ԳԳոհար Սարգսյան

Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ

Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ

Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ: ԱԺ 107 պատգամավորներից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել են 70-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել խորհրդարանի նիստին և քվեարկությանը:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 70, դեմ 0:

Հիշեցնենք՝ Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Նորընտիր գլխավոր դատախազը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նիստում տված երդմամբ: Այդ օրը ավարտվում է գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը:

Վարդապետյանն իր թեկնածության քննարկման ընթացքում ներկայացրել է ոլորտի և աշխատանքի վերաբերյալ պատկերացումները, պատասխանել պատգամավորների հարցերին: Հայտնել է, որ ուշադրության կենտրոնում է պահելու ուշացած արդարադատության խնդիրը:

2010 թվականից առ այսօր Վարդապետյանը դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում:

2018-19 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2019 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

2020 թվականից մինչ օրս ՀՀ վարչապետի իրավական հարցերով օգնականն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում