• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Վահան Քերոբյանի հետ Հարցազրույց Վահան Քերոբյանի հետ 01:05
Իսպանիան աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը. ԱԳ նախարար Իսպանիան աջակցում է խաղաղ... 21:03
Աննա Հակոբյանն այցելել է Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ Աննա Հակոբյանն այցելել է... 20:57
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:2823 Հնս, 2022

Բյուջեի հարկային եկամուտները ավելացվել են. գործադիրը գումարը կապիտալ ծրագրերին կուղղի

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ 40 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ

2022-ի բյուջեի հարկային եկամուտները կավելացվեն 40 միլիարդ դրամով, միջոցները կուղղվեն պահուստային ֆոնդ: Երկրի գլխավոր ֆինանսիստի խոսքով՝ կիսամյակային հարկային եկամուտները նախատեսվածից ավելի են: Հունիսի 22-ի տվյալով՝ հարկային մուտքերը կազմել են 911 միլիարդ դրամ՝ 30 տոկոս ավելի՝ նախորդ տարվա ցուցանիշից:

Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոնով՝ հարկային վարչարարության բարելավումն է, 2021-ի արդյունքներով շահութահարկ վճարողների հանրագումարային հարկվող շահույթի ավելի մեծ աճն է: 3-րդ պատճառը խտանյութերի համար պետտուրքի գումարն է:
Մուտքերի ավելացումը թույլ կտա առաջիկայում սկսել կրթական, առողջապահական ենթակառուցվածքների այնպիսի ծրագրերը, որոնք պետք է մեկնարկեին 2023-ին: Վարչապետը նկատեց՝ 2022-ի պետբյուջեի եկամտային մասի կատարման տեմպի առումով հավաքագրումներն ավելի են մոտ 46 միլիարդ դրամով:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հավելված ունենք պետական բյուջեում, որում նախատեսել ենք ծրագրեր, կապիտալ ծրագրերի մասին է խոսքը, որ բյուջետային շրջանակի մեջ չեն տեղավորվել, պահել ենք հենց էս դեպքերի համար: Կարծում ենք, որ բյուջեի եկամուտները արտառոց ոչինչ չպատահելու դեպքում էլի կավելանան: Հիմա նախարարություններից սպասում ենք, որ նոր ծրագրեր ներկայացնեն:

Վարչապետը հիշեցրեց մարզական կառույցների ստեղծման ծրագրերը: Երևանում կկառուցվի Արթուր Աբրահամի, Վանաձորում՝ Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոցը: Առաջարկվող նոր ծրագրերից բացի՝ Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց արագացնել կրթական 800 հաստատությունների, ջրամբարների, ճանապարհների կառուցման տեմպը:

Նիկոլ Փաշինյան - Խոսքը կապիտալ ներդրումների մասին է. որպեսզի ճիշտ ծախսենք, պետք է կապիտալ ներդրումներ իրականացնենք:

Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Պարոն վարչապետ, սրա շրջանակում մի առաջարկ. գոյություն ունեցող ծրագրերի ինտենսիվացման տարբերակ քննարկենք, եթե կա շինարարությունը, շինարարների հետ քննարկենք:

Նիկոլ Փաշինյան - Չեմ կարծում, թե մեր որևէ կապիտալ ծրագրի իրագործում ինչ-որ տեմպով է իրականացվում այն պատճառով, որ ֆինանսավորման խնդիր կա, հակառակը՝ բոլորը թերակատարվում են, դա մեր պրոբլեմն է: Չկա, որ շինարարի հետևից չենք հասնում, իրենք մեր հետևից չեն հասնում: Շինարարներ հարցազրույց են տվել, բողոքել, թե մեր գումարները չեն տրվել: Որևէ մեկը հույս չունենա, թե խոտանի համար պետությունը վճարելու է, բացառվում է:

Նախորդ շաբաթ Կառավարության նիստում վարչապետը կարևորեց նման դեպքերի համար գնումների գործընթացում որոշակի ռեյտինգավորման մեխանիզմի ներդրումը:

Նիկոլ Փաշինյան - Կներեք՝ դեպքեր կան, որ մարդիկ, այո, հաղթում են մրցույթները, հետո պատշաճ ու ժամանակին չեն իրականացնում, և Կառավարության լծակները սահմանափակվում են:  2018-ից ի վեր ոչ մի օր ոչ մի ֆինանսական խնդիր չենք ունեցել, գործնականում, բացի 2018-ից, հավաքագրումների տեմպը եղել է առաջանցիկ:

Փաշինյանը հիշեցրեց՝ 2020-ի քովիդի ժամանակ խնդիր կար, որ 2021-ի շահութահարկի հետ կապված հարցեր կարող են լինել, գործադիրը բիզնեսին օգնող կարգավորումներ մշակեց. վարչապետի գնահատմամբ՝ այդ որոշումներն օգնել են՝ 2022-ին ունենալ շահութահարկի գծով առավել մեծ հավաքագրումներ, քան կանխատեսվում էր:

Նիկոլ Փաշինյան - Մենք էսօր հնձում ենք այն, ինչ որ 2020-ին ցանել ենք: Հարկային համակարգն ավելի բարենպաստ ենք դարձնում բիզնեսի համար, արդյունքում պետական եկամուտներ հավաքագրում: Վերջին աշխատանքային քննարկման ժամանակ խոսել ենք, թե այս դեպքում գնաճը ինչքանով կարող է կապ ունենալ, կապ չունի, որ շահութահարկի հետ գործ ունենք: Գնաճի դեպքում եկամուտը շատացել է, այնքան էլ ծախսն է շատացել:

Նման հաջորդ օրինակը, որին պարբերաբար անդրադառնում ենք. մայիսին նոր ռեկորդ ունենք վճարովի աշխատատեղերի: Մայիսին բացարձակ ռեկորդ՝ արձանագրվել է 673 224 վճարովի ախատատեղ:

Մայիսի տվյալով՝ աշխատատեղերն ավելի են 38 հազար 273-ով կամ 6 տոկոսով: 2018-ից ստեղծվել է ավելի քան 125 հազար աշխատատեղ:

Նիկոլ Փաշինյան - Հաջորդ կարևոր նորությունը, որն էլի ռեկորդային է, աշխատավարձի ֆոնդն է, այսինքն՝ բոլոր աշխատողներին վճարած աշխատավարձը մայիսին կազմել է 160 մլրդ 56 մլն դրամ, նախորդ մայիսի համեմատ ավելի է 4 միլիարդով, 2018-ի՝ 63 մլրդ 369 դրամով: Աշխատավարձային ֆոնդը 18-ից ի վեր 65 տոկոս ավելացել է:

Միջին ամսական աշխատավարձն ավելացել է 25 592 դրամով, կազմել 237 745 դրամ: Հաջորդ կարևոր ցուցանիշը եկամտային հարկի ընդհանուր գումարն է. կազմել է 32 միլիարդ 741 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 3 միլիարդ 811 միլիոն դրամով։

Նիկոլ Փաշինյան - Եկամուտների մասին, երբ որ խոսում ենք, ասում էսքան եկամուտ է եղել պետական բյուջե, պետք է արձանագրել, որ վերադարձված գումարները էդ թվի մեջ չեն հաշվառվում: Հայաստանում ավելի քնա 20 հազար ընտանիք տարվա ընթացքում լրացուցիչ 1 մլն դրամ և ավելի դրամ է ստանում պետությունից, Կառավարությունից:

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հավանություն տրվեց սուբվենցիոն ծրագրերում փոփոխություններին: Վարչապետն ավելի վաղ հանձնարարել էր վերանայել սուբվենցիաների նախապատրաստման ժամկետները՝ շինաշխատանքներն ավելի վաղ սկսելու համար:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Համայնքները մինչև հուլիսի 10-ը հաջորդ տարվա սուբվենցիոն հայտերը կներկայացնեն մարզպետարաններ: Վերջիններս էլ մինչև հուլիսի 15-ը կներկայացնեն նախարարություն: Գործընկերների հետ կշրջանառենք, կքննարկենք, հավանություն կտանք: Նախագծերի ներկայացման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30-ն է:

Խոշորացմամբ պայմանավորված՝ համայնքները կարող է չհասցնեն ներկայացնել սուբվենցիոն ծրագրեր: Նրանք կրկին դիմելու հնարավորություն կունենան: Գյուղական փողոցների սալարկման ծրագրերի համար գործադիրը կաջակցի ավելի մեծ չափով՝ 50-70 տոկոս: Փաշինյանը կարևոր համարեց շահագործվող օբյեկտների հետագա պատշաճ սպասարկումը:

Նիկոլ Փաշինյան - Փորձում ենք լավարկել համակարգը, որ սուբվենցիոն ծրագրերը հնարավորինս սահուն ու արդյունավետ իրականացվեն:

ՀՀ-Ի ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ

Կստորագրվի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիր: Նպատակն է աջակցել Հայաստանում ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդման բարեփոխումներին:

Արայիկ Հարությունյան - ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը նպատակներին հասնելու համար կազմում է 120 միլիոն դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։

Ժողովրդավարության զարգացման առումով փաստաթուղթը ներառում է նաև ընտրական իրավունքի, ընտրական համակարգի բարելավումը:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՎ

Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձավ թվային բարեփոխումներին՝ կարևոր համարելով ընտրությունների՝ անցկացումը անձը հաստատող մեկ միասնական փաստաթղթով՝ նույնականացման քարտով:

Նիկոլ Փաշինյան - Անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, հենց որ ընտրական տեղամասում քարտը կարդացող սարքեր ունենանք, որ մանիպուլյացիաները ինստիտուցիոնալ առումով կլուծի, չնայած երկու ընտրություններին նման խնդիր չենք ունեցել: Այս հարցում որևէ լարվածություն բացառելու տեսական միջոցը հենց սա է, մաքսիմալ էլեկտրոնային ձևով անցկացնենք: Սա կլուծի նաև ընտրացուցակների խնդիրը: ID քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնք ներկայացել են և ստացել են, և դրանով բոլոր հարցերը կփակվեն:

ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԱԳ ԸՆԹԱՑՔ՝ ՀՐԱՏԱՊ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Որոշակի արտակարգ իրավիճակներում հրատապ կարիքների համար կապահովվի շինաշխատանքների արագ ընթացք: Դրանք ճանապարհներին, տրանսպորտային օբյեկտներին, շենք-շինություններին առնչվող դեպքերն են: Նոր ընթացակարգով գործընթացի ժամկետն առնվազն 4 ամսով կկրճատվի:

Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Գերատեսչությունները նախաորակավորման չափանիշներին համապատասխան բաց, անժամկետ հայտարարություն են հրապարակում կազմակերպությունների համար, որոնք պետք է իրեն հեղինակությունը, վարկը, բարքը հաստատող ապացույցներ ներկայացնելով՝ արժանանան նախաորակավորվելու:

Բացառիկ դեպքերի համար նախատեսված ընթացակարգը հետագայում հնարավոր է ընդհանրացնել՝ այդ եղանակով ռեյտինգավորելու, գնման գործընթացում բարեխիղճ ընկերություններին նախապատվության իրավունք տալու համար:

Նիկոլ Փաշինյան - Երբ պայթյուն էր եղել, մեկ տարի անց շինաշխատանք չէր սկսվել, դա եղավ վերջին կաթիլը, որ մեխանիզմ ունենանք: Ստեղծում ենք մեխանիզմը, որ ունենանք գործընկերների ցանկ՝ օր առաջ իրականացնելու շինարարությունը: Կարևոր է արագ արձագանքի համար:

«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ՝ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ

Հուլիսի 1-ին ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը: Դա ենթադրում է 300 հազար դրամը գերազանցելու դեպքում անկանխիկ վճարումների կիրարկում, որոշ ծառայությունների մասով՝ միայն անկանխիկ վճարում: Վարչապետը հորդորեց կաբինետին՝ տեղեկացնել որքանով են պատրաստ անցմանը:

Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում վճարային տերմինալներով վճարվող գումարները ևս, եթե դրանք փոխանցվում են միանգամից ընկերության հաշվին, այս պահի դրությամբ համարում ենք անկանխիկ գործառնություն: Ժամկետների վերանայման հետ կապված հավելյալ կտեղեկացնենք:

Բուժհաստատություններում բոլոր վճարումները պետք է արվեն անկանխիկ: Պետությունը նման գործարքները ևս համարում է անկանխիկ գործառնություն: Հետագայում, եթե հնարավորություններն ընդլայնվեն, և մարդիկ ընտելանան անկանխիկ, քարտային վճարումներին, այդ հարցը ևս կվերանայենք՝ նշեց կենտրոնական բանկի ղեկավարը:

Մարտին Գալստյան - Ինչ վերաբերում է POS տերմինալներին և ՀԴՄ-ների վրա POS տերմինալների ֆունկցիոնալության ավելացման խնդիրներին՝ մեծ հաշվով, հարցը լուծված է այս պարագայում, որովհետև բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռքբերման և ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսը վերցնում են իրենց վրա: Բանկերի հետ եկել ենք փոխհամաձայնության, որ այս փուլում հնարավորինս նվազագույն լինի տնտեսվարողների բեռը, որ տնտեսվարողները պետք է վճարեն այդ տիպի սարքերի սպասարկման դիմաց: Օրինակ՝ գյուղական վայրերի դեպքում, եթե շրջանառության ծավալն էական չլինի, տնտեսվարողը տերմինալ, ՀԴՄ-ն սպասարկելու համար բանկին վճարելու է ամսական ընդամենը 1000 դրամ, Երևանում՝ բնականաբար, ավելի բարձր:

Կան մոտ 50 հազար ՀԴՄ-ներ, որոնց POS տերմինալի հնարավորությունը պետք է ակտիվացվի: Գալստյանի խոսքով՝ գերխնդիր է, որ մինչև հուլիսի 1-ը հասցնեն ամեն բնակավայրում ապահովել գոնե մեկ տերմինալ: Հուլիսի 1-ից նաև անշարժ գույքի և ավտոմեքենաների առուվաճառքը հնարավոր չի լինի իրականացնել կանխիկ:

Նիկոլ Փաշինյան - Սա կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում է, որն ունի և՛ տնտեսական, և՛ քաղաքակրթական, և՛ հակակոռուպցիոն էական նշանակություն: Ստվերի կրճատման առումով էլ այն շատ մեծ նշանակություն ունի: Շատ կարևոր է, որ մենք այս բարեփոխումներն անենք:

Ուժի մեջ է մտնում նաև կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ գործարքների 10 տոկոս հետվճարի կարգավորումը:

Հեղինակ`Մայա Խաչատրյան
Դիտումների քանակ33
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ` Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին. կան տուժածներ 00:4507 Հլս, 2022
  • Հուլիսի 7-ի եղանակային կանխատեսումները 00:1707 Հլս, 2022
  • Ռազմաուսումնական հաստատություն ընդունվածները սպայական ծառայության նշանակվելուց հետո կստանան բնակարան 00:0107 Հլս, 2022
  • Կոնգրեսական Սփիերը Պետքարտուղարությունից պահանջել է ներկայացնել 907-րդ լրացումը շրջանցելու հիմքերը 23:2506 Հլս, 2022
  • Հավաք-խորհրդակցություն. քննարկվել են մարտական հերթապահությանն ու զինծառայությանն առնչվող հարցեր 23:0706 Հլս, 2022
  • Քննարկվել են Սևանա լճի հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը 22:4106 Հլս, 2022
  • Երկրաբանության ոլորտում անգնահատելի ավանդի համար Հրաչյա Չուբարյանին շնորհակալագիր է հանձնվել 22:1806 Հլս, 2022
  • Հարցազրույց Վահան Քերոբյանի հետ 22:1006 Հլս, 2022
  • Հայ կինոյի երախտավոր Յուրի Երզնկյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ` նրա հայրենի Հաղպատում 21:4106 Հլս, 2022
  • 30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր է ստացել 21:1706 Հլս, 2022
  • Իսպանիան աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը. ԱԳ նախարար 21:0306 Հլս, 2022
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 06.07.2022 21:0006 Հլս, 2022
  • Աննա Հակոբյանն այցելել է Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ 20:5706 Հլս, 2022
  • Մեծ Բրիտանիայում պաշտոնանկությունները շարունակվում են 20:5606 Հլս, 2022
  • ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Սյունիքի մարզ 20:4506 Հլս, 2022
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.07.2022 20:3906 Հլս, 2022
  • ԱՄՆ-ում հրաձգության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել 20:3306 Հլս, 2022
  • Փաշինյանը և Պուտինը մտքեր են փոխանակել ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ 20:2706 Հլս, 2022
  • Փոխվարչապետ Գրիգորյանը և Լին Թրեյսին կարևորել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագիրը 20:2206 Հլս, 2022
  • Լաոսի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 20:1706 Հլս, 2022
  • Հնդկաստանը հետաքրքրված է Սև ծով - Պարսից ծոց նախագծի իրականացմամբ | Հարցազրույց Սանջայ Վերմայի հետ 20:1106 Հլս, 2022
  • Ամեն օր արե՛ք այն հնարավորը, ինչ կարող եք, և մի օր կտեսնեք, որ արեցիք անհնարինը. Դումանյանը՝ Բրյուսովի համալսարանի շրջանավարտներին 20:0706 Հլս, 2022
  • Ավետիք Չալաբյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 20:0206 Հլս, 2022
  • Տավուշի մարզի Աչաջուր համայնքում վերաբացվել է ֆուտբոլի խաղադաշտը 19:5806 Հլս, 2022
  • Մշակվել է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն 19:5206 Հլս, 2022
  • Դեսպան Փոլադյանը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է արաբական ուղղության կարևորությունը Հայաստանի համար 19:4806 Հլս, 2022
  • Աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերն ավելացել են 19:4306 Հլս, 2022
  • Դոնեցկի շրջանի ղեկավարը բնակիչներին հորդորել է լքել իրենց տները 19:3806 Հլս, 2022
  • Հայաստանում բացվել է Նիդերլանդա-հայկական առևտրի պալատ 19:3306 Հլս, 2022
  • Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ. հայտնաբերվել է 180 հազար դոլար 19:2706 Հլս, 2022
  • Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստում 19:1506 Հլս, 2022
  • Հաագայի դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հիմնական հայցը կներկայացվի հունվարին. Կիրակոսյան 19:0806 Հլս, 2022
  • Կառավարության գերակա խնդիրը կրթության և գիտության զարգացումն է․ փոխվարչապետ Մաթևոսյան 19:0106 Հլս, 2022
  • Լուրեր 19:00 | 06.07.2022 19:0006 Հլս, 2022
  • Իտալիայում երաշտ է 18:5306 Հլս, 2022
  • ՀՀ և ՌԴ ՍԴ նախագահները մտքեր են փոխանակել փոխշահավետ իրավական ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ 18:4806 Հլս, 2022
  • Կոմիտասի անվան պանթեոնում բացվեց Ջիվան Գասպարյանի կիսանդրին 18:4206 Հլս, 2022
  • ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով լուրջ վտանգ է սպառնում նրանց մշակութային ժառանգությանը. ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին 18:3606 Հլս, 2022
  • Բանկի մասնաճյուղում պայթյունի հետևանքով մարդ է մահացել 18:2906 Հլս, 2022
  • Լավրովը՝ Պուտին-Մակրոն հեռախոսազրույցի արձանագրության արտահոսքի մասին 18:2306 Հլս, 2022
  • Հայտնաբերվել են մահակ և կռփազենք. ուժեղացված ծառայություն Սյունիքի մարզում 18:1706 Հլս, 2022
  • Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել. Ալեքսեյ Զայցև 18:1206 Հլս, 2022
  • Ձերբակալություն՝ Սևանում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով 18:0606 Հլս, 2022
  • Արմեն Խաչատրյանն ընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 18:0106 Հլս, 2022
  • Նախագծով բացառվում է անչափահասների, կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը տույժի միջոց կիրառելու հնարավորությունը 17:5506 Հլս, 2022
  • ՄՊՀ նախագահը՝ ձվի ինքնարժեքի մասին 17:4906 Հլս, 2022
  • ՀՀ և Իսպանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին 17:4306 Հլս, 2022
  • Բլինքենը չի հանդիպի Լավրովի հետ G20-ի գագաթնաժողովում 17:3906 Հլս, 2022
  • ԳՇ պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. Սուրեն Պապիկյան 17:3406 Հլս, 2022
  • Պարարտանյութի սուբսիդավորում Լոռու մարզում. պահանջարկը մեծ է 17:2906 Հլս, 2022
  • Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան. նախագիծ 17:2406 Հլս, 2022
  • Մեկնարկում է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիր՝ 50-75 տարիքային խմբի համար 17:1806 Հլս, 2022
  • Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 3 մլն դրամի հափշտակության գործը դատարանում է 17:1306 Հլս, 2022
  • Վանաձորի ավագանու նիստը դարձյալ չի կայացել 17:0806 Հլս, 2022
  • Բնապահպանական իրավախախտումների պատճառով 30 օրով կասեցվել է Կասպյան գազատարի կոնսորցիումի գործունեությունը 17:0306 Հլս, 2022
  • Լուրեր 17:00 | 06.07.2022 17:0006 Հլս, 2022
  • WWF Armenia-ի տեսախցիկները Եվրասիական լուսան են արձանագրել 16:5706 Հլս, 2022
  • ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձանց հնարավորություն կտրվի կրճատել տուգանքի չափը՝ 24 ժամում խախտումը վերացնելու դեպքում 16:5206 Հլս, 2022
  • Հունիսի 20-ից հուլիսի 1-ը շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 9 մլն դրամի վնաս 16:4106 Հլս, 2022
  • Անձնագրային և վիզաների վարչությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով. պարզաբանում 16:3406 Հլս, 2022
  • Ղազախստանի նավթահանքերից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր 16:2606 Հլս, 2022
  • Նրանց քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ բարօրությունն է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հանգեցնելը. Պապիկյանը՝ ընդդիմադիր ուժերի մասին 16:2106 Հլս, 2022
  • Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ 16:1606 Հլս, 2022
  • Երևանի բաժանորդների 7 տոկոսն առնվազն 24 ժամ խմելու ջուր չի ունենա 16:1006 Հլս, 2022
  • «Հայաստան» հիմնադրամը թթվածնի խտացուցիչ սարքեր է նվիրաբերել մարզերի ԲԿ-ներին 16:0206 Հլս, 2022
  • Զորամասերում տեղի են ունեցել զինվորական երդման հանդիսավոր միջոցառումներ 15:5506 Հլս, 2022
  • Արտակարգ դեպքերի և պատահարների հետևանքով զոհվել է 830 մարդ. ԱԻՆ-ում ամփոփվել է 2022-ի առաջին կիսամյակը 15:4806 Հլս, 2022
  • Ամառային ճամբար. հանգիստ Հանքավանում 15:4106 Հլս, 2022
  • Կարելի է եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգը ԱԺ-ից գլխիկոր փախչելն է. Ռուբինյան 15:3506 Հլս, 2022
  • Եվրամիությունը չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի դեմ. Բորել 15:2606 Հլս, 2022
  • ՏԿԵ նախարարի տեղակալը և «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը դիտարկել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նոր կամրջի շինարարությունը 15:1506 Հլս, 2022
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 15:1106 Հլս, 2022
  • Արևմուտքը հնարավոր է կրճատի Ուկրաինային աջակցությունը. The Telegraph 15:0806 Հլս, 2022
  • Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 15:0206 Հլս, 2022
  • Լուրեր 15:00 | 06.07.2022 15:0006 Հլս, 2022
  • Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Նիլս Աննենին են ներկայացրել Հայաստանում տնտեսական բարեփոխումները և արդյունքները 14:5406 Հլս, 2022
  • Ամփոփվել են թաեքվոնդոյի Հայաստանի առաջնության արդյունքները 14:4606 Հլս, 2022
  • Կսահմանվեն ռեֆերենս լաբորատորիաների իրավունքները և պարտականությունները 14:3906 Հլս, 2022
  • Արցախի Հովսեփավան համայնքում կառուցվում է երկրորդ բնակելի թաղամասը 14:3106 Հլս, 2022
  • Ռուսաստանը Խարկովի մարզում ժամանակավոր վարչակազմ է ստեղծել 14:2306 Հլս, 2022
  • Վանաձորի ավագանու նիստը երկրորդ անգամ չկայացավ քաղաքական դաշինքներից մեկի չներկայանալու պատճառով. Ալեքսանյան 14:1706 Հլս, 2022
  • Բժշկական շարժական նոր կայան՝ Շիրակի մարզում. մարզպետը հյուրընկալել է բարերարներին 14:1006 Հլս, 2022
  • Իրավախախտման վտանգավորության աստիճանին չի համապատասխանում առանց ԱՊՊԱ-ի մեքենա վարելիս տուգանքը. պատգամավոր 13:5606 Հլս, 2022
  • Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն էական ազդեցություն է ունենալու ԶՈՒ զարգացման գործում. Պապիկյան 13:4606 Հլս, 2022
  • Նոր մանրամասներ «Յունիբանկի» մասնաճյուղում պայթյունից տուժածների մասին. ԱԻՆ 13:3906 Հլս, 2022
  • Նախատեսվում է ընդլայնել պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց շրջանակը 13:3206 Հլս, 2022
  • ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրման խնդրահարույց պրակտիկայի մասին 13:2706 Հլս, 2022
  • ԱՄՆ-ում հանգստյան օրերին հրազենի կիրառմամբ միջադեպերի հետևանքով մոտ 200 մարդ է մահացել 13:2106 Հլս, 2022
  • Նախնական տվյալներով՝ «Յունիբանկի» մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել 13:1506 Հլս, 2022
  • Բանկի մասնաճյուղում պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն 13:0806 Հլս, 2022
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 13:0206 Հլս, 2022
  • Լուրեր 13:00 | 06.07.2022 13:0006 Հլս, 2022
  • «Պիկսարտ»-ը 2022-ի առաջին եռամսյակում 966 մլն դրամ հարկ է վճարել 12:5506 Հլս, 2022
  • Հուլիսի 5-ից Լիբանանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ ՀՀ սահմանին 12:4806 Հլս, 2022
  • Մեծ Բրիտանիայի երկու առանցքային բարձրաստիճան նախարարները լքել են Ջոնսոնի կառավարությունը 12:4306 Հլս, 2022
  • Ձերբակալվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք, այդ թվում՝ «օրենքով գողեր» 12:3706 Հլս, 2022
  • «Արզնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Արաբկիրի ջրամատակարարումը 1 օրով կդադարեցվի 12:3206 Հլս, 2022
  • 2 անշարժ գույք, ավտոմեքենա, 20 հազար դոլար. Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի հայտարարագիրը 12:2706 Հլս, 2022
  • Սահմանվել են ուսուցչի մասնագիտական չափանիշները. նախագիծ 12:2106 Հլս, 2022
  • Կարգապահական վարույթներ՝ մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ-ի վճիռներով խախտումներ թույլ տված դատավորի նկատմամբ 12:1506 Հլս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015