• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ 22:38
Բաց հարթակ. Ընդդիմությունը «հետընտրական ցնցումներ» կանի եվրոպական կղզիներում. Խուրշուդյան Բաց հարթակ. Ընդդիմությունը «հետընտրական... 22:36
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի արդյունքները Ուրսուլա ֆոն դեր Լայենի... 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:2027 Հնս, 2022

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ է ընտրել

Խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց՝ օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունն է: Թեկնածուներին առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը, բայց Գագիկ Ջհանգիրյանի փոխարեն նրանց ներկայացնելու համար ԱԺ էր եկել Դավիթ Խաչատուրյանը: ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողը հիվանդանոցում է, նրան վիրահատում են՝ տեղեկացրեց խորհրդի անդամը:

Դավիթ Խաչատուրյան (ԲԴԽ անդամ) - Այս առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու, ուղղակի մինչև էս պահը հայտնի չէր՝ արդյոք ենթարկվելո՞ւ է վիրահատության, թե՞ ոչ, համենայն դեպս, այս պահին ես եմ իր պարտականությունները ժամանակավորապես կատարելու:

Դեռ անցած տարի օրենքը փոխվեց, ու Վճռաբեկ դատարանի պալատների թիվն ավելացավ: Քաղաքացիական և վարչական պալատը տրոհվեց, ու այժմ յուրաքանչյուրը որպես առանձին միավոր է գործում: Վարչական պալատի դատավորների թափուր հաստիքի համար առաջադրված է 9 թեկնածու՝ Լիանա Հակոբյանը, Հրաչ Այվազյանը, Արտակ Զեյնալյանը, Արթուր Առաքելյանը, Արա Բաբայանը, Արծրուն Միրզոյանը, Հակոբ Գրիգորյանը, Քրիստինե Մկոյանն ու Արթուր Պողոսյանը: Առաջինը Այվազյանը ամբիոնին մոտեցավ, նա 2013-ից վարչական դատարանի դատավոր է, իսկ անցած ամառվանից՝ դատարանի նախագահ: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է որոշել թողնել բարձր պաշտոնն ու գնալ Վճռաբեկ ատյան՝ որպես դատավոր:

Հրաչ Այվազյան (ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու) - Ձեր կողմից արդեն նշված «բարձր դատարան» արտահայտությունը կարող է մոտիվացիա համարվել անձի համար, որպեսզի թեկուզ վարչական դատարանում դատավորի պաշտոնը զբաղեցնելով՝ ձգտում ունենա ավելի բարձր դատական ատյանում պաշտոնավարելու և իր ներդրումն ունենալու օրենսդրական առաջընթացներին:

Այվազյանի խոսքով՝ դատարաններն անհամաչափ ծանրաբեռնված են, բողոքների քննության ժամկետները՝ երբեմն անորոշ, ինչը համակարգի նկատմամբ հանրային ոչ ճիշտ ընկալում է առաջացնում: Թեկնածուներից Արտակ Զեյնալյանի կարծիքով էլ՝ երկրում արդար դատաքննության իրավունքի վիճակը բավարար չէ: Արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Զեյնալյանը, անդրադառնալով Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին, որի համար պետք է միավորվեն Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները, ասաց՝ կողմ չէ միախառնմանը:

Արտակ Զեյնալյան (ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու) - Իմ կարծիքով՝ դրանք պետք է լինեն առանձին, ոչ թե Վճռաբեկում լինի Սահմանադրական պալատ, էստեղ տարբեր են դրանց գործառույթները, ՍԴ դերն ու նշանակությունը այլ է, կարծում եմ՝ այն պետք է լինի առանձին:

Նախկին պատգամավորն ասաց՝ պատրաստ է և իրեն իրացված է տեսնում ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի, այնպես էլ ՍԴ դատավորի պաշտոնում:

Արտակ Զեյնալյան - Պայմանավորված իրերի այս դասավորությամբ, այն, որ ես նաև առաջադրվել եմ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, անորոշ լինելով ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու հանգամանքը, ուզում եմ իմ գործընկերներին և եղբորս՝ Նարեկին ասել, որ ազատ եք, կաշկանդված չեք այն հանգամանքով, որ քվեաթերթիկում իմ անունը լինելու է, նկատի ունենալով, որ ես ավելի շատ ինձ տեսնում եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում

Դատավորների թեկնածուները խոսեցին դատական համակարգի խնդիրներից, բոլորն էլ կարևորեցին երրորդ ատյանում առանձին մասնագիտացված ինստիտուտի ձևավորումը, ինչը, ըստ նրանց, էապես կբարելավի վարչական արդարադատության որակը: Խոսեցին նաև համակարգի գերծանրաբեռնվածությունից:

Լիանա Հակոբյան (ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու) - Դատավորների թվաքանակի սակավությունը ազդում է արդար դատաքննության իրավունքի կարևորագույն տարր հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի վրա:

Արթուր Առաքելյան (ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու) - Հայաստանում դատավորների քանակը երեք անգամ ավելի քիչ է, դա տանում է ոչ թե վատ արդարադատության, այլ դժվարացնում է:

Քրիստինե Մկոյան (ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու) - Այդ պալատի ստեղծմամբ մենք հնարավորություն ենք ունենալու նաև թոթափել ծանրաբեռնվածությունը առաջին ատյանի դատարանում և Վերաքննիչ դատարանում:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էլ անդրադարձավ դատաիրավական բարեփոխումներին, նշեց՝ դրանք մեկ կամ երկու փուլով իրականացվող աշխատանք չեն: Վարդանյանը վստահ է՝ թվային դարաշրջանում կարևոր է էլեկտրոնային արդարադատության ներդրումը: Ինչ վերաբերում է դատավորների բարձրացրած խնդրին, նկատեց՝

Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Միայն դատավորների քանակի ընդլայնմամբ հարցը չի լուծվում, անհրաժեշտ է, որ դատավորները կարողանան արդյունավետ օգտագործել իրենց ժամանակը, և, ամենակարևորը՝ դատավորն իրավունք չունի, կներեք, մի քիչ գուցե ոչ խորհրդարանական, բայց ժողովրդական լեզվով շատ ընկալելի արտահայտություն օգտագործեմ՝ դատավորը պետք է չքնացնի գործերը, ցավոք, էդ թվում Վճռաբեկում ունենք դեպքեր, երբ 3-4 գործը մնում է դատարանի վարույթում առանց զարգացման:

Օրենսդիրն այսօր քննարկեց նաև հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Առաջադրված 9 թեկնածուների մի մասը դատավորներ են, նրանց թվում էր նաև ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանը, ԱԺ ՔՊ պատգամավոր Արթուր Դավթյանը, փաստաբան Կարեն Թումանյանը: Թեկնածուները կարևորեցին հակակոռուպցիոն քաղաքականությունն ու դրա համատեքստում «Ապօրինի գույքի բնագանձման մասին» օրենքի կիրառությունը:
 
Արթուր Դավթյան (ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու) - Հակակոռուպցիոն դատարանի ու դատավորների գործունեությունը կրկնակի պատասխանատվություն է ենթադրում, քանի որ օրենքների, արդրադատության հանդեպ հանրության պատկերացումները, հասարակական ընկալումները տարիներ շարունակ խեղվել են՝ կոռուպցիոն ռիսկերից ելնելով:

Դատավորների ընտրության փակ գաղտնի քվեարկությունների մի մասն այսօր կատարվեց:

Վարչական պալատի դատավորներ ընտրվեցին Լիանա Հակոբյանը, Արծրուն Միրզոյանը, Քրիստինե Մկոյանը:

Հեղինակ`Անուշ Մուրադյան
Դիտումների քանակ120
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Քրիստինե Մկոյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր 18:2627 Հնս, 2022 Քրիստինե Մկոյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Հասարակություն
  • Լիանա Հակոբյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր 17:5327 Հնս, 2022 Լիանա Հակոբյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Հասարակություն
  • Արծրուն Միրզոյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր 17:3327 Հնս, 2022 Արծրուն Միրզոյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Հասարակություն
  • Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու 16:2827 Հնս, 2022 Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու Հասարակություն
  • ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը 15:2427 Հնս, 2022 ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը Հասարակություն
  • Խնդիր է դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածությունը. Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու 11:5327 Հնս, 2022 Խնդիր է դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածությունը. Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 09:0803 Հլս, 2026
  • «Թել-Սել» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 396 մլն դրամի հարկ է վճարել 09:0003 Հլս, 2026
  • Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել 08:5103 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4703 Հլս, 2026
  • Նյու Յորքում անցկացվող Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիայի դասընթացներն ավարտվել են․ մասնակցում էր Աննա Հակոբյանը 08:2203 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը 08:0303 Հլս, 2026
  • «Սպասումով». խոսում են քաղաքային բնապատկերները 00:5603 Հլս, 2026
  • ՀՀ-ն վառելիքի սահմանափակումներին նախապատրաստվել է վաղուց՝ վերացնելով մենաշնորհները. վարչապետ 00:2703 Հլս, 2026
  • Անպայման կպատասխանենք ռուսական հարվածներին. Զելենսկի 23:5502 Հլս, 2026
  • Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված երկու անձինք կալանավորվել են 23:2902 Հլս, 2026
  • Շարունակելու եմ պաշտպանել իմ թիմին, պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը. Ալեն Սիմոնյան 23:1602 Հլս, 2026
  • Երդվելուց հրաժարվելը պատգամավորին մանդատից չի զրկում, ենթադրում է հանրային պարսավանք. ԱԺ նիստը 23:0002 Հլս, 2026
  • Կապահովվի կենտրոնացված, համակարգային կառավարմամբ՝ զբոսաշրջային կենտրոնների գործունեությունը 22:5402 Հլս, 2026
  • Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը. ՆԳՆ ոստիկանության պետն ու ՓԾ տնօրենը հետևել են ծառայության կազմակերպմանը 22:4802 Հլս, 2026
  • ԵՄ 450 միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է. Նիկոլ Փաշինյան 22:3902 Հլս, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր 22:2702 Հլս, 2026
  • Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ 22:1502 Հլս, 2026
  • Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի 22:0102 Հլս, 2026
  • ԵՄ-ից 20 մլն եվրո սահմանամերձ բիզնեսին, 52 մլն՝ արտահանման խթանմանը. Փաշինյան-Լայեն հանդիպումը 21:5102 Հլս, 2026
  • Հրավիրում ենք «Made in Armenia» ցուցահանդեսին, որը տեղի կունենա Տալլինում. ՀՀ ԱԳ փոխնախարար 21:3702 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 2. 2026 21:2702 Հլս, 2026
  • Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը 21:1502 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Հիմա իշխանությունը գիտի մաֆիայի թե՛ արտաքին, թե՛ ներքին շերտերը. վարչապետ 21:0002 Հլս, 2026
  • Հայաստանն այս ամսվանից միանում է «Lead4Peace» ծրագրին 20:5802 Հլս, 2026
  • Դատական համակարգը մեր ինստիտուտներից ամենաչկայացածն է. Նիկոլ Փաշինյան 20:5202 Հլս, 2026
  • Շիրակում նշվել է Անի համայնքի օրը 20:4702 Հլս, 2026
  • Աննա Հակոբյանը քաղաքական գործընթացներում որևէ մասնակցություն և դերակատարում չունի. Փաշինյան 20:4202 Հլս, 2026
  • Յուլիս 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3702 Հլս, 2026
  • Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ 20:3202 Հլս, 2026
  • Լիբանանը ոչ մի սանտիմետր տարածք չի զիջի Իսրայելին. Ժոզեֆ Աուն 20:2902 Հլս, 2026
  • Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը 20:2402 Հլս, 2026
  • Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, մենք դա չենք անի. Փաշինյանը՝ IMEI կոդերի մասին 20:1902 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 02.07.2026 20:1302 Հլս, 2026
  • Կառավարությունը հաստատել է Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը 20:0702 Հլս, 2026
  • Ե՞րբ կբացվի կայծակից վնասված կամուրջը 20:0202 Հլս, 2026
  • Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն 19:5402 Հլս, 2026
  • Ալբանիայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել 19:5202 Հլս, 2026
  • ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր 19:4402 Հլս, 2026
  • Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս 19:3702 Հլս, 2026
  • Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին 19:3402 Հլս, 2026
  • Հարավային Կովկասը պետք է դառնա Արևելքն ու Արևմուտքը կապող տարածաշրջան. Քարլոն 19:2602 Հլս, 2026
  • Կառավարությունն առաջարկում է սահմանել առաջիկա երեք տարիների ակցիզային հարկի դրույքաչափերը 19:1702 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած այլ երկիր՝ առանց որևէ օգուտ ստանալու. Թրամփ 19:0802 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Սա մեր երկաթուղին է, և մենք ենք կառավարելու. Փաշինյանի անդրադարձը 19:0002 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ 18:5802 Հլս, 2026
  • Առաջարկվում է պատասխանատվություն սահմանել առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերում 18:5302 Հլս, 2026
  • Արտյոմ և Արամ Խաչատրյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը 18:4502 Հլս, 2026
  • Քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը 18:4302 Հլս, 2026
  • Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տարածքը. Իրանի ԶՈՒ կենտրոնական շտաբ 18:3602 Հլս, 2026
  • Վաղը մեկնելու եմ Իրան. Նիկոլ Փաշինյան 18:2902 Հլս, 2026
  • Քննարկվել են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները 18:2202 Հլս, 2026
  • Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ. Բրազիլիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին 18:1502 Հլս, 2026
  • Ժողովուրդը շատ լավ գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ ոչ. վարչապետ 18:1202 Հլս, 2026
  • ՀՀ-ում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին 18:0902 Հլս, 2026
  • Դամասկոսը պատրաստ է հանդիպելու «Հըզբոլլահի» ներկայացուցիչների հետ. Ասաադ աշ-Շայբանի 18:0702 Հլս, 2026
  • Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը. Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին 18:0202 Հլս, 2026
  • ԵՄ-ի դիրքորոշումը դրական է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ. վարչապետ 17:5702 Հլս, 2026
  • Առաջարկվում է փոխել պատգամավորների երդման տեքստը 17:5202 Հլս, 2026
  • Արտահանման աջակցության գործակալության ձևավորման պրոցեսն ընթացքի մեջ է, առաջիկայում կձևավորվի. վարչապետ 17:4502 Հլս, 2026
  • Երկաթուղիները ՀՀ սեփականությունն են և պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան 17:4102 Հլս, 2026
  • ՀՀ բնակավայրերի հիմնական մուտքերում կտեղադրվի Հայաստանի պետական դրոշը. օրենսդիրը միասնական ու հստակ կարգավորումներ է սահմանում 17:3902 Հլս, 2026
  • Ակնալիճում հայտնաբերվել է թմրամիջոցների գործով հետախուզվող 44-ամյա տղամարդը 17:3202 Հլս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին 17:2502 Հլս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 17:2402 Հլս, 2026
  • Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտոր 17:2002 Հլս, 2026
  • Վարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծը 17:1802 Հլս, 2026
  • Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նոր նախաձեռնություն 17:0902 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր 16:5902 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ճանապարհել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակությանը 16:5502 Հլս, 2026
  • Կառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ում 16:4902 Հլս, 2026
  • Ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվեն 16:4402 Հլս, 2026
  • Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի. Փաշինյան 16:3902 Հլս, 2026
  • Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին․ ԱԺ-ն ընդունել է նախագիծը 16:3802 Հլս, 2026
  • Ազգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգեր 16:3402 Հլս, 2026
  • Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան 16:2902 Հլս, 2026
  • Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա 16:2202 Հլս, 2026
  • Կիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվել 16:2002 Հլս, 2026
  • Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին 16:1102 Հլս, 2026
  • Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ 16:0302 Հլս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 16:0002 Հլս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ 15:5302 Հլս, 2026
  • Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը 15:4702 Հլս, 2026
  • Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան 15:4302 Հլս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ 15:3602 Հլս, 2026
  • Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային 15:2202 Հլս, 2026
  • Բնավ զարմացած չեմ, որ ընդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճից. Ալեքսանյան 15:2102 Հլս, 2026
  • Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան 15:0802 Հլս, 2026
  • Ռեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար 15:0802 Հլս, 2026
  • Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար 15:0102 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | ՀՀ-ԵՄ գործընկերության կարևոր ուղղություններից մեկում առաջընթաց է գրանցվել. Փաշինյան 15:0002 Հլս, 2026
  • Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան 14:5802 Հլս, 2026
  • Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար 14:5302 Հլս, 2026
  • Ալիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին 14:3902 Հլս, 2026
  • Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր Լայեն 14:3702 Հլս, 2026
  • Հանրապետության տարածքում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ 14:2602 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում. Քարլոն 14:1702 Հլս, 2026
  • Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան 14:1302 Հլս, 2026
  • Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը 14:0802 Հլս, 2026
  • Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցությունները 14:0602 Հլս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետ 13:5602 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015