14-ին Թուրքիայում համապետական ընտրություններ են 22:3629 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը 22:2729 Հնվ, 2023
  • Տնային կալանքի և վարչական հսկողության համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգը Հայաստանում է 21:5729 Հնվ, 2023
  • Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում 21:5029 Հնվ, 2023
  • Շահառուների մեծ մասն ստացել է Արցախից տեղահանվածների բնակարանային մատչելիության ծրագրի հավաստագիրը 21:3229 Հնվ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 29.01.2023 21:0029 Հնվ, 2023
  • Սփյուռքի դպրոցները գրքերի կարիք ունեն | Հարցազրույց Արարատ Ղուկասյանի հետ 20:3429 Հնվ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 29.01.2023 20:0029 Հնվ, 2023
  • Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ 19:1229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 19:0729 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահն ընդլայնված կազմերով հանդիպում են ունեցել 18:3229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին 17:4529 Հնվ, 2023
  • Ի պատիվ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի՝ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ 17:3529 Հնվ, 2023
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել 17:0729 Հնվ, 2023
  • Վստահ եմ, որ առաջիկայում համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի. Խաչատուրյանը՝ Եգիպտոսի նախագահին 16:4729 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահների մասնակցությամբ ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր 15:3829 Հնվ, 2023
  • Երևանի Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է 15:2829 Հնվ, 2023
  • Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից Արցախում կվերսկսվի ուսումնական գործընթացը 15:2129 Հնվ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015