Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:27-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Toyota Camry (վարորդ՝ Ա․ Բ․) և Ford Transit մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են Ford Transit մակնիշի ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ։