ԴԴիանա Գասպարյան

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ մեկնարկած հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Երկուստեք կարևորվել են Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը:

Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող Ադրբեջանի ռազմական գործողություններն ու առավելապաշտական նկրտումները։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերը ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և հետևանքների վերացման համատեքստում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում