• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը կմնա պրագմատիկ և սկզբունքային․ Կոբախիձե. «Հարևաններ» ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը... 19:57
Արարատ և Վանաձոր․ խոշորացման նոր փուլը Արարատ և Վանաձոր․ խոշորացման... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 13:2301 Հլս, 2022

Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. ՀՀ վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության համակարգի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ,

Դատախազության հարգելի աշխատակիցներ,

Հարգելի վետերաններ,

Շնորհավորում եմ բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով:

Իսկապես շատ դժվար է գերագնահատել դատախազության և դատախազի՝ որպես ինստիտուտի կարևորությունը պետության ինստիտուցիոնալ կայացման և իրավական անվտանգության ապահովման գործում: Ընդհանրապես դատախազությունը մենք ընկալում ենք որպես նախաքննության գագաթնակետ, կուլմինացիա, և պիտի առանձնահատուկ ընդգծեմ այդ դերի կարևորությունը, որովհետև նախաքննության ոլորտում ներգրավված մյուս մարմինները, ըստ էության, հիմնականում գործում են կուլիսներում, իսկ Դատախազությունն այն մարմինն է, որը վերցնում է ձևավորված մեղադրանքը և հրապարակային, այսինքն՝ դատարանում, հիմնականում դռնբաց դատական նիստերում, պաշտպանում այդ մեղադրանքը: Եվ եթե Դատախազությունը մեղադրանքը տարել է դատարան, դա նշանակում է, ենթադրում է, որ այդ մեղադրանքը պիտի պսակվի կոնկրետ պատիժով, կոնկրետ դատավճռով:

Ամեն քրեական գործի հետևում կամ որպես քրեական գործի օբյեկտ կանգնած են մարդիկ, ամեն քրեական գործի հետևում մի ողբերգություն է՝ մարդկային ողբերգություն, ընտանեկան ողբերգություն: Ամեն քրեական գործի հետևում երեխաներ են, ընտանիքներ են, կանայք են, ծնողներ են: Բայց ես ուզում եմ ընդգծել այս հոգեբանական ամրության և սկզբունքայնության կարևորությունը: Որովհետև շատ կարևոր է այդ բոլոր էմոցիոնալ գործոնների մեջ կարողանալ սկզբունքային, հավատարիմ, հետևողական գնալ օրենքի հետևից: Որովհետև եթե ամեն մարդկային ողբերգության էմոցիաներին տրվի, այդ ամենի արդյունքում կստանանք հանրային ողբերգություն:

Սա է պատճառը, որ անընդհատ շեշտվում է՝ պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է: Եթե մենք ի վիճակի չլինենք պատժել քչերին, ապա անուղղակի կամ ուղղակի անարդար պատժի կարժանանան շատերը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել, որ դատախազությունը, այո, որպես ինստիտուտ կայացած է, բայց ինձ շատ դուր է գալիս այն միտքը, որ մենք բոլորս գիտակցում ենք՝ իրավունքը, օրենքը և նաև քրեական իրավունքը զարգացող գործընթաց են, և մենք պետք է անպայման այդ զարգացումները խթանենք, այդ զարգացումների նկատմամբ հետևողական լինենք և կարողանանք համահունչ լինել ժամանակի պահանջներին: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»:

Վարչապետն անդրադարձել է կալանքների թեմային՝ խոսելով գլխավոր դատախազի ներկայացրած վիճակագրության մասին: «Ես էլ այդ մասին բազմիցս խոսել եմ՝ ներկայացնելով դա որպես կարևոր ձեռքբերում: Մեր բանտերի կիսադատարկ լինելը, անկեղծ պիտի ասեմ, համարում եմ քաղաքական շատ կարևոր ձեռքբերում մեր կառավարության համար: Բայց այս ընթացքում արձանագրել ենք նաև մի բան, որ Հայաստանում դեռևս շարունակում է դժվարանալ նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու պայմաններում: Երբ խոսում են իրավունքի և իրավական մտքի զարգացման մասին, ինձ համար ամենակարևոր չափանիշը հետևյալն է՝ թե ինչքանով կարող է մեր երկրում նախաքննությունը լինել արդյունավետ և արդյունքում պատիժը լինել անխուսափելի՝ այն պայմաններում, երբ մեղադրյալն անազատության մեջ է, մեղադրյալը կալանքի տակ չէ: Սա, իհարկե, իմ ոչ պրոֆեսիոնալ հայացքի և աչքի համար ամենակարևոր, բարձր մակարդակն է, երբ կարելի է մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում վարել նույնքան արդյունավետ նախաքննություն, որքան կալանքի պարագայում: Իհարկե, հասկանալի է՝ կան դեպքեր, որ կալանքն ուղիղ բխում է նախաքննության շահերից և անհրաժեշտությունից: Ես այս օրինակը ի ցույց եմ դնում՝ ընդգծելու համար, թե այսօր մենք, նաև կառավարությունը, որը մշակվող և վարվող քաղաքականության հիմնական պատասխանատուն է, մեր մտքերի ընթացքն ինչ ուղղությամբ է շարժվում»,-  նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հակակոռուպցիոն պայքարի և պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությունը. «Պիտի կարևորեմ նաև հետևյալը. մենք շատ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որը մեզ համար կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնությունը և արդյունավետությունն իրավապահ համակարգում բարձրացնելու առումով: Մեզ համար չափազանց կարևոր է իրավապահ համակարգի՝ ընդհանուր առմամբ և նաև Դատախազության աշխատողների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, որովհետև սա իսկապես կարևոր գործոն է: Ամենևին էլ խոսքը մերկանտիլ կամ նյութական շահերի մասին չէ, այլ այն մասին է, որ մենք պետք է հնարավորություն տանք և՛ քննիչին, և՛ դատախազին, և՛ ոստիկանին, և՛ ընդհանրապես պետական ինստիտուտների բոլոր աշխատողներին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա: Սոցիալական երաշխիք ասածն ինձ համար առաջին հերթին աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն տալու մասին է: Իհարկե, անընդհատ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք պիտի հետևողականորեն կարողանանք այս ճանապարհով քայլել:

Բայց ես ուզում եմ նաև կոռուպցիայի դեմ պայքարը կապել այս խնդրի լուծման հետ. ինչո՞ւ են մեզ մոտ աշխատավարձերը ցածր, որովհետև պետությունը ձեզ և մեզ հայտնի հանգամանքների բերումով ի վիճակի չի լինում հաճախ կոնսոլիդացնել ամբողջ պետական այն ռեսուրսները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում: Այսինքն՝ եթե խոսում ենք կոռուպցիայի մասին, ավելի պարզ այն հետևյալն է. դրանք այն արգելակներն են, որոնք թույլ չեն տալիս, որ այն միջոցները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում, կենտրոնանան պետական բյուջեում: Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարն է ամենակարևոր միջոցը, որով պետք է գեներացնենք այն անհրաժեշտ միջոցները, որով պետք է ապահովենք մեր պետական ծախսերը, ներառյալ պետական և իրավապահ համակարգի սոցիալական երաշխիքների համակարգը:

Մյուս հանգամանքը, որն ընդհանրապես կա, մեր պետական կառավարման համակարգի արդյունավետությունն է: Իհարկե, Դատախազությունն այդ առումով թերևս ամենակոմպակտ պետական կառույցներից է, բայց ընդհանուր առմամբ աշխատանքի արդյունավետությունը պետք է հաշվի առնել: Չնայած շատ դեպքերում, նաև Դատախազության որոշակի ստորաբաժանումների աշխատանքի պարագայում մենք տեսնում ենք, որ, ընդհակառակը, նոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն կա, օրինակ, նախաքննությունը, քրեական իրավունքը: Որովհետև երբ խոսում ենք քրեական գործերի ծավալի մեծացման մասին, հաճախ մոռանում ենք, որ այդ ծավալը քննում են կամ այդ ծավալի գործերով զբաղվում են միևնույն թվով մարդիկ միևնույն աշխատավարձով:

Ես այս ամենն ասում եմ՝ արձանագրելու համար, որ մենք հստակ գիտակցում ենք այն օրակարգը, որ կա, և այդ օրակարգի լուծումը մեզ համար, իհարկե, առաջնահերթություն է: Պիտի կրկնեմ, որ միանշանակ է և աներկբա՝ այն բոլոր պրոբլեմները, որ մենք ունենք, կապված են մեր պետական ինստիտուտների կայացման աստիճանի հետ: Այնտեղ, որտեղ ունենք թերություն, այդ թերությունը պետք է փնտրենք պետական ինստիտուտների կայացման աստիճանի մեջ, բոլոր պետական ինստիտուտների առանց բացառության՝ սկսած բանակից, Զինված ուժերից շարունակած նախարարություններով, գերատեսչություններով, տեղական ինքնակառավարման մարմիններով: Իսկ այս ամենի հիմքը, իհարկե, պետք է փնտրենք կրթության և կրթական համակարգի մեջ՝ սկսած նախնական դպրոցական կրթությունից, հանրակրթությունից, բարձրագույն կրթությունից և հետբուհական կրթությունից:

Բայց, ամենակարևորը, ամփոփելով՝ այսօրվա առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև ես իմ խոսքի սկզբում նկարագրեցի, թե ի բնե ինչպիսի դժվար աշխատանք է դատախազի աշխատանքը: Դատախազը մեր ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ «Հազարան Բլբուլի» հերոսի նման պետք է կարողանա հաղթահարել բարձունքն առանց շեղվելու կողքից հնչող, գայթակղող և վախեցնող ձայներից: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար, որ, ահա, այդպիսի հետևողական, ամուր և հաստատուն քայլերով մենք գնում ենք առաջ: Ինչքան դժվար է դատախազի աշխատանքը, ինչքան դժվար էր պատերազմից և հայտնի իրադարձություններից առաջ, դրանից հետո ավելի դժվար է՝ մեզ հայտնի հանգամանքների բերումով, որովհետև էմոցիաներին ավելացել են նոր էմոցիաներ, ողբերգություններին ավելացել են բազմաթիվ նոր ողբերգություններ: Բայց, այնուամենայնիվ, դատախազական գործառույթն այն գործառույթն է, որ մեր պետականությանը պետք է թույլ տա հաղթահարել մեր ազգային հեքիաթում նկարագրված բարձունքը: Մենք ճշգրիտ հենց այդ հեքիաթում նկարագրված պայմաններում ենք քայլում, և մենք անպայման պետք է հասնենք մեր երազած բարձունքին: Կրկին շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատողի օրվա առիթով»:

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրերով Դատախազության համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների:

Մասնավորապես՝

Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գարեգին Մանուկյանը, Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը,

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ են շնորհվել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանին և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Կարապետյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց անձամբ է հանձնել պետական պարգևները՝ շնորհավորելով և մաղթելով արգասաբեր աշխատանք ի շահ Հայաստանի Հանրապետության:

Դիտումների քանակ425
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գյումրին՝ որպես կենդանի պատմություն․ Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է քաղաքի դիմագիծը 00:2216 Սեպ, 2026
  • Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ 23:5715 Սեպ, 2026
  • Պետությունը համահարթեցրել է ծննդյան միանվագ նպաստի չափը 23:3015 Սեպ, 2026
  • Գլխավոր շտաբի պետի գիշերային ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են 23:1615 Սեպ, 2026
  • Փաստաթղթերը կեղծել են պաշտոնյաները, կոչումը շնորհել է հայրը. նոր մեղադրյալներ՝ Գասպարյանի գործով 23:0015 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը գիշերային անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասերում 22:5315 Սեպ, 2026
  • Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ. Ֆիդան 22:2815 Սեպ, 2026
  • ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը 22:0915 Սեպ, 2026
  • Հարցազրույց Անահիտ Ավանեսյանի հետ 22:0015 Սեպ, 2026
  • Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ 21:4115 Սեպ, 2026
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը կգործի նոր մոտեցմամբ. 2025-ի ծրագրերը 21:2615 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ծեծ, սպառնալիքներ և հարկադիր աշխատանք․ կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը 21:0015 Սեպ, 2026
  • Ռոբերտ Էլիբեկյան. Հավատի խաչվող գույները 20:5615 Սեպ, 2026
  • Օրինական ճանապարհով Գյումրիում արտահերթ ընտրությունը հրամայական է. Բաղդասարյան 20:4815 Սեպ, 2026
  • Արման Եղոյանի հայտարարությունը բորբոքեց կրքերը. ԱԺ նիստը 20:4215 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3615 Սեպ, 2026
  • Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում. Քարնի 20:2815 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 20:2215 Սեպ, 2026
  • Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ 20:1415 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 15. 2026 20:0915 Սեպ, 2026
  • Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը 20:0315 Սեպ, 2026
  • Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան 20:0115 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունը 19:5615 Սեպ, 2026
  • Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է 19:4415 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 19:3315 Սեպ, 2026
  • Երևանի երեք համալսարան սկսել է գործակցել բուհերի միջազգային վարկանիշավորման QS կազմակերպության հետ 19:2815 Սեպ, 2026
  • ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա 19:1915 Սեպ, 2026
  • Շուրջպար՝ Ստեփանավանի հրապարակում. հայերը «Թամզարա» են պարում 19:1415 Սեպ, 2026
  • Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին 19:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կազատականացվի ՀՀ-ից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը. ԵԽ-ն հավանություն է տվել առաջարկին 19:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 18:5815 Սեպ, 2026
  • Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ 18:5115 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար 18:3915 Սեպ, 2026
  • Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու 18:2815 Սեպ, 2026
  • «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում 18:2315 Սեպ, 2026
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է 16:2615 Սեպ, 2026
  • Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ ՀՀ-ից դիմում չենք ստացել. Գալուզին 16:1315 Սեպ, 2026
  • ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ 16:0215 Սեպ, 2026
  • Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը 15:5315 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը 15:4715 Սեպ, 2026
  • Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին 15:4315 Սեպ, 2026
  • Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը 15:3815 Սեպ, 2026
  • Գիտություն-բիզնես գործակցությունը՝ տնտեսության շարժիչ ուժ 15:2415 Սեպ, 2026
  • Սիրիայում շարունակվում են իշխանությունների որոշման դեմ ցույցերը 15:1215 Սեպ, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 15:0915 Սեպ, 2026
  • Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 15:0415 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Եթե չեն ուզում հանեն, դա քննարկման հարց է. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մասին 15:0015 Սեպ, 2026
  • Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան 14:5915 Սեպ, 2026
  • «Գրանդ Քենդի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 67 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5615 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը 14:4115 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3015 Սեպ, 2026
  • Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման․ ԱՆ 14:2715 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1315 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները 13:5815 Սեպ, 2026
  • Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին 13:4815 Սեպ, 2026
  • Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը 13:4515 Սեպ, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է 13:3915 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են հրդեհի տարածումը և ահազանգել Փրկարար ծառայություն 13:3315 Սեպ, 2026
  • Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ 13:2115 Սեպ, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք 13:1415 Սեպ, 2026
  • Ամենակարևորը մեզ համար խնամքն է խաղաղության նկատմամբ. Ալեքսանյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին 13:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Գալուզինն անդրադարձել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցին | 15.09.2026 13:0015 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով 12:5415 Սեպ, 2026
  • Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին 12:4515 Սեպ, 2026
  • Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը 12:3915 Սեպ, 2026
  • Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին 12:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր 12:2915 Սեպ, 2026
  • Թրամփը շտապել է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է էներգետիկ հրադադար հաստատվել. Financial Times 12:1715 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1515 Սեպ, 2026
  • Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում 12:1115 Սեպ, 2026
  • Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան 12:0515 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ժամանել է Պեկին 12:0315 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0015 Սեպ, 2026
  • Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ 11:5715 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի. Զելենսկի 11:4915 Սեպ, 2026
  • Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ իրազեկում 11:4115 Սեպ, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3815 Սեպ, 2026
  • Ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 11:3615 Սեպ, 2026
  • Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին 11:2915 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում 11:2315 Սեպ, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն 11:1215 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն 11:0215 Սեպ, 2026
  • Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 10:4915 Սեպ, 2026
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4515 Սեպ, 2026
  • Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը 10:1015 Սեպ, 2026
  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ 10:0615 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015