Հունվարի 23-ին՝ ժամը 23:53-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի մոտ 50-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1996 թ.) և Lada Priora (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, Lada Priora մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Պ.-ն (ծնված 1959 թ.) հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: