ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Ուդմուրթական Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինի հետ քննարկել է տնտեսության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Ուդմուրթական Հանրապետության միջև տնտեսական կապերի զարգացմանը, գործարար կապերի ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր։
Միխայիլ Տումինը ներկայացրել է Ուդմուրթական Հանրապետության արտահանման աճի ներուժ ունեցող արդյունաբերության ճյուղերը, հատկապես առանձնացնելով կահույքագործության, մետաղագործության, մեքենաշինության և գյուղանտեսության ոլորտները։
Վահան Քերոբյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ տնտեսական ոլորտում հայ-ուդմուրթական համագործակցության հետագա զարգացման համար, ինչպես նաև նպաստել գործարար համայնքների ներկայացուցիչների միջև նոր անմիջական շփումների հաստատմանը։