• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման 10-ամյա ծրագիր. «Հարևաններ» Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման... 20:08
Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի՞ Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական... 19:43
Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 18:1617 Նմբ, 2022

Ոստիկանությունը ներկայացրել է Պեմզաշենում կատարված սպանությունների բացահայտման մանրամասները

2022 թվական։ Նոյեմբերի 9։ Աշխատանքային հերթական օր։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում բոլորն իրենց առօրյա աշխատանքով էին զբաղված, դպրոցում բնականոն դասապրոցես էր։ Հետո պարզվեց, որ դպրոցի լավագույն երկու աշակերտներ բացակա են, իսկ նրանց մայրը՝ Պեմզաշենի առողջության կենտրոնի աշխատակցուհի Զարինե Մելիքսեթյանը, աշխատանքի չէր եկել։ Հանգամանքներ, որոնք կասկածելի թվացին թե՛ աշխատավայրում, թե՛ դպրոցում։

«Զառա Մելիքսեթյանը, լինելով պարտաճանաչ աշխատող, թեկուզ 10 րոպե ուշացման դեպքում միշտ տեղեկացնում էր։ Ինձ համար շատ արտառոց թվաց։ Դրա համար 3-4 անգամ զանգեցի, չպատասխանեց, հետո հաշվապահի միջոցով զանգ տվեցի աղջկան։ Աղջիկը ևս չպատասխանեց, նորից զանգեցի, չպատասխանեց։ Բուժքրոջը կանչեցի, զանգեց իր ամենամոտ հարևանին»,- պատմում է Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը։

«Երեխաներն առավոտյան չէին ներկայացել առաջին ժամին։ Մեզ մոտ, որպես կանոն, առավոտյան աշակերտների հաշվառումից հետո դասղեկները տեղյակ են պահում, որ այս դասարանում այսքան բացակա ունենք։ Ներկայացվեց նաև այդ երկու աշակերտների բացակայության մասին։ Անհանգստացած՝ փորձեցինք կապ հաստատել ծնողի հետ։ Զանգերը մնացին անպատասխան»,- ասում է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։

«Ժամը 12-ի կողմերը հիվանդանոցից զանգեցին, ասացին՝ գործի չի եկել Զարինեն։ Ես էլ գնացի տեսնեմ, թե որտեղ կլինի՝ տանը, հարևանի տանը կամ մեքենայով տեղ է գնացել։ Դուռը, պատուհանները խփեցի, չբացեցին: Մյուս դուռը ցելոֆանով փակած էր, ճղեցի, դուռը բացվավ, կահույքը հրեցի, ներս մտա։ Ներս մտնելուն պես տեսա, որ բոլորը մահացած էին…»,- պատմում է հարևանուհին՝ Ռուզաննա Ադամյանը։

Քանի որ տան դուռը կողպված էր, հարևանուհին ներս էր մտել ոչ թե հիմնական մուտքով, այլ մեկ այլ դռնով։

Դիակները հայտնաբերելուց հետո գյուղացիները «911» ծառայություն, շտապօգնություն և ոստիկանություն էին զանգել։

Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը Պեմզաշենի 1-ին փողոցի 10-րդ տանը հայտնաբերեց 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների՝ 12-ամյա Կարինեի և 8-ամյա Սարգսի դիակները։

Մարմինների վրա կային կտրած-ծակած վնասվածքներ, կապված էին մոր ձեռքերը, իսկ որդու՝ ոտքերն ու ձեռքերը։

Առանձնակի դաժանությամբ կատարված և հասարակական մեծ հնչողություն ստացած հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականով Պեմզաշեն մեկնեցին նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել նաև ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա բաժինների ծառայողներ և դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատակիցներ։

«Հանցագործության բացահայտման նպատակով տեղում կազմվել են օպերատիվ խմբեր, որոնց միջոցով անց են կացվել օպերատիվ հարցումներ համայնքի բոլոր բնակիչների շրջանում։ Միաժամանակ մեր կողմից վերծանվել են դեպքի վայրի մոտակայքում առկա բոլոր տեսանկարահանող սարքերը»,- ասում է ոստիկանության Արթիկի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արտյոմ Մաթիլյանը։

Բացահայտման աշխատանքների ընթացքում քննարկվեցին տեղի ունեցածի մի շարք վարկածներ։ Համադրելով հավաքագրված փաստերը՝ ոստիկանները հանգեցին եզրակացության, որ հանցագործը կամ հանցագործները նույն գյուղից են։

«Շարունակելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ մեր կողմից վեր են հանվել նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, ինչպես նաև հոգեկան շեղումներ ունեցող անձանց տվյալները»,- ասում է Արտյոմ Մաթիլյանը։

Մինչ որոշ ԶԼՄ-ներ հայտնում էին՝ իբր, տեղի է ունեցել դիվերսիա, և հանցագործները այլ երկրից են, իրավապահների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում արդեն կար կասկածվողների շրջանակ։ Ի դեպ, բացահայտման շուրջօրյա աշխատանքներում ոստիկանության հետ սերտ համագործակցության մեջ էին ինչպես իրավապահ տարբեր կառույցներ, այնպես էլ ամբողջ համայնքը։

Կասկածյալների շրջանակն աստիճանաբար նեղանում էր, և նոյեմբերի 12-ին Արթիկի Բաղրամյան փողոցում, սպանություններ ու գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց Պեմզաշենի 32-ամյա մի բնակիչ։

«Նրա հետ անցկացված հարցման ընթացքում նկատեցինք ուսի շրջանում թարմ մարմնական վնասվածք, որը նման էր կտրած-ծակած վերքի»,- ասում է Արտյոմ Մաթիլյանը։

32-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնեց, որ վնասվածքը ստացել է իր տանը շինարարական աշխատանքներ կատարելիս՝ լինգով։ Նաև ոստիկաններին ներկայացրեց լինգը։ Տղամարդու վարքը կասկածելի էր, իսկ ուսի թարմ վնասվածքը նման էր ոչ թե լինգի, այլ կտրող-ծակող ինչ-որ առարկայով հասցված վերքի։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով պարզվեց, որ 32-ամյա պեմզաշենցին դեպքից ժամեր անց եղել է Երևանում։

«32-ամյա տղամարդը նախ չընդունեց, որ եղել է Երևանում, որ առնչություն ունի դեպքի հետ, սակայն անհերքելի փաստերի ճնշման տակ, ինչպես նաև բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանեց ամբողջ կատարածը»,- ներկայացնում է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Վարդան Սահակյանը։

Ըստ պեմզաշենցի 32-ամյա տղամարդու՝ նոյեմբերի 8-ի երեկոյան հանդիպել էր իր ազգական, նույն գյուղի 41-ամյա բնակչին և հայտնել, որ փողի կարիք ունի։ 41-ամյա ազգականն ասել էր, որ ինքը մի տեղ գիտի, որտեղից կարելի է գումար վերցնել։ Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ ազգականի «ԲՄՎ»-ով գնացել էին Զարինե Մելիքսեթյանի տան ուղղությամբ, կայանել տնից փոքր-ինչ հեռու։ Սպասել էին որոշ ժամանակ և երկուսով անարգել տուն մտել, քանի որ դուռը բաց էր եղել։

Ըստ նախնական տվյալների՝ միջանցքում նրանց դիմաց դուրս էր եկել Զարինե Մելիքսեթյանը։

41-ամյա տղամարդը բռունցքով հարվածել էր նրա գլխին, ինչի հետևանքով կինն անգիտակից ընկել էր միջանցքի հատակին։ Դրանից հետո 32-ամյա տղամարդը խոհանոցում դրված պայուսակում գումար էր փնտրել։ Չգտնելով՝ դուրս էր եկել տան բակ, վերցրել հակի թելեր, կրկին մտել ներս և դանակի մի քանի հարված հասցրել Զարինե Մելիքսեթյանին։ Դանակահարելուց հետո ննջարանից դուրս էին եկել երեխաները։ 32-ամյա տղամարդը կապել էր Զարինե Մելիքսեթյանի և նրա 12-ամյա դստեր ձեռքերը, իսկ 8-ամյա որդու՝ ձեռքերն ու ոտքերը։ 32-ամյա տղամարդը դանակահարված և ձեռքերը կապված կնոջը տեղափոխել էր ննջարան:

Կնոջը թողնելով ննջարանի հատակին՝ 32-ամյա տղամարդը վիրավոր մոր աչքի առաջ դանակի 3 հարված էր հասցրել 8-ամյա որդուն, որը տեղում մահացել էր, դանակի ևս մի քանի հարված հասցրել էր ընկած կնոջը, որը նույնպես մահացել էր։

Այս ամենից հետո արձակել էր 12-ամյա աղջկա ձեռքերը, տեղափոխել տան միջանցք և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ։ Այնուհետև հարցրել էր երեխային՝ ճանաչո՞ւմ է իրեն։ Ստանալով դրական պատասխան՝ դանակի երեք հարված էր հասցրել նաև նրան ու սպանել։

Աղջնակի սպանությունից հետո Զարինե Մելիքսեթյանի պարանոցին նկատելով ոսկյա շղթա՝ հափշտակել էր, ապա բանալիով դրսից կողպել տան դուռն ու հեռացել։ Գնացել էր տուն, հանել արնոտված կոշիկները, իսկ հանցագործության գործիք դանակը դրել խոհանոցի դարակներից մեկում։

Ըստ 32-ամյա տղամարդու՝ այդ գործողությունների ընթացքում ընկել էր, ինչի հետևանքով ձեռքին եղած դանակով ուսի շրջանում վնասել էր ինքն իրեն։

«Պարզեցինք, որ դեպքից ժամեր անց 32-ամյա տղամարդը մեկնել է Երևան, որտեղ 32 000 դրամով վաճառել է հափշտակած ոսկյա շղթան։ Այդ գումարի մի մասը մայրաքաղաքում ծախսել էր անձնական զվարճանքի համար, ինչից հետո վերադարձել էր Պեմզաշեն»,- ասում է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Վարդան Սահակյանը։

32-ամյա պեմզաշենցու խոստովանությունից հետո ոստիկանները ձերբակալեցին նաև 41-ամյա տղամարդուն։

32-ամյա տղամարդու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են արնանման հետքերով դանակ ու կոշիկներ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

32-ամյա և 41-ամյա տղամարդիկ կալանավորվել են։

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ11557
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Պեմզաշենի սպանության բացահայտման գործում ջանքերի համար Դատաբժշկական կենտրոնի աշխատակիցները պարգևատրվել են 16:1117 Նմբ, 2022 Պեմզաշենի սպանության բացահայտման գործում ջանքերի համար Դատաբժշկական կենտրոնի աշխատակիցները պարգևատրվել են Հասարակություն
  • Պեմզաշենի սպանությունների մեղադրյալները կալանավորվել են. մեկը մեղքն ընդունում է, մյուսը՝ ոչ 00:5116 Նմբ, 2022 Պեմզաշենի սպանությունների մեղադրյալները կալանավորվել են. մեկը մեղքն ընդունում է, մյուսը՝ ոչ Հասարակություն
  • Պեմզաշենում մոր և նրա երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել. ՔԿ 18:0815 Նմբ, 2022 Պեմզաշենում մոր և նրա երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել. ՔԿ Հասարակություն
  • Շիրակի մարզի բնակիչը խոստովանել է Պեմզաշենում կատարածը. ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու համար 21:3312 Նմբ, 2022 Շիրակի մարզի բնակիչը խոստովանել է Պեմզաշենում կատարածը. ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու համար Հասարակություն
  • Պեմզաշենում մոր և նրա երկու անչափահաս երեխաների սպանության կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ. ՔԿ 19:1812 Նմբ, 2022 Պեմզաշենում մոր և նրա երկու անչափահաս երեխաների սպանության կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ. ՔԿ Հասարակություն
  • Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ակնկալվում է քաղաքացիների աջակցությունը. խոստանում են դրամական պարգև 13:4011 Նմբ, 2022 Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ակնկալվում է քաղաքացիների աջակցությունը. խոստանում են դրամական պարգև Հասարակություն
  • Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՀՀ գլխավոր դատախազությունը՝ Պեմզաշենում տեղի ունեցածի մասին 13:5610 Նմբ, 2022 Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՀՀ գլխավոր դատախազությունը՝ Պեմզաշենում տեղի ունեցածի մասին Հասարակություն
  • Երեխաները կապկպված են եղել. ընտանիքի ազգականը՝ Պեմզաշենի դաժան սպանության մասին 23:0609 Նմբ, 2022 Երեխաները կապկպված են եղել. ընտանիքի ազգականը՝ Պեմզաշենի դաժան սպանության մասին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Բեզենգիի կիրճում ձնահյուսը ծածկել է լեռնագնացների խմբին․ մահացել է 11 մարդ 00:5608 Սեպ, 2026
  • Տնտեսական կորուստներն ավելի են պատերազմների, քան բնական աղետների դեպքում. ուսումնասիրություն 00:1208 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ հրաժեշտ Մերկատորի պրոյեկցիային 23:4807 Սեպ, 2026
  • Կրկին աղիքային վարակ Բյուրեղավանում. ջրի լաբորատոր հետազոտության պատասխանը՝ 4 օրից 23:2607 Սեպ, 2026
  • Ապօրինի գործունեություն Եղվարդի հրաձգարանում. հայտնաբերվել է մեծաքանակ զենք-զինամթերք 23:0007 Սեպ, 2026
  • ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները վերանշանակվել են 22:5107 Սեպ, 2026
  • Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են․ նա հրաժարական է ներկայացրել 22:3907 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացների հանդիպումները քայլ են դեպի խաղաղություն. Պեսկով 22:2707 Սեպ, 2026
  • Այս միֆը հերքելու և ճիշտ փաստերը ներկայացնելու կարիք կա․ Անահիտ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին 22:1207 Սեպ, 2026
  • Հարցազրույց Աննա Հակոբյանի հետ 22:0507 Սեպ, 2026
  • Կառավարման ակադեմիայում մասնակցում եմ նոր դասընթացի․ Նիկոլ Փաշինյան 21:5207 Սեպ, 2026
  • Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել 21:4507 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը 1,5 տարվա վաղեմություն ունեն․ ՆԳՆ 21:3307 Սեպ, 2026
  • Հայկական թարմ մրգի ու բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով 21:2507 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է 21:1007 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 21:0607 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 4 տարվա վաղեմության դեպքը՝ որպես նորություն. որն է ապատեղեկատվության նպատակը | 07.09.2026 21:0007 Սեպ, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության նախապատրաստության և փորձի հերթական դեպքն են բացահայտել 20:5807 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. սեպտեմբեր 7. 2026 20:5307 Սեպ, 2026
  • Գերմանիայի 9 քաղաքում ՀՕՊ ստորաբաժանումներ կտեղակայվեն դրոնների դեմ պայքարի համար. Reuters 20:4807 Սեպ, 2026
  • Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան 20:4207 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր 20:3807 Սեպ, 2026
  • Մարդիկ կարող են սեփական հողամասերում պինդ ոչ մետաղական օգտակար հանածո արդյունահանել 20:3207 Սեպ, 2026
  • «Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները 20:2707 Սեպ, 2026
  • Քաղաքացու հետ բանակցությունը արդյունք է տվել. Բաբաջանյան-Աշտարակ հատվածում շինաշխատանքները սկսել են 20:2107 Սեպ, 2026
  • Մերձավոր Արևելքի ճգնաժամի օրերին ՀՀ վերադարձած 902 քաղաքացի պետությունից փոխհատուցում է ստացել 20:1607 Սեպ, 2026
  • Խաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերակառուցումը շուտով չի սկսվի 20:1007 Սեպ, 2026
  • Պուտինը և Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր 20:0507 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:5907 Սեպ, 2026
  • Ռինոլոգիա և քիթ-կոկորդ-ականջաբանություն. եռօրյա կոնֆերանս 19:5207 Սեպ, 2026
  • Գաստրոփառատոն՝ Գավառի տնտեսական ներուժը 19:5207 Սեպ, 2026
  • Իրանը զգուշացրել է Հարավային Կորեային՝ Հորմուզի նեղուց զորք ուղարկելու հետևանքների մասին 19:4507 Սեպ, 2026
  • Ամիրխանյանական երեկո՝ Լոս Անջելեսում 19:3607 Սեպ, 2026
  • Քույր և եղբայր Փանոսյանների գործերը. ցուցահանդես՝ հայրենիքում 19:2807 Սեպ, 2026
  • Չինաստանը գաղտնի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ է մատակարարել Ռուսաստանին. ԶԼՄ-ներ 19:1707 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում 19:0807 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը նման հայտարարությամբ հանդես չի եկել. աշխատակազմը հերքել է տարածվող լուրերը 19:0007 Սեպ, 2026
  • Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատնեշի կառուցումը. YLE News 18:5907 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը հետևել է զորամասում ընթացող շինարարական աշխատանքներին 18:5107 Սեպ, 2026
  • Համագործակցության հեռանկարները ֆրանսիական CEA-Leti գիտահետազոտական ինստիտուտի հետ․ հանդիպում ԷՆ-ում 18:4507 Սեպ, 2026
  • ԱՄՀ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկային վարչարարության բարելավման հարցեր 18:3607 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 497 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2807 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայություններն առավել հասանելի են․ հերթագրվեք առցանց կամ սպասարկվեք կենդանի հերթով 18:2107 Սեպ, 2026
  • «Արմ պետրոլ» ընկերությանը պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ․ ՇՎՏՄ 18:1507 Սեպ, 2026
  • Սկսում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցույթի նոր շրջափուլ. Ավանեսյան 18:0907 Սեպ, 2026
  • Քիշնևն ընդունելի է համարել Մերձդնեստրի վերաինտեգրումը՝ առանց տարածաշրջանին հատուկ կարգավիճակ տրամադրելու 18:0807 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը 18:0107 Սեպ, 2026
  • Միրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ 17:5307 Սեպ, 2026
  • Թարախակույտ՝ կրծքավանդակում. երեխայի կյանքը փրկվել է 17:4307 Սեպ, 2026
  • Կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ 17:3407 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա և Կիև են բերել խաղաղության կարգավորման վերաբերյալ թարմացված փաստաթղթեր. FT 17:2507 Սեպ, 2026
  • Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են 17:1607 Սեպ, 2026
  • Խոզաբուծության ֆրանսիական փորձը՝ Հայաստանում 17:1007 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հրազդան գետի վրա՝ Իսակովի-Արշակունյաց հատվածում, կամուրջ կկառուցվի 17:0007 Սեպ, 2026
  • Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ. ԱԳՄԱՆ 16:5907 Սեպ, 2026
  • Պատերազմը կշարունակվի նաև ձմռանը. Զելենսկի 16:5407 Սեպ, 2026
  • Պաշտպանության նախարարը անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ ուսումնական զորամասերից մեկում 16:4607 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Շվեդիայի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցության խորացման և զարգացման անհրաժեշտությունը 16:3607 Սեպ, 2026
  • Ռիգայում Միրզոյանը և Բրաժեն ծաղիկներ են զետեղել Անկախության հուշարձանին 16:2807 Սեպ, 2026
  • Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան խանգարել են Կալասին պաշտպանական խումբ ստեղծել. Euractiv 16:2207 Սեպ, 2026
  • Ռիգայում Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի ԱԳ նախարարի հետ առանձնազրույցով 16:1007 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը 16:0707 Սեպ, 2026
  • Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը 15:5807 Սեպ, 2026
  • Պուտին-Փաշինյան հանդիպումը կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով. Պեսկով 15:4907 Սեպ, 2026
  • Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ 15:4007 Սեպ, 2026
  • Խուդաթյանն ու Կվրիվիշվիլին քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը 15:3007 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ 15:2007 Սեպ, 2026
  • Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ 15:1007 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը ՀԲ փոխնախագահի հետ անդրադարձել է Հայաստանում NVIDIA ընկերության կողմից իրականացվող նախաձեռնություններին և ներդրումային ծրագրերին 15:0307 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Շուտով կսկսվեն Նորագավթի ուղեանցի շինարարական աշխատանքները 15:0007 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային 14:5407 Սեպ, 2026
  • Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը 14:4507 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 14:3607 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին 14:2607 Սեպ, 2026
  • «Րայդթեք Էյ Էմ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 799 մլն դրամի հարկ է վճարել 14:1407 Սեպ, 2026
  • Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը 14:0207 Սեպ, 2026
  • Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլոր հետաքրքրված անձանց․ ԿԳՄՍՆ 13:5107 Սեպ, 2026
  • Հայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները 13:4207 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը 13:3607 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների մի շարք ընթացիկ հարցեր 13:2407 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:1507 Սեպ, 2026
  • Մեքսիկայում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրատեխնիկայի պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել. AP 13:0607 Սեպ, 2026
  • Լուրեր 13։00 | 193 անշարժ գույքից մինչև նոր մեղադրանք․ Գագիկ Խաչատրյանի գործը՝ վեց տարի անց 13:0007 Սեպ, 2026
  • Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ 12:5907 Սեպ, 2026
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումը 12:5007 Սեպ, 2026
  • Գյումրու «Համով-հոտով» արագ սննդի կետի գործունեությունը կասեցվել է 12:4207 Սեպ, 2026
  • Սահմանային անցակետերի բացումը` կարևոր քայլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. համատեղ հայտարարություն 12:3107 Սեպ, 2026
  • Սաքսոնիա-Անհալթի ընտրությունում նշանակալի հաղթանակ է տարել «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը 12:2207 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 12:1007 Սեպ, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ 12:0607 Սեպ, 2026
  • Ազդարարում ենք 3 կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը. Տիգրան Ավինյան 12:0407 Սեպ, 2026
  • Ռուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը 12:0007 Սեպ, 2026
  • Կիևն արևմտյան գործընկերներից ձմեռային օգնության կարիք ունի. Զելենսկի 11:5107 Սեպ, 2026
  • Top 50 բուհերի շրջանավարտներին՝ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում աշխատելու առաջարկ 11:3907 Սեպ, 2026
  • Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ 11:1907 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են կարճացված փողերով հրացան 11:1307 Սեպ, 2026
  • Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ 10:5907 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5207 Սեպ, 2026
  • Պարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել, փոխանցել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել 10:1507 Սեպ, 2026
  • Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿ 10:0607 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015