Օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել. Պաշտպանության բանակ:
Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել. ՌԴ ՊՆ:
Բլինքենն Ալիևին կոչ է արել լիցքաթափել իրավիճակը։
ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ դատապարտել են Ադրբեջանի գործողություններն Արցախում և կոչ արել Պետքարտուղարությանը՝ օգտագործել դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու և ապագա վայրագությունները կանխելու համար։
Ուկրաինայում հարկադրաբար արդեն առգրավվել են 750 մլն դոլարի ռուսական ակտիվներ. Զելենսկի։
Կիևը խախտում է պատերազմի վարման կանոնները և սպառնալիքի տակ է դնում խաղաղ բնակիչների կյանքը. Amnesty International:
ԱՄՆ-ը կպահպանի Չինաստանի հետ շփման խողովակները՝ էսկալացիայից խուսափելու համար. Բլինքեն:
Ճապոնիան օգոստոսի 6-ին նշում է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 77-րդ տարելիցը։
Իսրայելի բանակը Գազայի ամբողջ հատվածում շարունակում է գրոհել «Իսլամական ջիհադի» թիրախները։
Հեղինակ՝ Մանե Գևորգյան