Սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, նրանցից 6-ը կալանավորված է

ԼԼիլիթ Ասատրյան

2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի: Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսներինը՝ երկրից բացակայելու արգելքը:

Պերճ Այվազյան (Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ) - Նշված քրեական վարույթներից 6-ը արդեն իսկ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան, իսկ մյուսներով նախաքննությունը շարունակվում է:

Չմանրամասնելով 16-ի մեղադրանքները՝ Այվազյանը նշում է՝ դրանք հիմնականում առնչվում են մարտի ընթացքում ծառայողական պարտականությունները չկատարելուն, ծառայությունից խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալուն, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելուն:

Ընդհանուր առմամբ՝ հայկական զինված ուժերի գործողությունների վերաբերյալ նախաձեռնվել է 22 վարույթ, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ՝ 24 վարույթ, որոնք քննվում են մեկ վարույթում:

Պերճ Այվազյան - Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել և հարցաքննվել են 600-ից ավելի անձինք, այդ թվում՝ զոհվածների մերձավոր հարազատները, հարցաքննվել են 1500-ից ավելի վկաներ:

Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է 7 տասնյակից ավելի փորձաքննություն, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 12 համայնքներում զննվել են 100-ից ավել դեպքի վայրեր: Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ավերվել կամ վնասվել են համայնքապետարանի շենքեր, դպրոց, հյուրատներ, 100-ից ավելի բնակելի տներ, 1 տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, 6 զորամաս, ռազմական օբյեկտներ:

Պերճ Այվազյան - Քննությամբ ձեռք բերված տվյալներով և պաշտպանության նախարարության տրամադրած տվյալներով՝ հայկական կողմի զոհերի թվաքանակը սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հասնում է 224 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձ է:

Այս պահի դրությամբ անհայտ է համարվում 3 զինծառայողի գտնվելու վայրը: Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ նաև 17 գերու հաստատված տվյալ կար, «որոնք, սակայն, հոկտեմբեր ամսվա սկզբներին հայրենդարձվել են ՀՀ և ներկա պահի դրությամբ հաստատված գերիներ չունենք, ամեն դեպքում` հաստատված փաստ չունենք»:

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինծառայողների գործողությունների վերաբերյալ նախաձեռնված վարույթներով դեռ մեղադրյալներ չկան: 

Պերճ Այվազյան - Այստեղ մենք խնդիր ունենք զինծառայողների նույնականացման հետ, քանի որ հիմնականում տեսագրությունները, որ տարածվում են, նրանց դեմքերը չի երևում, դիմակներով են և հիմնականում իրենց դեմքերը աշխատում են տեսաձայնագրություններով, որպեսզի չերևա, մենք գերիների և մնացած զինծառայողների ցուցմունքներով որոշակի աշխատանքներ ենք տանում նույնականացման ուղղությամբ:

Թե ագրեսիայի հետևանքով որքան վնաս է պատճառվել 3 մարզերին, կպարզվի նշանակված համալիր փորձաքննությամբ:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Արթիկի «Հայաստան» կինոթատրոնի շենքը ապօրինի մասնավորեցվել է. նախկին պաշտոնյան՝ մեղադրյալի աթոռին

Արթիկի «Հայաստան» կինոթատրոնի շենքը ապօրինի մասնավորեցվել է. նախկին պաշտոնյան՝ մեղադրյալի աթոռին

Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 միլիարդ 627 միլիոն դրամ արժեքով՝ 1054.2 հա մակերեսով հողատարածք

Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 միլիարդ 627 միլիոն դրամ արժեքով՝ 1054.2 հա մակերեսով հողատարածք

ՔԿ նախագահը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների և ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի հետ

ՔԿ նախագահը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների և ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի հետ

Առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու տուգանքները

Առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու տուգանքները

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում