ԳԳոհար Սարգսյան

Ընդդիմադիր պատգամավորների հրավիրած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. քվորում չեղավ

Ընդդիմադիր պատգամավորների հրավիրած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. քվորում չեղավ

Այսօր ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը։

Գրանցվեց 33 պատգամավոր, քվորում չեղավ:

Ընդդիմությունից ներկա չէր Արթուր Վանեցյանը. նա տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին կլինի: 

««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորհների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տեղեկացրել էր՝ չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված ԱԺ արտահերթ նիստին:

Ազգային ժողովից ընդդիմադիր պատգամավորները գնացել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանի կոչով շարժվել են Կառավարության շենք, ապա կառավարական ամառանոց:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, ըստ որի՝ ժամը 16:23-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում եղել է մոտ 2870 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում