2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ԳԳոհար Սարգսյան

ՇՄ նախարարի տեղակալը Սյունիքի մարզում մի շարք արգելավայրեր է այցելել

ՇՄ նախարարի տեղակալը Սյունիքի մարզում մի շարք արգելավայրեր է այցելել

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմի մեջ մտնող բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 12-15-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։

ՊՈԱԿ-ի կազմում են «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիք» ազգային պարկը, «Բողաքար» արգելավայրը, «Սոսու պուրակ» արգելավայրը, «Զանգեզուր» արգելավայրը, «Խուստուփ» արգելավայրը, «Սև լիճ» արգելավայրը։

Կապան քաղաքում նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ։ Աշխատակազմի հետ հանդիպմանը նախարարի տեղակալը նախ իր գոհունակությունն է հայտնել աշխատանքների ընթացքի վերաբեյալ, ապա անդրադարձել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմանն ուղղված նախարարության ծրագրերին:

«Սյունիքի մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը տարբերվում է մեր մյուս տարածքներից իր առանձնահատկություններով, բայց ինչպես մեր մյուս կառույցներում, այնպես էլ այստեղ նպատակ ունենք գնալ որակական փոփոխությունների ճանապարհով, մենք գնում ենք բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ պահպանության, կառավարման և կարողությունների զարգացման ուղղությամբ։

Քաղաքականություն մշակելիս և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մենք փորձում ենք անել հնարավորը, որ իրականացվող ծրագրերը դրական ազդեցություն ունենան «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հետագա զարգացման և կայացման վրա՝ դարձնելով այն միջազգային պահանջներին և չափանիշներին համապատասխանող բնության հատուկ պահպանվող տարածք»,- նշել է նախարարի տեղակալը։

Հաջորդիվ ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը եղել է ՊՈԱԿ-ի բնության հատուկ պահպանվող տարածքներում և տեղում ծանոթացել ՊՈԱԿ-ի կենսաբազմազանությանը, պահպանվող տարածքների առանձնահատկություններին, հնարավորություններին և զբոսաշրջային ներուժին։

Նախարարի տեղակալն այցելել է «Շիկահող» պետական արգելոց, այնուհետև «Շիկահող» մասնաճյուղի վարչական շենքում հանդիպում անցկացրել մասնաճյուղի աշխատակիցների հետ: Քննարկվել են առկա հիմնախնդիրները, դրանք ճշգրիտ գույքագրելու և համապատասխան խողովակներով բարձրաձայնելու անհրաժեշտությունը:

Արամ Մեյմարյանն այցելել է նաև Կապան քաղաքից մոտ 25 կմ հարավ «Շիկահող» պետարգելոց տանող ճանապարհին գտնվող «Փղի ճտեր» որմնաքանդակ, քննարկվել են հուշարձանի անձնագրավորման հնարավորությունները։

Նախարարի տեղակալն այցելել է նաև Ներքին Հանդ համայնք՝ «Սոսու պուրակ» արգելավայր՝ տեղում ծանոթացել արևելյան սոսու Կովկասում ամենախոշոր բնական պուրակին և դրա պահպանության առանձնահատկություններին, տնկարանային տնտեսությանը և առաջարկվող երթուղու հնարավորություններին։ Քննարկվել են արգելավայրի և դրա կենսաբազմազանության արդյունավետ պահպանմանն առնչվող հարցեր։

Արամ Մեյմարյանը եղել է «Արևիք» մասնաճյուղում, վարչական շենքում հանդիպել մասնաճյուղի աշխատակիցների հետ, ծանոթացել առկա իրավիճակին և հնարավորություններին։

Այնուհետև այցելել է այցելել «Արևիք» ազգային պարկի տարածք, իսկ «Բողաքար» արգելավայրում այցելել է Բողաքարի ջրվեժ։ Նախարարի տեղակալի այցը շարունակվել է դեպի «Զանգեզուր» արգելավայր, որտեղ 3600 մ բարձրության վրա իրականացրել է կենդանիների դիտարկում։

Եզրափակելով աշխատանքային այցը Սյունիքի մարզ՝ Արամ Մեյմարյանը եղել է «Խուստուփ» արգելավայրում, այնուհետև կատարել վերելք Խուստուփ լեռնագագաթ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում