ԱԱրսեն Մկրտչյան

Արցախի փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում ՌԴ քաղաքացուն գտնելու նպատակով

Արցախի փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում ՌԴ քաղաքացուն գտնելու նպատակով

Մայիսի 11-ին՝ ժամը 10:50-ին, ԱԻ պետական ծառայության, փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման, հերթապահ օպերատիվ խումբը՝ հրամանատար մայոր Մհեր Ղուկասյանի ղեկավարությամբ, մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետի «Վոլգա» կոչվող հատված` 09.05.2022 թ. ժամը 16:00-ի սահմաններում գետի տվյալ հատվածում անհետացած ՌԴ քաղաքացի, Օլգա Սաննիկովային (ծնված 1975 թ., բնակվում է Ստեփանակերտ քաղաքում) որոնելու նպատակով:

 

Հասնելով դեպքի վայր՝ խումբը գնահատել է իրավիճակը, քննարկել հնարավոր բոլոր սցենարներն ու օպերատիվ կերպով սկսել որոնողական աշխատանքները, որին ակտիվ կերպով մասնակցել են նաև ոստիկանության ծառայողները:
 
 

Որոնողական աշխատանքների ընթացքին և անձնակազմի գործողություններին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանը: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ծառայության տնօրենը ենթակա անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

 

 

Նույն օրը՝ ժամը 15:20-ին նշված տարածք են մեկնել նաև ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի ու կապի բաժնի աշխատակիցները, ովքեր առավել բարդ տեղանքներում որոնումներն իրականացնելու համար կիրառել են նաև անօդաչու թռչող սարք:
 

Ցավոք, որոնումները դեռևս արդյունք չեն տվել, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում