Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային, ակադեմիական թատրոնում մասնակցել է կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությանը:
![](/attachments/images/22(23).jpg)
Միջոցառմանը մասնակցել են նաև Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահ Րիոչի Մացուդան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարներ, դեսպաններ, աշխարհի շուրջ 70 երկրից ժամանած օլիմպիադայի մասնակիցներ, հյուրեր:
![](/attachments/images/22(24).jpg)
Մինչև մեդալների հանձնելը, ամփոփիչ խոսքով հանդես են եկել Երևանի պետական համալսարանի ռեկտորը, Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահը և շնորհավորել բոլորին Հայաստանում գիտակրթական այս կարևոր միջոցառման հաջող անցկացման կապակցությամբ:
![](/attachments/images/22(25).jpg)
Միջոցառման ընթացքում ամփոփվել են կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքները:
![](/attachments/images/22(26).jpg)
Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալները օլիմպիադայում հաղթած մասնակիցներին համապատասխանաբար հանձնել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
![](/attachments/images/22(27).jpg)
![](/attachments/images/22(28).jpg)
![](/attachments/images/22(29).jpg)
![](/attachments/images/22(30).jpg)
![](/attachments/images/22(31).jpg)