Աշտարակի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն. ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած

ԼԼիլիթ Ասատրյան

Հուլիսի 6-ին՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Վարդգես Պետրոսյան 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակ քաղաքի մասնաճյուղում։ Պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է (Ռ. Խ.), հինգը՝ տուժել:

Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:

Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում