Հուլիսի 7-ին, ժամը 02։51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին և մոտ 6 մետր գլորվել։ ՃՏՊ-ի հետևանքով վնասվել է մոտակայքում կայանած «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի կողային ապակին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա․ Բ․-ն (ծնված 2002 թ․) և Դ․ Բ․-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ։
Դ․ Բ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Ա․ Մ․-ն և Ա․ Բ․-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել