Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը բավական կարևոր ուղերձ է պարունակում. իրանագետ

ԼԼիլիթ Ասատրյան

Այս շաբաթ նախապես չհայտարարված այցով Երևանում էր Թեհրանի գլխավոր դիվանագետը: Հիմնական ուղերձը, թերևս, Իրանի աջակցությունն էր Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հստակ արձանագրեց՝ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է:

Արտգործնախարարին ընդունելով՝ վարչապետ Փաշինյանը շեշտեց՝ երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը պետք է ավելի երկարաժամկետ պլանավորման տրամաբանության մեջ դնել։ Շարունակելով՝ Իրանի նախարարն էլ հիշատակեց Փաշինյան-Ռայիսի նյույորքյան հանդիպումը՝ ասելով՝ կարևոր համաձայնեցումներ արվեցին:

Աբդոլահիանը կրկնեց նաև Ռաիսիի հրավերը Փաշինյանին՝ այցելել Թեհրան: Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ խոսվեց առևտրաշրջանառության ծավալների մեծացման մասին՝ մոտ հեռանկարում 1 մլրդ դոլարի հասցնելով, ապագայում՝ 3 մլրդ դոլարի:

Երևանյան հանդիպումներից զատ, այցի կարևոր կանգառը Կապանն էր. Հայաստանի հարավում՝ Իրանի սահմանին մոտ, բացվեց այդ երկրի գլխավոր հյուպատոսությունը: Այսպիսով, Իրանը ամրապնդում է իր ներկայությունը Հայաստանում՝ հստակ ուղերձ հղելով մեր ընդհանուր հարևանին:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում