• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել» է` ինչպես լուսաբանեն ՀՀ ընտրությունների արդյունքները. MEDUZA Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել»... 18:04
424 տեղամասերի նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջատար է, հաջորդում են «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան»-ը. ԿԸՀ 424 տեղամասերի նախնական արդյունքներով... 02:31
Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական... 02:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 22:4315 Հնվ, 2023

Հայաստանում գործող լաբորատորիաները ամերիկյան չեն, գաղտնի գործունեություն էլ չեն իրականացնում

Տարիներ շարունակ ռուսաստանյան լրատվամիջոցները ակտիվորեն հաղորդում են Ուկրաինայում ԱՄՆ աջակցությամբ և ֆինանսավորմամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաների մասին՝ շեշտելով, որ նման կառույցներ գործում են նաև հետխորհրդային այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

2022-ի հունվարին պատրաստված՝ այսպես կոչված «բիոլաբորատորիաների» մասին պատմող տեսանյութը սկսեց նորից շրջանառվել նախորդ շաբաթ՝ ռուսական պետական հեռուստաալիքով: 

Այդ ֆիլմում ասվում է, թե հետխորհրդային մի քանի պետություններում ԱՄՆ-ն ստեղծել է լաբորատորիաներ, որտեղ ամերիկյան հատուկ ծառայությունների օգնությամբ իբր կենսաբանական զենք է մշակվում: Ներգրավված փորձագետը հավաստիացնում է, թե կոնկրետ Հայաստանի տարածքում փորձարկումներն իրականացվում են բրուցելոզի, սիբրիրյան խոցի հարուցիչների միջոցով և կարող են շարքից հանել գյուղատնտեսությունը: Նույն փորձագետը հավաստիացնում է, որ նման լաբորատորիաներ ունեցող պետությունները 2-3 տարում ամբողջությամբ կորցնում են ինքնիշխանությունը և փաստացի գաղութացվում:

Հիմա հնչեցված թեզերի մասին հերթով.

Հայաստանում ամերիկյան լաբորատորիաներ չեն ստեղծվել, նախկին սանէպիդկայանների լաբորատորիաները պարզապես վերազինվել են Վաշինգտոնի ֆինանսավորմամբ: Ընդ որում՝ դեռ 2016 թվականից ու գործում են արդեն 7 տարի:

Լիլիթ Ավետիսյան (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, համաճարակաբան) - «Բիոլաբորատորիա» հասկացություն գոյություն չունի, ամեն մի լաբորատորիա, որ աշխատում է ախտածին գործոնի հետ, կենսաբանական գործոնով լաբորատորիա են, ինչպես այս մեկն է:

Այս դարպասներից ներս ինչ է կատարվում, ովքեր են աշխատում և ինչ են ախտորոշում: Ռուսական թեզերում շրջանառվող այս հարցերի պատասխանների հետևից ենք գնում: Երևանում գտնվող «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնն» է՝ Առողջապահության նախարարության ենթակայության տակ: Բակում Ռուսաստանի նվիրած շարժական լաբորատորիաներն են կանգնած:

Արտավազդ Վանյան (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն) -  Վերջին 10 տարիներին 3 շարժական լաբորատորիա են ստացել ՌԴ-ից, որը շատ կարևոր է դաշտային աշխատանքների ժամանակ, հատկապես վերջինը լուրջ հագեցվածություն ունի, դա ստացել ենք մոտ 2 տարի առաջ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի ուղեկցությամբ ենք մուտք գործել տարածք, ինչպես բոլոր լաբորատորիաների դեպքում՝ համապատասխան արտահագուստ կրելով: Վանյանի հավաստմամբ` այս լաբորատորիան նույն ծառայություններն է մատուցում, ինչ ժամանակին սանէպիդկայանները:

Արտավազդ Վանյան - Բոլոր երկրներում այս ծառայությունը կա, Հայաստանում այս ծառայության 100-ամյակն է այս տարի, անցած տարի ՌԴ-ում էր: Որևէ նոր լաբորատոր գործունեություն ձևավորված չի:

Պարզապես նույն տարածքում գտնվող հին լաբորատորիաների շենքերը նորոգվել են, սարքավորումները՝ թարմացվել: Օրինակ` Երևանի այս լաբորատորիան 2016-ին է նորոգվել՝ Պենտագոնի ֆինանսավորմամբ: Նույն թվականին ԱՄՆ պաշտպանության նախարարության աջակցությամբ վերազինվել են Իջևանի և Գյումրիի լաբորատորիաները։ 2017 թ. վերակառուցվել ու վերազինվել է ևս երեք լաբորատորիա՝ Մարտունիում, Կապանում և Վանաձորում։ Արտավազդ Վանյանը տեղեկացնում է՝ այս տարի էլ նախատեսում են ևս 2-ը վերազինել, բայց արդեն ոչ թե Միացյալ Նահանգների, այլ Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի հիմնադիրները ՀԱՊԿ անդամ երկրներն են:

Արտավազդ Վանյան - Այս տարի վերազինման գործընթացը լինելու է 2 մարզում՝ Արմավիրի և Արարատի մարզում, հիմնական աջակցությունը, որը լինելու է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի կողմից, ճիշտ նույն ձև, ինչպես մյուս 5 լաբորատորիաներն են:

Չնայած այսպիսի ակտիվ գործակցությանը՝ ռուսաստանյան պաշտոնական ու փորձագիտական շրջանակներում շարունակաբար բարձրաձայնվում է, թե Հայաստանում գործում են ամերիկյան բիոլաբորատորիաներ: Հայաստանում ՌԴ դեսպանությունը նախորդ տարի էլ հայտարարել էր, որ Հայաստանում առկա են Ուկրաինայի կենսաբանական նախագծերին մասնակցած կառույցներ: 2022-ի հունիսի 27-ին առցանց ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր՝ այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ճիշտ է, դա ստեղծվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Այդ թեման բարձրացվել է 2018 թվականին, Ռուսաստանի մեր գործընկերները մտահոգություն են բարձրաձայնել, և մենք հրավիրել ենք իրենց, ասել ենք՝ եկեք ու ցույց տվեք, թե ինչումն է մտահոգությունը: Եղել են այցելություններ, քննարկումներ, և որևէ մտահոգություն չի հայտնվել այդ քննարկումների արդյունքում:

2018-2020 թվականներին այդ հարցն իսկապես քննարկման առարկա էր դարձել երկկողմ հարաբերություններում:

Մոսկվայի անհանգստությունները փարատելու նպատակով դեռ 2018 թ. վարչապետի հանձնարարությամբ իրականացվել էր ՌԴ պատվիրակության ճանաչողական այց Երևանում և Գյումրիում տեղակայված լաբորատորիաներ, որից հետո «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր՝ «ռուս մասնագետներին երբևէ չի արգելվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»:

Մոսկվայի բարձրացրած հարցերին 2019-ի նոյեմբերին անդրադարձել էր նաև այդ ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ «Սիվիլնեթի» հետ զրույցում: Նշել՝ խնդիր չի տեսնում այս ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի գործակցության հարցում: Այդ կառույցները հայկական լաբորատորիաներ են, այնտեղ աշխատում են հայ մասնագետներ, դրանք Հայաստանի վերահսկողության ներքո են, նշել էր դեսպանը:

Արդեն 2021 թ. մայիսի 6-ին Հայաստանն ու Ռուսաստանը երկար քննարկված հուշագիր ստորագրեցին՝ փաստացի փակելով թեման: Հուշագրով նախատեսվում են գործակցության մեխանիզմներ, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստման կազմակերպում: Վանյանն ընդգծում է՝ մինչև հուշագիրն էլ ռուս գործընկերների հետ փորձի փոխանակում, քննարկումներ եղել են:

Արտավազդ Վանյան - Ռուս գործընկերների աջակցության տիկին Պոպովայի ղեկավարությամբ կարողացանք հագեցնել քիմիական լաբորատորիան վերջին սարքավորումներով, ու այսօր լայն սպեկտրի հետազոտություններ է անում այդ լաբորատորիան:

Գործակցում են Ռուսաստանի տարբեր ինստիտուտների հետ, օրինակ՝ Ստավրոպոլի, Սարատովի, շարունակում է Վանյանը, մանրամասնում է՝ համաճարակաբանության տեսանկյունից ամենալարված փուլում՝ կորոնավիրուսի ժամանակ՝ ռուս գործընկերներն են մասնագիտական աջակցություն ցույց տվել:
 
Կորոնավիրուսի ախտորոշումից մինչև այսօր ակտիվ շրջանառվող վիրուսներ՝ համաճարակաբան Լիլիթ Ավետիսյանը լաբորատորիայի գործառույթներն է ներկայացանում:
  
Կեղծ թեզերից մեկն էլ այն է, որ այս լաբորատորիաներում աշխատակիցները հայեր չեն:

Լիլիթ Ավետիսյան - Լաբորատորիա հետազոտական նպատակով մուտք գործել են միայն ռուս մասնագետներ ու մեր հայերի հետ փորձեր են արել, Միացյալ Նահանգների մասնագետները երբեք չեն մտել:

Շիրակի մարզ, Գյումրի: 2016-ին շենքային պայմանները բարեկարգվեցին, լաբորատորիան վերազինվեց: Տնօրենն է ներկայացնում. «Առաջին հարկում մանրէաբանական, մակաբուծական լաբորատորիան է»:

Ի տարբերություն երևանյան կենտրոնի՝ Գյումրիում ԱՄՆ-ից մասնագետներ եղել են, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանից և եվրոպական երկրներից:

Վարդան Ուռուտյան (ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն) - Մենք նախկինում էլ ենք աշխատել, հիմա էլ, ուղղակի հիմա ուրախալին որն ա, որ ունենք այսպիսի սարքավորումներ ու լավ շենք ու ավելի որակով նույն ծառայությունը կմատուցենք:
 
Ոլորտի պատասխանատուները շեշտում են՝ շարունակելու են գործակցությունը միջազգային բոլոր գործընկերների հետ: Թե՛ Ամերիկայի ֆինանսավորմամբ արդեն վերազինված 6 լաբորատորիաների, թե՛ այս տարի Եվրասիական հիմնադրամի աջակցությամբ նորոգման սպասող լաբորատորիաների նպատակը Հայաստանում հիվանդությունների վերահսկման հնարավորությունների ընդլայնումն է, որպեսզի թե՛ մարդկային, թե՛ կենդանական վարակների հետագա բռնկումն արագ կանխվի։

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Դիտումների քանակ327
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վայրի կենդանական և բուսական աշխարհի պահպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների մշակման գործընթացը թևակոխել է գործնական փուլ․ ԲԸՏՄ 19:1308 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է առաջնորդի որակներ՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտեցում Ադրբեջանի հետ. Գեդեոն Սաար 19:0208 Հնս, 2026
  • Լուրեր 19։00 | Կեղծված ընտրությունների էջը ՀՀ-ում փակված է. ՔՊ-ի ներկայացուցիչները ամփոփել են արդյունքները 19:0008 Հնս, 2026
  • Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան. Սիբիհա 18:5208 Հնս, 2026
  • Իսրայելը և Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ 18:4108 Հնս, 2026
  • Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել 18:3008 Հնս, 2026
  • Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան 18:1908 Հնս, 2026
  • ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար կհատկացնի ՀՀ-ում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցությանը 18:0908 Հնս, 2026
  • Տաշիր համայնքում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ 18:0908 Հնս, 2026
  • Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել» է` ինչպես լուսաբանեն ՀՀ ընտրությունների արդյունքները. MEDUZA 18:0408 Հնս, 2026
  • Այսօր կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում. Մարթա Կոսը սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան 18:0208 Հնս, 2026
  • Մենք անհամբեր սպասում ենք ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ճանապարհին Հայաստանին աջակցելուն. Լիտվայի վարչապետ 17:5808 Հնս, 2026
  • Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին 17:5608 Հնս, 2026
  • Զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ավանի և Մետրոպոլիտենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 17:5108 Հնս, 2026
  • Հուսով ենք, որ այս նոր մանդատը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը. Մաքսիմ Պրևո 17:4408 Հնս, 2026
  • Պետությունը փրկելու հարց էր. Պապոյանը՝ ընտրությունների արդյունքների մասին 17:3208 Հնս, 2026
  • Հայկական դրոշը՝ «աշխարհի տանիքին». վերելք դեպի Էվերեստ 17:2508 Հնս, 2026
  • Հոլիվուդը շնորհավորում է կինոաստղին. Մերիլին Մոնրոն կդառնար 100 տարեկան. «Այլ լուրեր» 17:1608 Հնս, 2026
  • Ընտրությունները քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի և պետականության կերտման համար. ՀՀ նախագահ 17:0308 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Բյուջետային գործերը լավ են, տնտեսությունը՝ ակտիվ. վարչապետ 17:0008 Հնս, 2026
  • Խուզարկությամբ հայտնաբերվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:5708 Հնս, 2026
  • Երևանի գինու օրեր. 10-րդ հոբելյանական փառատոնը 16:5608 Հնս, 2026
  • Չենք արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում տեղական մակարդակում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար 16:4708 Հնս, 2026
  • Հայ ժողովրդին շնորհավորել է Էլինա Վալտոնենը 16:3708 Հնս, 2026
  • Գևորգ Պապոյանի ճեպազրույցը 16:3408 Հնս, 2026
  • Հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը, կայունությունը և Եվրոպային ավելի ու ավելի մոտեցող ապագան. Սանչես 16:2708 Հնս, 2026
  • ՄԻՊ աշխատակազմն ամփոփել է ԱԺ ընտրությունների օրվա ընթացքում ստացված ահազանգերը 16:2208 Հնս, 2026
  • Նորացված մանդատը արտացոլում է Հայաստանի ժողովրդի անսասան վստահությունը Ձեր ղեկավարության և տեսլականի նկատմամբ. Մոդի 16:2008 Հնս, 2026
  • «Րայդթեք էյ էմ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 19 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:1908 Հնս, 2026
  • Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար 16:1408 Հնս, 2026
  • Հայտնաբերվել են 13 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 16:1208 Հնս, 2026
  • Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ. Շվեդիայի վարչապետ 15:5908 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 15:5508 Հնս, 2026
  • 2025 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները 15:4508 Հնս, 2026
  • Վահե Ղալումյանի ճեպազրույցը 15:3908 Հնս, 2026
  • Արարատ Միրզոյանի ճեպազրույցը 15:3708 Հնս, 2026
  • Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ 15:3508 Հնս, 2026
  • ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար. Կալաս 15:3108 Հնս, 2026
  • 2025 թ. արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական աճ. ՀՀ ֆինանսների նախարար 15:2408 Հնս, 2026
  • Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները 15:1408 Հնս, 2026
  • Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել 15:0708 Հնս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին 15:0008 Հնս, 2026
  • Լուրեր 15։00 | Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. եվրոպացի առաջնորդները շնորհավորել են Փաշինյանին 15:0008 Հնս, 2026
  • Լոռվա երգերի շունչը՝ Ստեփանավանում 14:5908 Հնս, 2026
  • ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց և մրցակցային 14:5208 Հնս, 2026
  • Քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը. վարչապետ 14:4308 Հնս, 2026
  • Հունիսի 9-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:3608 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը 14:2608 Հնս, 2026
  • Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության հանձնառությունը. Սանդուն շնորհավորել է Փաշինյանին 14:1808 Հնս, 2026
  • Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլան՝ Փաշինյանին 14:0908 Հնս, 2026
  • Միրզոյանը՝ Թուրքիայի հետ առևտրի և ՀՀ-ից ԵՄ երկրներ ապրանքներ արտահանելու մասին 14:0708 Հնս, 2026
  • Հայաստանի տնտեսական զարգացման միտումները 2025 թ. շարունակել են բարձր մնալ. էկոնոմիկայի նախարար 14:0208 Հնս, 2026
  • Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 13:5108 Հնս, 2026
  • ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին 13:4308 Հնս, 2026
  • 2025-ի ամենաէական, շոշափելի և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր. Միրզոյան 13:3708 Հնս, 2026
  • Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան 13:3108 Հնս, 2026
  • Ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կայացումը Հայաստանում այլևս անշրջելի է. Միրզոյան 13:2208 Հնս, 2026
  • Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է 13:1008 Հնս, 2026
  • Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին 13:0208 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | ՔՊ-ն, առանց այլ ուժերի աջակցության, կկարողանա կառավարություն կազմել | 08.06.2026 13:0008 Հնս, 2026
  • Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը. Ստեֆանչուկը՝ Սիմոնյանին 12:5308 Հնս, 2026
  • Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքները ամփոփում, բնական երևույթ է, այստեղ որևէ կասկածելի բան չկա. ԿԸՀ նախագահ 12:4808 Հնս, 2026
  • ԵՄ- Հայաստան ամուր գործընկերությունը ներդրում է ամբողջ տարածաշրջանի ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի համար. Կոշտա 12:3808 Հնս, 2026
  • Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը 12:3108 Հնս, 2026
  • 2025-ի բյուջեի կատարման հաշվետվությունը զերծ է էական խեղաթյուրումներից. Հաշվեքննիչ պալատի նախագահ 12:1608 Հնս, 2026
  • ԿԸՀ նախագահի մամուլի ասուլիսը 12:1208 Հնս, 2026
  • Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին. Քրիստեն Միխալ 12:1008 Հնս, 2026
  • Այս հաղթանակի արդյունքները արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին. Մարգուս Ցահկնա 12:1008 Հնս, 2026
  • «Բարգավաճ Հայաստանը» չի հաղթահարել ընտրական շեմը 12:0508 Հնս, 2026
  • Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար. ԵԽ նախագահ 12:0108 Հնս, 2026
  • Ստեղծելու ենք հնարավորություն, որ սոցիալական կրեդիտների մի մասն ուղղվի լրատվամիջոցներին և ՀԿ-ներին. Վահե Հովհաննիսյան 12:0008 Հնս, 2026
  • 2025 թվականի ընթացքում, հատկապես 4-րդ եռամսյակում, Հայաստանում տնտեսական աճն արագացել է. ԿԲ նախագահ 11:5208 Հնս, 2026
  • Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ. Մակրոնը՝ Փաշինյանին 11:5108 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումների ժամկետները 11:4908 Հնս, 2026
  • «Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ 11:4608 Հնս, 2026
  • Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն 11:4108 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների նախնական արդյունքները | ՈՒՂԻՂ 11:3508 Հնս, 2026
  • Ղարաբաղի մեր շուրջ 40 հազար հայրենակից արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան 11:2908 Հնս, 2026
  • Զբոսաշրջությունը մեր երկրում բում է ապրում, երկնիշ աճ ունենք. Փաշինյան 11:2408 Հնս, 2026
  • ՀՀ-ից գյուղմթերքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի, առաջիկայում սա կդառնա իրողություն. Փաշինյան 11:1408 Հնս, 2026
  • 2018-ին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է. Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին 11:1108 Հնս, 2026
  • Մի քանի տարիների ընթացքում մեզ հաջողվել է լրջորեն բարեփոխել բանակը. վարչապետ 11:0508 Հնս, 2026
  • Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին. Էդգարս Ռինկևիչսը՝ Նիկոլ Փաշինյանին 11:0108 Հնս, 2026
  • Լուրեր 11:00 | Քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանից. վարչապետ | 08.06.2026 11:0008 Հնս, 2026
  • Փետրվարի 7-ից ստացվել է 599 հաղորդում, 349 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. Դատախազություն 10:5608 Հնս, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև առաջիկա տարիներին ընդլայնվելու է. Փաշինյան 10:5008 Հնս, 2026
  • Պաշտպանի աշխատակազմում ընտրողի ընտրելու իրավունքի իրացման ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացվել է 112 հեռախոսազանգ 10:4708 Հնս, 2026
  • Առաջիկայում պետք է սկսենք TRIPP նախագծի շուրջ ՀՀ-ԱՄՆ համաձայնագրի վավերացման գործընթացը. Փաշինյան 10:3908 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում հունիսի 8-ին 10:3508 Հնս, 2026
  • 2025-ի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ. վարչապետ 10:3208 Հնս, 2026
  • Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց թիմակիցներին 10:1608 Հնս, 2026
  • Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ 10:0108 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները 09:5808 Հնս, 2026
  • Ղազախստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ․ Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին 09:5408 Հնս, 2026
  • ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավանի՝ 1.3 կմ երկարությամբ Րաֆֆու փողոցը 09:3008 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:2108 Հնս, 2026
  • Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին 09:0408 Հնս, 2026
  • 1964 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ 08:5908 Հնս, 2026
  • Գորիս-Կապան ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել․ կա 4 զոհ և տուժած 08:3608 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները 08:2308 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015