• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. բժիշկ Հայկ Մանասյանի տանը Չքաղաքականացնե՜լ. բժիշկ Հայկ Մանասյանի տանը 18:53
Այլ հայացք դիվերսիֆիկացման հրամայականին Այլ հայացք դիվերսիֆիկացման հրամայականին 15:07
Մի քանի ՓԱՍՏ միջուկային զենքի մասին Մի քանի ՓԱՍՏ միջուկային... 14:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 15:2225 Նմբ, 2022

Պետական աջակցության ծրագրեր՝ պատերազմի հետևանքները արցախցիների համար մեղմելու ուղղությամբ

2020 թվականի պատերազմի հետևանքով ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց Արցախի կառավարությունն աջակցում է: Գործադիրը շարունակում է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված ծրագիրը: Շահառուներից ներդրումային հիմնադրամը ստացել է 47610 հայտ:

Մհեր Մխիթարյան (Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ) - Այս պահին հաստատվել է մոտ 35 հազար աջակցության դիմում, մշակման փուլում գտնվում է 5300 դիմում: Հաստատված դիմումներից ավելի քան 24 հազարը հաստատվել են 2022 թվականի ընթացքում, որը վերաբերում է մոտ 52 հազար վարկային պարտավորությունների:

Մհեր Մխիթարյանի խոսքով՝ 52 հազար վարկային պարտավորության համար առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրվել է 28 միլիարդ դրամի երաշխավորագիր: Սա նշանակում է, որ քաղաքացու փոխարեն մինչև 3 միլիոն դրամի չափով վարկի մարումը ստանձնում է պետությունը: Պետական աջակցությունն ավելի մեծ է, եթե շահառուն ծրագրով նախատեսված արտոնություն ունի:

Մհեր Մխիթարյան - Ծրագրի շահառու հանդիսանում է այն ֆիզիկական անձը, ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ ունեցել է վարկային պարտավորություն ԱՀ և ՀՀ տարածքում գործող բանկերում, ֆինանսավարկային կազմակերպություններում կամ պետության կողմից ստեղծված հիմնադրամներում, մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը փաստացի բնակվել է Արցախի տարածքում, ունեցել է Արցախում հաշվառում կամ աշխատանքի վայր:

Պետական մեկ այլ ծրագրով Արցախի կառավարությունն աջակցում է պատերազմի պատճառով նյութական վնասներ կրած քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք կորցրել են հասարակական կամ արտադրական շենք-շինություն, ավտոմեքենա, գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա, այգի, անասնագլխաքանակ և մեղվափեթակ: Առ այսօր 1364 շահառու ստացել է ընդհանուր 2 միլիարդ 900 միլիոն դրամի աջակցություն:

Վահրամ Ղահրամանյան (Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ) - Մենք դեռևս վճարում ենք 2021 թվականին կայացված որոշումներով և 2021 թվականին շահառու ճանաչված անձանց վճարները: Դեռևս կոմիտեի օրոք կայացված որոշումներով մենք վճարումներ դեռ չենք իրականացնում:

Շահառուների հերթը չի խախտվում՝ վստահեցնում է նյութական վնասների հարցերի նորաստեղծ կոմիտեի ղեկավարը: Բացառություններ եղել են, բայց՝ հիմնավոր:

Վահրամ Ղահրամանյան - Բացառության կարգով ծանր, ծայրահեղ վիճակում գտնվող 5 անձանց, 1-ի պահով՝ առողջությանը վտանգ սպառնացող դեպքով է եղել՝ բավականին լուրջ վտանգ էր սպառնում, մյուս 4 անձանց, որ բացառության կարգով մեր կողմից սահմանված հերթի խախտումով՝ էլի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զոհվածի ընտանիքի անդամներ են եղել:

Պատերազմի հետևանքով նյութական վնասներ կրած շահառուների ցուցակը որոշվում է բալային համակարգով: Պետական ծրագրից առաջինն օգտվում են զոհվածների և անհետ կորածների, հետո՝ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների ընտանիքի անդամներն ու տեղահանված քաղաքացիները:

Հեղինակ՝ Նարեկ Սահակյան

Դիտումների քանակ68
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կուսումնասիրվի, թե որքանով է պետական աջակցությունն օգնել ՏՏ ընկերություններին հաղթահարել ճգնաժամը 20:3603 Դեկ, 2023
  • Հնարավո՞ր է չեղարկել «Կովերի պարտեզի» վարձակալության պայմանագիրը | Հարցազրույց Հակոբ Ճռնազյանի հետ 20:1703 Դեկ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.12․2023 19:1003 Դեկ, 2023
  • Արծաթե մեդալը աշխարհի պատանիների առաջնությունում նվաճել է Արեն Խարատյանը 18:4203 Դեկ, 2023
  • Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը՝ ԱԱ-ի ոսկե մեդալակիր 18:2903 Դեկ, 2023
  • «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել 18:1203 Դեկ, 2023
  • Վահագն Խաչատուրյանը և Նասիմ Նիքոլաս Թալեբը անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին 17:5503 Դեկ, 2023
  • Շաքի-Սիսիան-Դաստակերտ ճանապարհի հատվածում միջին նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են 16:3803 Դեկ, 2023
  • Հաջողություն, որն ի ցույց է դնում հայկական տեխնոլոգիական զարգացումը․ դեսպան Դեկոտինյի 16:1903 Դեկ, 2023
  • «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտի ընդունման ժամկետը երկարաձգվել է․ ԲՏԱՆ 15:2903 Դեկ, 2023
  • Պաշտպանության նախարարը մասնակցել է բարձրագույն և ավագ սպայակազմի ատեստավորման քննություններին 14:3403 Դեկ, 2023
  • Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 13:5503 Դեկ, 2023
  • Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Հարմարվողականության հիմնադրամի ղեկավար Միկո Օլիկայնենի հետ 13:2403 Դեկ, 2023
  • Երևանի Բաշինջաղյան փողոցում երեք մեքենա է բախվել 12:5403 Դեկ, 2023
  • Տրվել է Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի պաշտոնական մեկնարկը 12:4803 Դեկ, 2023
  • 20-ամյա նվիրում հայկական հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանը 12:2903 Դեկ, 2023
  • Այլընտրանք՝ հակաբիոտիկներին. նորարարությունը՝ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթող 11:2703 Դեկ, 2023
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը պետք է հիմնված լինի նրանց՝ հանրային կյանքում մյուսների հետ հավասար պայմաններով ներգավվածության սկզբունքի վրա․ ՄԻՊ 11:1003 Դեկ, 2023
  • Գիտնական Սեզար Հիդալգոն «Գիտության և գործարարության օրեր-2023» համաժողովում ներկայացրել է տնտեսական բարդության տեսությունը և դրա ազդեցությունը ՀՀ-ի վրա 10:4503 Դեկ, 2023
  • Գետափ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ 10:2803 Դեկ, 2023
  • Բուժաշխատողների շտեմարան է ձևավորվում Հայաստանում. մինչև հունվարի 1-ը բոլորը պետք է գրանցվեն 00:5103 Դեկ, 2023
  • Դեկտեմբերի 3-ի եղանակային կանխատեսումները 00:3003 Դեկ, 2023
  • «Զանգեզուրի միջանցքի» նման նարատիվները չեն իրականացվելու. Բաքվում Իրանի դեսպան 00:1303 Դեկ, 2023
  • Գերիների փոխանակում տեղի չի ունենա մինչև իսրայելական ագրեսիայի ավարտը. ՀԱՄԱՍ 23:4202 Դեկ, 2023
  • Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության արդյունքները 23:1002 Դեկ, 2023
  • 9 ներկայացուցիչ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչներում 22:5002 Դեկ, 2023
  • Կապիտուլյանտից մինչև 5-րդ շարասյուն. լեզվական ճանապարհորդություն հայկական քաղաքականության մեջ 22:3002 Դեկ, 2023
  • ԱԹՍ-ներից մինչև հանձնուքներ. ՔԿՀ-ներում արգելված իրերի հայտնվելու ուղիները 22:1702 Դեկ, 2023
  • «Վիէմ Արմենիա» ընկերությունը 2023-ի հունվար-սեպտեմբերին 6 մլրդ 210 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 21:4402 Դեկ, 2023
  • 2 անշարժ գույք, 7000 եվրո. Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հայտարարագիրը 21:2602 Դեկ, 2023
  • Վարդենիսի 10 բնակավայրում արդիականացվում են ոռոգման համակարգերը 21:1102 Դեկ, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 02.12.2023 21:0002 Դեկ, 2023
  • «Հայոց լեռներում, կանաչ լեռներում». բացվեց Թումանյան-Սարյան ցուցահանդեսը 20:5702 Դեկ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2023 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015