Հունվարի 24-ին՝ ժամը 15:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի հարակից սարերում այրվում է խոտածածկ տարածք: Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է 17:10-ին, մարվել՝ 17:20-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: