• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը հետաքրքրված չէ իրանական կողմի հետ հանդիպմամբ. Թրամփ. «Հարևաններ» ԱՄՆ-ը հետաքրքրված չէ իրանական... 19:25
Օրը՝ 60 վայրկյանում | 22.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 22.07.2026 20:26
Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանը լուռ էր, երբ Քոչարյանն ու Սարգսյանը ՀՀ-ն մատուցում էին ՌԴ-ին. Բլեյան Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանը... 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 17:5911 Նմբ, 2022

Ջրին սպասելիս. Հայաստանի կլիման ու կանայք, որ զգում են փոփոխությունները

74-ամյա Լուսիկ Հակոբյանը ամեն տարվա պես սկսել է բերքահավաքը։ Վերջին տարիներին գյուղում նվազել է բերքատվությունը, ինչը գյուղացիները կապում են սակավաջրության հետ։ Ոռոգման ջրի բացակայության և կլիմայական փոփոխությունների պատճառով Սյունիքի մարզի Հարժիս գյուղում և հարակից մյուս բնակավայրերում գյուղատնտեսությունը տուժում է։ Բնակիչների խոսքով՝ այս տարի սեզոնային անձրևներ գրեթե չեն եղել, իսկ ջերմաստիճանն ամեն տարվա պես նախորդից բարձր է եղել։

«Անձրևը պիտի շատ գա, որ բերքատվությունը լավ լինի։ Էս տարի բերքատվությունը լավ չէր։ Անցած տարի ավելի լավ էր, նախանցած տարի էր լավ։ Ամեն տարի ավելի շատ գումար ենք ներդնում, բայց գնալով փոխանակ լավանա, ավելի քիչ բերք ենք հավաքում»,- ասում է Լուսիկ Հակոբյանը։

Լուսիկ Հակոբյանը իրենց տնամերձում

Հարժիս գյուղի բնակիչ Քրիստինե Հովսեփյանն էլ ցույց է տալիս տնամերձում աճեցված կարտոֆիլն ու նշում, որ Հարժիսում այլևս նպաստավոր չէ կարտոֆիլ աճեցնելը։  Անձևների ու խոնավության պակասից փոխվել են և՛ կարտոֆիլի չափսերը, և՛ համը։ 

«Կարտոֆիլը ծաղկման շրջանում խոնավության կարիք ունի, բայց ստեղ էնքան տաք ա լինում, որ կարտոֆիլը փափուկ ա լինում հողից հանելուց. ոնց որ հողի մեջ եփած լինի։ Էն ժամանակ համ շատ էր լինում, համ էլ մեծ։ Հիմա հազարից մեկ ա մեծ լինում, հիմնականում մանր են»։

Կարտոֆիլի չափսը՝ նախկինում ու հիմա

Այս գյուղում կլիմայի փոփոխություններն իրենց մաշկի վրա ամենաշատը զգում են կանայք. այգու աշխատանքը նրանց է վերապահված։ Տղամարդկանց մի մասը արտագնա աշխատանքի է մեկնել։

«Գյուղում հիմնականում կանայք են անում բոստանի գործը։ Այգու գործը շատ եմ սիրում, բայց որ ոռոգման ջուր չունենք, շատ վատ է։ Մնացել ենք անձրևի հույսին, որ գա ու ջրի»,- նշում է Հովսեփյանը։

Կանայք ջուրը պարբերաբար ամբարում են հին վաննաներում, իսկ ով էլ ունի՝ պլաստմասսայե կամ երկաթե բաքերում, և ջրում այգին։ 

Ջուր ամբարելու համար նախատեսված բաք

Գյուղի վարչական ղեկավար Մհեր Թարխանյանը շեշտում է՝ խնդիրը միայն Հարժիսում չէ։ Սյունիքի մարզի բոլոր գյուղերում բնակիչները բախվում են կլիմայի փոփոխության պատճառով առաջացած վնասներին։ 

«Դեպի տաքացում ա գնում, դա բոլոր բնակիչներն էլ կհաստատեն։ Դե, ոռոգման ջուր չունենք, էդ էլ հարցն ավելի ա բարդացնում։ Որ պիտի սեպտեմբերին արդեն անձրևներ գար, չի եկել, դրա պատճառով էսօրվա ցանածները լրիվ չոր հող ա, հլը ոչ մի կանաչ դուրս չի եկել»,- ասում է վարչական ղեկավարը։

Անհանգստացնող է Արարատի և Արմավիրի մարզերում ստորերկրյա ջրերի վիճակը 

Հայաստանը կլիմայի փոփոխության հանդեպ ունի բարձր ռիսկայնություն, մեծ զգայունություն և հարմարվողականության սահմանափակ կարողություններ: Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ սպասվում է ջերմաստիճանի շարունակական բարձրացում, իսկ գյուղատնտեսության, ոռոգման ոլորտներում՝ բերքատվության նվազում և ոռոգման պահանջարկի մեծացում։ Հաշվի առնելով կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիությունն ու հարմարվողականությունը՝ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ստորերկրյա ջրերին և ջրամբարներին։

Արարատի մարզի ստորերկրյա ջրերը Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրն են: Հանրապետության տարածքում հատկապես անհանգստացնող է Արարատի և Արմավիրի մարզերում ստորերկրյա ջրերի վիճակը: Շրջակա միջավայրի նախարարության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գերշահագործման հետևանքով իջնում է ստորերկրյա ջրերի մակարդակը, ինչն էլ առաջացնում է խմելու և ոռոգման ջրի հասանելիության հարց, բացի այդ, փոխվում է նաև ստորերկրյա ջրերի որակական կազմը։

Ըստ գերատեսչության տվյալների՝ վերջին 9 տարում ջրի տարեկան ելքերի նվազման միտում է դիտվում նաև 9 հիդրոլոգիական դիտակետերում։

Դիտարկված 5 ջրամբարներում՝ Ախուրյանի, Արփի լճի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի, 10 տարվա ընթացքում միայն առանձին տարիների է դիտվել ջրամբարների լրիվ ջրալցվածություն։

Կլիմայի փոփոխությունը կարող է զգալիորեն փոխել գետային հոսքի սեզոնային տատանումները, որոնք ազդեցություն են ունենում նաև ջրի ամբարման հնարավորությունների վրա: Ըստ շրջակա միջավայրի նախարարության կանխատեսումների՝ մինչև 2100-ը հնարավոր է գետային հոսքի շուրջ 39 տոկոս նվազում:
 
 
 

Կարծիքները տարբեր են. ջրաբանը այլ պատճառներ է առանձնացնում

Ջրաբան Մարտին Գրիգորյանը, սակայն, չի կիսում նախարարության ու բնակիչների կարծիքը։ Ըստ նրա՝ Հայաստանում խմելու և ոռոգման ջրի խնդիրը կապված չէ կլիմայի փոփոխության հետ, այլ՝ ջրային ռեսուրսների սխալ կառավարման։

«Եղել է տարի, որ տեղումներ քիչ են եղել, եղել է տարի, որ շատ են եղել, բայց դա կլիմայի փոփոխության արդյունք չէ։ Դրանք ժամանակավոր փոփոխություններ են. ընդհանուր վիճակը պահպանվում է։ Ինքս բացառում եմ, որ առաջիկայում ջրի սակավություն կարող է լինել»։

Ջրաբանի խոսքով՝ Հայաստանը ջրով ինքնաբավ երկիր է։ Կան որոշ վայրեր, որտեղ առկա է սակավաջրություն, սակայն դա լուծելի խնդիր է։

Նախարարությունը հավաստիացնում է, որ կլիմայի փոփոխության հետևանքով բնակչությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու համար տարվում են աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսվում է հիդրոլոգիական 14 նոր դիտակետի, օդերևութաբանական 5 նոր ինքնաշխատ կայանի կառուցում և ժամանակակից սարքավորումներով արդիականացում, ջրամատակարարման հասանելիության տեսանկյունից խոցելի բնակավայրերում սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիության ապահովում, ինչպես նաև հիմնական 6 ջրամբարների մոտ կառուցման համար տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում և շինարարական աշխատանքների մեկնարկ։

Ջրաբանը խնդրի այլ լուծում է առաջարկում. հանրապետության ջրային ռեսուրսները խելացի կառավարել, պահպանել, ամբարել և լավ ջրային ցանց ստեղծել, որ կորուստները շատ չլինեն։

«Գետերի հոսքը առատ է լինում գարնանը։ Տարվա առատ ժամանակ չենք ամբարում, որ հետո օգտագործենք, իսկ երբ գետերը սակավաջուր են դառնում, ասում ենք՝ ջուրը չի բավականացնում»,- ավելացնում է ջրաբանը։

Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ, ուստի ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված գործողությունների համակարգված իրականացումն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության հետևանքով բնակչությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու համար:

Նյութը պատրաստվել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր-Կանաչ կլիմայի հիմնադրամ ծրագրի շրջանակում հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «Դիմակայե՛նք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթի շրջանակում։ Նյութում արտահայտված տեսակետներն ու կարծիքները հեղինակինն են և պարտադիր չէ, որ ներկայացնեն ՄԱԶԾ-ի և Կանաչ կլիմայի հիմնադրամի տեսակետները:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան
Դիտումների քանակ209
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել այս միջազգային համաժողովին․ Աննա Հակոբյանը Եթովպիայում քննարկումների է մասնակցել 00:3223 Հլս, 2026
  • Հրաձգության Հայաստանի հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն 23:4722 Հլս, 2026
  • Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները 23:2622 Հլս, 2026
  • Ինչու վճարել նեղ մասնագետին, ինչու դեղատներում դեղը չկա. ապահովագրության հիմնադրամը պարզաբանում է 23:0022 Հլս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև 22:4622 Հլս, 2026
  • Եթե Իրանը որևէ նավի հարվածի, ԱՄՆ-ը դրա դիմաց կամուրջ կամ էլեկտրակայան կխոցի. Թրամփ 22:1722 Հլս, 2026
  • Հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիներն են քննարկվել 21:5722 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին 21:4822 Հլս, 2026
  • ԿԼ. «Ալաշկերտը» Երևանում կընդունի «ՉՖՌ Կլուժին» 21:3522 Հլս, 2026
  • Սերգեյ Փարաջանովը՝ Դիլիջանում 21:1822 Հլս, 2026
  • «Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան 21:0722 Հլս, 2026
  • Քննարկվել են Կանադայի հետ առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները 21:0522 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 |Առողջության ապահովագրության խնդիրներն ու առավելությունները. դժգոհությունների հետքերով 21:0022 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ 20:5922 Հլս, 2026
  • Յուլիս 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5522 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 22. 2026 20:5122 Հլս, 2026
  • «Բոհեմ» թատրոնը սկսում է բացօթյա ներկայացումների շարք 20:4622 Հլս, 2026
  • Մատենադարանը համախմբել է միջազգային հայագիտական ներուժը 20:4122 Հլս, 2026
  • Ամերիկյան անկախության ուղին՝ Երևանում 20:3622 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանում ոչնչացնել մեկ կամուրջ կամ մեկ էլեկտրակայան՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում որևէ նավի վրա հարձակման 20:3122 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.07.2026 20:2622 Հլս, 2026
  • Բոնուսային համակարգը գործում է. roadpolice.am կայքում գրանցվելու դեպքում՝ վճարը նվազում է ևս 20%-ով 20:2122 Հլս, 2026
  • Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում 20:1522 Հլս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ 20:1122 Հլս, 2026
  • Դեսպան խաչատրյանը և Փարիզի քաղաքապետի տեղակալն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին 20:0622 Հլս, 2026
  • Ամերիկյան անկախության ուղին՝ Երևանում 19:5322 Հլս, 2026
  • Ռուսաստանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի. Լավրով 19:4522 Հլս, 2026
  • Զարինջայի 6 կմ երկարությամբ ջրագիծը շուտով շահագործման կհանձնվի. գյուղը նոր կրթահամալիր կունենա 19:3822 Հլս, 2026
  • Թրամփը հաստատել է Էր Ռիադի հետ կնքված միջուկային համաձայնագիրը. AP 19:3022 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին 19:2222 Հլս, 2026
  • Ամփոփվել է առողջության ապահովագրության կես տարին 19:1522 Հլս, 2026
  • Քրեակատարողական ծառայությունում աշխատանքի անցնելու տարիքային շեմը վերացվել է 19:0822 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | ՃՈ ծանուցումները ստանալու համար 150.000 անձ է բաժանորդագրվել. ինչպես օգտվել զեղչերից 19:0022 Հլս, 2026
  • Շենավանը հարմարավետ է դառնում. նոր պարտեզը պատրաստ է, ամբուլատորիայի շինարարությունը կավարտվի շուտով 18:5922 Հլս, 2026
  • Լիբանանի վարչապետը այցելել է երկրի հարավում իսրայելական ուժերի լքած քաղաքը 18:5222 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ 18:4922 Հլս, 2026
  • Մտել էր բնակարան, գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ. բնակարանային գողության դեպք է բացահայտվել 18:4222 Հլս, 2026
  • Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին 18:3522 Հլս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը հասարակական խորհրդի նիստին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները 18:3122 Հլս, 2026
  • Ռոբոտային վիրաբուժությունն արդեն հասանելի է նաև պետական բուժկենտրոնում 18:2422 Հլս, 2026
  • Ֆրանսիայում կարգելվի 15 տարեկանից ցածր անձանց մուտքը սոցիալական ցանցեր 18:1622 Հլս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ 18:0822 Հլս, 2026
  • Միկոյան 25 շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է 18:0122 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ 17:5422 Հլս, 2026
  • Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը 17:4722 Հլս, 2026
  • ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները իրականացնում են հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ՝ հրդեհների կանխարգելման, դրանց տարածման և հետևանքների վերացման նպատակով 17:3822 Հլս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը 17:2922 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինարարական աշխատանքներին 17:2122 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանին մեկուսարանից տեղափոխել են ՔԿ՝ առերեսման. նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից 17:1022 Հլս, 2026
  • Տարածաշրջանում խաղաղության հիմնական խախտողն Իրանն է. Ռուբիո 17:0122 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդություններից մեկը մերժեց, մյուսը բավարարեց 17:0022 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 16:4922 Հլս, 2026
  • Մեկնարկել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունները 16:3722 Հլս, 2026
  • Հուլիսի 23-ին Մանիլայում կկայանա Ռուբիոյի հետ հանդիպումը. Լավրով 16:2822 Հլս, 2026
  • Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել 16:1722 Հլս, 2026
  • Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու ծրագրեր չունենք. Թրամփ 16:0822 Հլս, 2026
  • «Հըզբոլլահի» զինաթափումը հնարավոր է միայն օկուպացիայի ավարտից հետո. Ժոզեֆ Աուն 15:5622 Հլս, 2026
  • Հայագիտության զարգացման հիմքում դնելով միջազգային չափանիշները․ մեկնարկել է 3-րդ հայագիտական միջազգային կոնգրեսը 15:4722 Հլս, 2026
  • Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով 15:3922 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով 15:3422 Հլս, 2026
  • Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը. Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 15:2722 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն 15:1622 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը 15:0822 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Ապահովագրությամբ ամենափոքր փոխհատուցումը՝ 6.000 դրամ, ամենամեծը՝ 10.1 մլն. ամփոփում 15:0022 Հլս, 2026
  • Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից 14:5122 Հլս, 2026
  • Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:3822 Հլս, 2026
  • «Աերոֆլոտ ռուսական ավիաուղիներ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 47 մլն դրամ հարկ է վճարել 14:2722 Հլս, 2026
  • Թեհրանը կոչ է արել Սոֆիային ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում 14:1522 Հլս, 2026
  • Փրկարարները Երևանի Կորյունի փողոցում գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ 14:0322 Հլս, 2026
  • Աշոտ Զաքարյանը և Շալվա Շենգելիան քննարկել են համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները 13:5522 Հլս, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում ընտանեկան բժիշկների վարձատրությունն աճել է գրեթե 54 տոկոսով 13:4422 Հլս, 2026
  • Ես իմ հաջորդին եմ հանձնում մի բանակ, որը ոչ միայն պաշտպանվում է, այլև հարձակվում է. Սիրսկի 13:3622 Հլս, 2026
  • Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի զարգացման առաջիկա 3 տարիների ռազմավարական առաջնահերթություններն ու գործողությունները 13:2522 Հլս, 2026
  • Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը 13:1422 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | ՀՀ-ն ԱՄՆ հետ գործակցությունից ավելի ուժեղ է դառնում, ՌԴ դեպքում այդպես չէ. փորձագետ 13:0022 Հլս, 2026
  • Հունիսի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ունի շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են այս կամ այն ծառայությունից 12:5922 Հլս, 2026
  • Զելենսկին Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից 12:4922 Հլս, 2026
  • Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտակայքում բռնկված հրդեհի տարածումը 12:3622 Հլս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավան և Գառնի համայնքներում 12:2822 Հլս, 2026
  • Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան 12:1922 Հլս, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Կովկասյան ընձառյուծի 12:1422 Հլս, 2026
  • Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ 12:0522 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր 11:5622 Հլս, 2026
  • Ուկրաինական դրոնները հարձակվել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում 11:4522 Հլս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը կանադացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները 11:3222 Հլս, 2026
  • ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե 11:3122 Հլս, 2026
  • Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան 11:2422 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին 11:1522 Հլս, 2026
  • 2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ 11:1222 Հլս, 2026
  • Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը 11:0022 Հլս, 2026
  • Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ 10:5122 Հլս, 2026
  • «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ 10:3022 Հլս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին 10:0722 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | ԿԸՀ-ն այսօր կշարունակի քննարկել Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը 10:0022 Հլս, 2026
  • ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները 09:5222 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:2322 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը 09:1322 Հլս, 2026
  • Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը 08:5722 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4222 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին 08:1722 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015