Այս տարի հայկական կինոն նշում է 100-ամյակը:
Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Ստեղծել հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահին՝ եռամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»,- նշված է որոշման տեքստում:
Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:
հավելված