ԳԳոհար Սարգսյան

Մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանը

Մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանը

2022 թ. օգոստոսի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանը:

Անվանի նկարիչը ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: 1965 թ. ավարտել է Բաքվի գե­ղարվեստի ուսումնարանը, 1971 թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստի­տուտը: 1974-982 թթ. դասավանդել է նույն ինստիտուտում:

Գեղանկարչական երկե­րում անուղղակիորեն միահյուսել է մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթները: Արկադի Բաղդասարյանի հեղինակած գործերից են «Ինֆու­զորիա» (1974 թ.), «Կոմպոզիցիա» (1988 թ.), «Նոկտյուրն Ա», «Նոկտյուրն Բ» (երկուսն էլ` 1994 թ.), «Կոմպոզիցիա», «Խաչելություն» (երկուսն էլ` 2000 թ.), «Հայաստան», «Քրիստոս», «Հրեշտակ» (երեքն էլ` 2001 թ.) և այլն: Նրա ստեղծած կտավներին բնորոշ են խիստ մշակված պայծառ մակերեսները:

Նկարիչը անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1975 թ., 1976 թ., 1977 թ., 2000 թ.), Գերմանիայում (Մարբուրգ՝ 1988 թ., Ֆոլդա՝ 1989 թ., Քյոլն՝ 1991 թ., Կասել՝ 1997 թ.), Մոսկվայում (1989 թ.), Փարիզում (1997 թ.) Ստեփանակերտում (2001 թ.):

1976 թ.-ից Արկադի Բաղդասարյանը եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ:

2003 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, իսկ 2015 թ.՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում