Արարատ Միրզոյանը վերահաստատեց Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու հայկական կողմի մտադրությունը

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց հայկական կողմի մտադրությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Այս մասին նա ասաց Կապանում Իրանի հյուպատոսության բացման արարողության ժամանակ, որին մասնակցում է նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: 

Միրզոյանն իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստան-Իրան համագործակցության ուղղություններին ու նորաբաց հյուպատոսության կարևորությանը:

«ԻԻՀ-ն ՀՀ-ի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր: Մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում ամուր կապեր, որոնք, լիահույս ենք, էլ ավելի կխորանան և որակական ու գործնական նոր շունչ կստանան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության գործունեության շնորհիվ:

Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը կնպաստի նաև հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը:

Այն կդառնա երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան»,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք՝ պաշտոնական այցով երեկ Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում