Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմ) ուղղությունը:
Հաջորդաբար փակվելու են Ազատության պողոտայի (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) - Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի «Հաղթանակ» զբոսայգի) ուղղությունները:
Ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ գործընթացի առաջին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից դեպի Դավիթ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն) ուղղության նորոգմամբ: Այդ հատվածում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհը վերաբացվել է: