ԳԳևորգ Թոսունյան

Պայթյուն Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում, կա զոհ

Պայթյուն Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում, կա զոհ

Հունիսի 18-ին՝ ժամը 12։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Վելլար գրուպ» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Գ․ Կ․-ն (ծնված 1957 թ.) մահացել է, իսկ Գ․ Ս․-ն (ծնված 1958 թ.), մինչև փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է հիվանդանոց:

Փրկարարները հետախուզել են տարածքը. փլուզման և հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում