• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի... 14:29
Հարցազրույց Հրանուշ Խառատյանի հետ Հարցազրույց Հրանուշ Խառատյանի հետ 14:01
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր... 13:42
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը. ՔԿ
Հասարակություն
11:4624 Հնվ, 2023

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։

Ըստ այդմ, նշված ագրեսիայի ակտի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի (Պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները) 1-ին մասի 2-րդ կետով և 149-րդ հոդվածի (Ագրեսիան) 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մեկուկես տասնյակ համայնքներում կատարվել է շուրջ 100 դեպքի վայրի զննություն։

Դրանց արդյունքում, ինչպես նաև մինչ այժմ կատարված քննության նախնական տվյալներով պարզվել են համայնքներին պատճառված վնասները. ավերված կամ վնասված համայնքապետարանի շենք, հրշեջ փրկարարական ջոկատի շենք, դպրոց, 3 հյուրատուն, հանդիսությունների սրահ, 100-ից ավելի սեփական բնակելի տուն, անասնագոմեր, ջերմոց, մեկ տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, ավտոճանապարհներ, այրված խոտածածկ և անտառածածկ մեծ տարածքներ, պտղատու այգի և այլն։

Բացի դրանից՝ վնասվել են նշված մարզերում տեղակայված 6 զորամաս, ռազմական օբյեկտներ և տեխնիկա, այդ թվում՝ բուժծառայության 2 ավտոմեքենա: Քրեական վարույթի շրջանակում նշանակվել են ավելի քան 7 տասնյակ դատա-պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, շինարարա-տեխնիկական, ապրանքագիտական հանձնաժողովային համալիր, ինչպես նաև բուսաբանական փորձաքննություններ:

Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավել անձինք, հարցաքննվել են 1000-ից ավելի վկաներ, նշանակվել են 224 դիակի դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև 98 դատագենետիկական և 350-ից ավել դատաբժշկական փորձաքննություններ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված այդ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից կատարված տարբեր հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում նախաձեռնվել է ևս 23 քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում:

Մասնավորապես, քննության առարկա են՝

- ադրբեջանական զինծառայողների, կողմից մարտադաշտում սպանված հայ զիծառայողների (այդ թվում նաև կին) դիակներն անարգելու դեպքերը.

- միջազգային իրավունքով պաշտպանությունից օգտվող, ռազմագերու կարգավիճակում գտնվող ՀՀ զինված ուժերի երկու տասնյակից ավելի զինծառայողների հանդեպ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու՝ ծաղրելու, սեռական բնույթի հայհոյանքներ և այլ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եղանակով նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, խոշտանգելու և անմարդկային վերաբերմունք դրսևորելու դեպքը.

- գերության մեջ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողին բռնության ենթարկելու, խոշտանգելու և սպանելու փաստերը.

- տարածված տեսագրությամբ արձանագրված՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ռազմական ագրեսիայի ընթացքում մի խումբ գերի հայ զինծառայողների ուղղությամբ կրակահերթ արձակելու և սպանելու փաստը.

- հայ վիրավոր զինծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու մասին վկայող տեսաձայնագրությունը, որը, ինչպես պարզել է նախաքննությունը, կատարվել է 13.09.2022 թ. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության ներքո գտնվող, սակայն ռազմական գործողության արդյունքում բռնազավթված մարտական դիրքի գետնատնակում:

Նախաքննությամբ նույնականացված՝ տեսանյութում պատկերված ռազմագերու կարգավիճակում գտնվող դեռևս ողջ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների սպանված մարմինները հետագայում փոխանցվել են հայկական կողմին։

- Քննության առարկա են նաև Ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Գորհայք համայնքների, Գեղարքունիքի մարզի մի շարք բնակիչներին պատկանող խոշոր չափերով գույքերը՝ կացարանները, անասունները և ավտոմեքենաները, ՀՀ ՊՆ մի շարք զորամասերի հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափերով գույքերը, ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված, ապօրինի, կամայական ոչնչացնելու և հափշտակելու դեպքերը։

- Քննության առարկա է նաև հակառակորդի կողմից գրավված մարտական դիրքերից զոհված հայ զինծառայողների դիերը դուրս բերելու նպատակով կազմված խմբի 4 հայ անդամներին 15.09.2022 թ. ետ վերադառնալ չթույլատրելու դեպքը (բանակցություններից հետո վերջիններս վերադարձվեցին հայկական կողմին):

Քրեական միասնական վարույթի շրջանակնում շարունակվում են հսկայածավալ քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների նույնականացման, նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, կատարված ռազմական հանցագործությունների ողջ պատկերն ամբողջացնելու նպատակով։

Բացի վերոնշյալը, չնայած ՀՀ տարածքային ամբողջականության դեմ իրականացված նշված ռազմական ագրեսիայի ընթացքում ՀՀ զինված ուժերի կողմից կազմակերպված ուժեղ դիմադրության ցուցաբերմանը, ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում քննության առարկա են դարձվել նաև ՀՀ զինված ուժերի որոշ ներկայացուցիչների առանձին գործողություններ՝ կապված մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելու, մարտի պարագայում ծառայողական պարտականությունները չկատարելու, զինծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալու, ծառայողական ռազմական գույքը կորցնելու և այլնի հետ։

Նման դեպքերի առթիվ նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, որոնց շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել 16 զինծառայողների, որոնցից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մնացածի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Նշված քրեական վարույթներից 6-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակ438
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, նրանցից 6-ը կալանավորված է 22:5523 Հնվ, 2023 Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, նրանցից 6-ը կալանավորված է Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը 14:2931 Հնվ, 2023
  • Հայաստանը 2022 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշն ամփոփում է 14,2 տոկոս աճով 14:1731 Հնվ, 2023
  • Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 14:1231 Հնվ, 2023
  • Նոր նյութերի հետազոտություն՝ արհեստական բանականությամբ 14:0531 Հնվ, 2023
  • Ադրբեջանը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության չայցելել Իրան 13:5031 Հնվ, 2023
  • Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2023 թ. անդրանիկ նիստը 13:4831 Հնվ, 2023
  • Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը 13:4231 Հնվ, 2023
  • «Ֆիզկուլտուրա» առարկայի կարևորությունը բարձրացնելը՝ առաջնային խնդիր. վերանորոգվել է Աբովյան գյուղի դպրոցի մարզադահլիճը 13:3131 Հնվ, 2023
  • «Միավորված երաժշտությամբ». հայտնի է «Եվրատեսիլի» այս տարվա կարգախոսը 13:1931 Հնվ, 2023
  • Երուսաղեմում հարձակումների կապակցությամբ ոստիկանության ներկայացուցիչը այցելել է Հայոց պատրիարքարան 13:1031 Հնվ, 2023
  • Գուգարքի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր 13:0431 Հնվ, 2023
  • Լուրեր 13:00 | 31.01.2023 13:0031 Հնվ, 2023
  • ՃՈ 3 տեսուչ ձերբակալվել է երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք ստանալու համար 12:5131 Հնվ, 2023
  • Շիֆը դատապարտել է Բևեռլի Հիլզում հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառների տարածումը 12:4231 Հնվ, 2023
  • Արցախի շրջափակման 51-րդ օրը 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում 12:3631 Հնվ, 2023
  • Համագործակցության հուշագիր՝ ուղղված 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն օժանդակելուն 12:2831 Հնվ, 2023
  • ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար. Բորել 12:2631 Հնվ, 2023
  • ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը 12:1931 Հնվ, 2023
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ. ԿԲ 12:1331 Հնվ, 2023
  • Աշտարակի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող ընկերությունը թերացել է մաքրման և մշակման աշխատանքներում 12:0431 Հնվ, 2023
  • Արարատի մարզում հայտնաբերվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրություն 11:4331 Հնվ, 2023
  • ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բուժհաստատություններ 11:3231 Հնվ, 2023
  • Պակիստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի 11:2931 Հնվ, 2023
  • Քննարկվել է արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության համակարգն արդյունավետ գործարկելու անհրաժեշտությունը 11:2331 Հնվ, 2023
  • Հունվարի 30-ին Երևանում ծնվել է 53 երեխա 11:0831 Հնվ, 2023
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք 10:4631 Հնվ, 2023
  • Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ 10:3131 Հնվ, 2023
  • Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք 10:0431 Հնվ, 2023
  • Լուրեր 10:00 | 31.01.2023 10:0031 Հնվ, 2023
  • «Ալիսի արկածները». թատրոնի լեզվով ամենակարևորի մասին 09:4631 Հնվ, 2023
  • Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 09:3331 Հնվ, 2023
  • Բնական վուշից խաղալիքներ՝ կենդանիների կերպարներով 09:2131 Հնվ, 2023
  • Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի նկատմամբ. վերջինս ձերբակալվել է 09:0831 Հնվ, 2023
  • ԶՊՄԿ-ն 2022-ի առաջին խոշոր հարկատուն է վճարած 143 մլրդ 933 մլն դրամով 09:0131 Հնվ, 2023
  • Սևան-Գագարին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան զոհեր ու տուժածներ 08:4831 Հնվ, 2023
  • Թոշակառուին աշխատանքից ազատելու հիմքը կհանվի. փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում 08:2631 Հնվ, 2023
  • Թռչկանի ջրվեժի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը 08:1231 Հնվ, 2023
  • Նախորդ տարի մաքսատուրքից ազատման արտոնություն է տրվել 56 ծրագրի՝ 260 մլրդ դրամի ներդրման ծավալով 00:5231 Հնվ, 2023
  • Արցախի պողոտայի հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 00:4631 Հնվ, 2023
  • Շիրակի նոր մարզպետի առաջին աշխատանքային օրը 00:3431 Հնվ, 2023
  • 26-րդը՝ 165-ից. «Մարդկային ազատության ինդեքս 2022» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը 00:3231 Հնվ, 2023
  • Եգիպտոսի նախագահի Հայաստան այցի քաղաքական ուղերձներն՝ ըստ արաբագետների 00:2031 Հնվ, 2023
  • Ֆինլանդիան ավելի քիչ խնդրահարույց է, քան Շվեդիան. Չավուշօղլու 00:0331 Հնվ, 2023
  • Անօդաչուներով հարվածներից մինչև դիվանագիտական սկանդալ. Թեհրան-Բաքու հարաբերությունները լարվել են 23:3730 Հնվ, 2023
  • Ողջամիտ մի բան ձեռնարկել ԼՂ հայերին պաշտպանելու համար. Հաագայի դատարանում ՀՀ հայցն է Ադրբեջանի դեմ 23:0830 Հնվ, 2023
  • Հունվարի 31-ի եղանակային կանխատեսումները 22:4330 Հնվ, 2023
  • Հարցազրույց Թաթուլ Հակոբյանի հետ 22:1330 Հնվ, 2023
  • Գավառի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21:5330 Հնվ, 2023
  • Ադրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում պնդել են, թե պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը 21:3730 Հնվ, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 30.01.2023 21:0030 Հնվ, 2023
  • Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հայտնել է Շվեդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու իր երկրի անփոփոխ ցանկությունը 20:5130 Հնվ, 2023
  • Հայ գրողների կյանքն ու ստեղծագործությունները՝ մատչելի և հետաքրքիր մատուցմամբ 20:4330 Հնվ, 2023
  • Երևանի բազմաբնակարան շենքերում կտեղադրվեն 100 նոր վերելակներ. Տիգրան Ավինյան 20:3930 Հնվ, 2023
  • Յունուար 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3630 Հնվ, 2023
  • Թուրքիան կարող է կորցնել ԱՄՆ շուկան՝ Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները չկատարելու պատճառով 20:3130 Հնվ, 2023
  • Ձկնաբույծները Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպմանը բարձրաձայնել են ընթացիկ հարցեր և առաջարկներ 20:2630 Հնվ, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 30.01.2023 20:1630 Հնվ, 2023
  • Նախատեսվում է լուծել ֆինանսաբանկային ոլորտի մի շարք հարցեր 20:0930 Հնվ, 2023
  • Արցախի երկու հիմնադրամները որոշել են ժամանակավորապես դադարեցնել պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը 20:0430 Հնվ, 2023
  • Դատավորը որդեգրման գործով կայացրել է չհիմնավորված վճիռ. ԲԴԽ-ն դադարեցրել է Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները 19:5530 Հնվ, 2023
  • Քարտային զեղծարարություն՝ այս անգամ ARCA-ի անունից 19:4830 Հնվ, 2023
  • Եվրախորհրդարանի պատգամավորի չհայտարարված այցը Ադրբեջան. Blankspot-ի նոր հետաքննություն 19:4030 Հնվ, 2023
  • Ադրբեջանն ինձ չի կարող լռեցնել կամ ահաբեկել. Մարինա Կալյուրանդ 19:2930 Հնվ, 2023
  • Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ. ՌԴ ԱԳՆ 19:2630 Հնվ, 2023
  • Սուրբ Երկրի քրիստոնյա առաջնորդները դատապարտել են հարձակումները Երուսաղեմի քրիստոնեական թաղամասում 19:1730 Հնվ, 2023
  • Արգիշտի Ղազարյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ 19:0830 Հնվ, 2023
  • Արմեն Գրիգորյանը և Նիդերլանդների վարչապետի խորհրդականը կարևորել են միջազգային հանրության քայլերը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում 19:0130 Հնվ, 2023
  • Հաագայի դատարանը շարունակում է ՀՀ հայցի քննությունն ընդդեմ Ադրբեջանի | ՈՒՂԻՂ 19:0030 Հնվ, 2023
  • ԵՄ-ն շարունակում է միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին դրամաշնորհներ հատկացնել 18:5430 Հնվ, 2023
  • Բուդապեշտում կայացել են Հունգարիա-Ադրբեջան բարձր մակարդակի հանդիպումներ 18:4430 Հնվ, 2023
  • Հայտնի են Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի ձմեռային բաց առաջնության հաղթողները 18:3330 Հնվ, 2023
  • Նարեկ Մկրտչյանը «Ճախրուկ» մշակութային ՀԿ-ին պարգևատրել է հուշադրամով 18:2630 Հնվ, 2023
  • ՀՀ վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ 18:2030 Հնվ, 2023
  • Դրական գործընթաց է. Արտակ Զեյնալյանը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում լսումների մասին 18:1230 Հնվ, 2023
  • ՏԿԵ նախարարի գլխավորությամբ Թալինի համայնքապետարանում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերը 18:0430 Հնվ, 2023
  • Գլխավոր դատախազությունը պահանջում է Տավուշի մարզի նախկին մարզպետից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 11 անշարժ գույք 17:5830 Հնվ, 2023
  • Տավուշի մարզի պարեկները ծառայության ժամանակ զենքեր են հայտնաբերել 17:5430 Հնվ, 2023
  • Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ 17:4730 Հնվ, 2023
  • Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4259 խախտում 17:4030 Հնվ, 2023
  • 50 տարի անց նորոգվել է Աբովյան գյուղի դպրոցի մարզադահլիճը 17:3130 Հնվ, 2023
  • Արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները կամավոր ատեստավորմամբ հավելավճար կստանան 17:2230 Հնվ, 2023
  • Արայիկ Հարությունյանն Էմիրի դիվանի ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի ու Կատարի պետական կառավարման մարմինների փոխգործակցության մեխանիզմները 17:1430 Հնվ, 2023
  • Արման Դիլանյանի և ՄԻԵԴ նախագահի հանդիպմանը կարևորվել է գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում 17:0930 Հնվ, 2023
  • Լուրեր 17:00 | 30.01.2023 17:0030 Հնվ, 2023
  • Փետրվարի 1-ից կգնահատվի առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմողների ֆունկցիոնալությունը 16:5930 Հնվ, 2023
  • Արև-երեխաները միասին են հաղթահարում դժվարությունները 16:5230 Հնվ, 2023
  • Արփա գետից ապօրինի որսված մանրաձուկն առգրավվել է 16:4630 Հնվ, 2023
  • Փորձել են Գորիսի ՔԿՀ-ի տարածք նետել մարիխուանային նմանվող զանգված 16:4130 Հնվ, 2023
  • Գլխավոր դատախազի հրամանով Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում կիրականացվի 16:3330 Հնվ, 2023
  • Չորաթանի դպրոցը գազիֆիկացվել է, կառուցվել է ջեռուցման համակարգ 16:2630 Հնվ, 2023
  • Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Երբ Արևելքը հանդիպում է Արևմուտքին» կինոարտադրության հարթակին 16:2030 Հնվ, 2023
  • Ավտոմեքենայի՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ տեղեկության համար ՊԵԿ դիմելու անհրաժեշտություն չկա 16:1430 Հնվ, 2023
  • Հայաստանի և Մալթայի միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել 16:0930 Հնվ, 2023
  • 2022 թվականին ՎԶԵԲ-ը 117 միլիոն եվրո ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսությունում 16:0230 Հնվ, 2023
  • Ադրբեջանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել 15:5630 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ռազմարդյունաբերության կոմիտեի գործունեությունը՝ սպառազինության և տեխնիկայի արտադրության զարգացման գործում 15:4930 Հնվ, 2023
  • Առգրավվել է 1843.8 կգ սիգ, հայտնաբերվել են իրավախախտումներ 15:4730 Հնվ, 2023
  • Ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով 15:4130 Հնվ, 2023
  • Փեշավարում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3 տասնյակի 15:3530 Հնվ, 2023
  • Գնել Սանոսյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին 15:3030 Հնվ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015