ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ առողջապահության նախարարությունը դիմում է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը

ՀՀ առողջապահության նախարարությունը դիմում է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը

ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է այսօր ընդդիմադիր պատգամավորների` նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ ներխուժելուն: Նախարարությունը դիմում է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը:  

«Հարց է առաջանում` արդյոք ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը թո՞ւյլ է տալիս նման գործելաոճ, և արդյոք այն հարի՞ր է պատգամավորական մանդատին». այս հարցադրումն է նշված ՀՀ ԱՆ ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Մկրտչյանը այսօր, չենթարկվելով ոստիկանների պահանջին, մուտք են գործել առողջապահության նախարարություն:

Անցնելով անվտանգության պատնեշի տակով, անտեսելով անվտանգության աշխատակիցների հորդորները՝ հասել են ՀՀ առողջապահության նախարարի ընդունարան, մտել նիստերի դահլիճ, որտեղ նախարարը քննարկում էր անցկացնում: Միջադեպին ավելի ուշ արձագանքել էր նախարար Ավանեսյանը` նշելով, թե պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում