Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԼԼիլիթ Ասատրյան

Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն

Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում, Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանն առավելության է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Վերջին տուրից առաջ Մկրտչյանը վաստակել է 7,5 միավոր և անհասանելի դարձել մրցակիցների համար:

Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանն այս տարի՝ ավելի վաղ, նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։

Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը 6 միավոր ունի իր ակտիվում և կիսում է 3-5-րդ տեղերը: 8-րդ տուրից առաջ Ղարիբյանը Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Ռուդիկ Մակարյանի հետ գլխավորում էր աղյուսակը, սակայն նախավերջին տուրում զիջեց Մակարյանին՝ գործնականում զրկվելով չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունից:

Մակարյանն այժմ միանձնյա առաջատարն է՝ 7 միավորով:

Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում մրցաշարային աղյուսակի առաջատարներից է Էմին Օհանյանը:

Նա նախավերջին տուրում հաղթել է միանձնյա առաջատար, լեհ Յան Մալեկին և այժմ 6,5 միավորով կիսում է 1-5-րդ տեղերը:

Նոյեմբերի 14-ին կանցկացվեն Եվրոպայի պատանեկան առաջնության վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում