• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
SpaceX-ի տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը SpaceX-ի տիեզերանավով Երկիր մոլորակի... 11:10
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ... 10:19
Մարզի կյանքում ամենակարևորը ռուս սահմանապահների դերակատարումն է անվտանգության ապահովման հարցում. Սյունիքի մարզպետը` ՌԴ դեսպանին Մարզի կյանքում ամենակարևորը ռուս... 23:41
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:0813 Մայ, 2022

Սկանդինավյան երկրները հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար. Էրդողան

ԱՆԿԱՐԱՆ ԴԵՄ Է ՍՏՈԿՀՈԼՄԻ ԵՎ ՀԵԼՍԻՆԿԻԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԱՏՕ-ԻՆ

Անկարան դեմ է Ստոկհոլմի և Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը։

«Մենք հետևում ենք Ֆինլանդիայում և Շվեդիայում զարգացումներին, բայց դրական ոչինչ այդ հարցում չենք տեսնում։ Սկանդինավյան երկրները հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար»,- ընդգծել է Ռեջեփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախկին վարչակազմերը սխալ են թույլ տվել Հունաստանի հարցում՝ թույլ տալով նրան հայտնվել դաշինքում․

«Մենք չենք ցանկանում երկրորդ անգամ սխալվել»,- հավելել է նախագահը։

Ավելի վաղ Ֆինլանդիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Հելսինկին մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հաջորդ շաբաթ։

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ Անկարայի հայտարարությանը:

«Վաշինգտոնն աշխատում է Թուրքիայի դիրքորոշումը հստակեցնելու ուղղությամբ։ Միաժամանակ, Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Ստոկհոլմին և Հելսինկիին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցում և հաշվի է առնում Անկարայի բացասական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նման ընդլայնմանը»,- հայտնել են կառույցից։

Պետքարտուղարությունում նաև գնահատել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման հնարավորությունը, ընդգծել՝ «ոչինչ երաշխավորված չէ, արդյունքը կախված է Թեհրանից»։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման հարցով Վիեննայի բանակցողները կարող են համաձայնության հասնել, եթե Միացյալ Նահանգները քաղաքական որոշում կայացնի և կատարի իր պարտավորությունները։

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՇՈԼՑԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՈԻԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՍԻՆ

Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հեռանկարը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են։

Ռուս-ուկրաինական բանակցությունները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գերմանիայի և Ռուսաստանի առաջնորդները։ Վլադիմիր Պուտինը պնդել է՝ Կիևն արգելափակում է խաղաղ երկխոսության առաջխաղացումը։ Օլաֆ Շոլցը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները։

Վաշինգտոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը։ Սերգեյ Շոյգուն և Լլոյդ Օսթինն անդրադարձել են միգազգային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում զարգացումներին։ Սա պաշտոնյաների առաջին զրույցն է փետրվարի 18-ից ի վեր։

Տեղի է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի և Հելսինկիի հնարավոր անդամակցության հարցը, քննադատել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները։

ԵՄ-Ն ԱՐԴԵՆ 2 ՄԼՐԴ ԵՎՐՈ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Գերմանիայում հանդիպել է Մեծ յոթնյակի երկրների իր գործընկերների հետ, քննարկել Կիևին զենքի մատակարարումները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ռուսական ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հնարավորությունը։

Նա նաև առանձնազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ, քննարկել Կիևի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը։
Եվրամիության արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էլ հայտնել է, որ Ուկրաինային աջակցությունը շարունակվում է։

«Հայտարարում եմ Կիևին 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու մասին․ այսպիսով՝ մեր աջակցությունը կազմում է արդեն 2 միլիարդ եվրո»,- նշել է Բորելը, հավելել՝ այդ փաթեթի շրջանակում Կիևը ծանր զրահատեխնիկա կստանա։

G7-ի ԱԳ նախարարների եռօրյա բանակցությունները մեկնարկել են մայիսի 12-ին․ հանդիպման օրակարգում Ուկրաինայում իրավիճակն է։ Մեծ յոթնյակը քննարկել է նաև Աֆղանստանում կանանց իրավունքների խախտման դեպքերը, դատապարտել թալիբների հրամանագիրը կանանց համար պարտադիր փարաջա կրելու մասին։

ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԽՈՍԵԼՈՒ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԱՌԱՆՑ ՎԵՐՋՆԱԳՐԵՐԻ

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպելու և զրուցելու Վլադիմիր Պուտինի հետ՝ առանց միջնորդների և վերջնագրերի։ Վոլոդիմիր Զելենսկին հավելել է նաև, որ երբեք չի ճանաչի Ղրիմը՝ որպես Ռուսաստանի մաս։

«Մոսկվայի հետ բանակցություններն օրեցօր բարդանում են: Ուկրաինական հասարակությունը 8 տարի է՝ ցանկանում է խոսել Մոսկվայի հետ և հիմա էլ դրական է գնահատում այդպիսի հնարավորությունը»,- ասել է նա իտալական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախագահն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հարաբերություններին։

«Մեզնից հետո ուրիշ նախագահներ են գալու, սերունդներ են փոխվելու։ Ամեն դեպքում, Ռուսաստանը Ուկրաինայի հարևանն է, մեր միջև սահմաններ կան։ Բայց պատերազմը դրանք վերածեց ոչ թե տարածքային, այլ պատմական սահմանների»,- եզրափակել է Զելենսկին։

Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումից, սակայն դա անհնար է առանց նախապատրաստական աշխատանքների, հայտնել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դեռևս չկա հնարավոր խաղաղության փաստաթուղթ, որի հիման վրա Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին կարող են վերջնական պայմանավորվածության գալ։
Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Մենք առաջնորդվում ենք նախագահ Պուտինի հրամանով․ նա ասել է, որ ուկրաինացի զինվորականները կարող են դուրս գալ, եթե վայր դնեն զենքը»,- նշել է Պեսկովը։

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ40
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • SpaceX-ի տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը 11:1026 Մայ, 2022
  • ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները | ՈՒՂԻՂ 11:0626 Մայ, 2022
  • Ընթացքի մեջ են Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները 11:0426 Մայ, 2022
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0026 Մայ, 2022
  • «Տրանսգազ» ընկերությունը 2022-ի առաջին եռամսյակում 1 մլրդ 952 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 10:5426 Մայ, 2022
  • 3 անշարժ գույք, 50 մլն դրամ, 40 հազար եվրո. ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի հայտարարագիրը 10:3226 Մայ, 2022
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին 10:1926 Մայ, 2022
  • Լուրեր 10:00 | 26.05.2022 10:0026 Մայ, 2022
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 09:4526 Մայ, 2022
  • Ներառական կրթության կարիք ունեցող երեխաները չպետք է դուրս մնան դպրոցից 09:1526 Մայ, 2022
  • Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 8 մ սահել հարակից ձորակը և բռնկվել 09:0126 Մայ, 2022
  • Բարեգործական միջոցներով նորոգվում է Արցախի Քերթ գյուղի դպրոցի շենքը 08:4226 Մայ, 2022
  • Պատմագանգստերական դրամա Մայր թատրոնի բեմում 08:2726 Մայ, 2022
  • «Հայաստան» հիմնադրամը Ստեփանակերտի 6-րդ դպրոցը բնակարանների է վերակառուցել 08:1026 Մայ, 2022
  • Մայիսի 26-ի եղանակային կանխատեսումները 01:0426 Մայ, 2022
  • Ընդդիմադիրները 30 տարի ժամանակ են ունեցել Արցախի դրոշը փակցնելու համար, խայտառակ շոու էր. ԱԳ նախարար 00:3726 Մայ, 2022
  • Արևմուտքի ցուցաբերած աջակցությունը կիսատ է. Զելենսկի 00:0626 Մայ, 2022
  • Մարզի կյանքում ամենակարևորը ռուս սահմանապահների դերակատարումն է անվտանգության ապահովման հարցում. Սյունիքի մարզպետը` ՌԴ դեսպանին 23:4125 Մայ, 2022
  • ՀՀ-ի որդեգրած ժողովրդավարական արժեքները հնարավորություն են տալիս հաղթահարել ճգնաժամերը. Վ.Խաչատուրյան 23:1525 Մայ, 2022
  • Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը 22:5125 Մայ, 2022
  • Մայիս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 22:3025 Մայ, 2022
  • Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ 22:1325 Մայ, 2022
  • Վանաձորում մեկնարկել է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը 21:4625 Մայ, 2022
  • ՀՀ առողջապահության փոխնախարարն Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է ծրագրային առաջնահերթությունները 21:2525 Մայ, 2022
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիս 25. 2022 21:0625 Մայ, 2022
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 25.05.2022 21:0025 Մայ, 2022
  • ԱՀԿ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերն առողջապահության ոլորտի զարգացման համար ռեսուրսներ ուղղելու հարցում 20:5425 Մայ, 2022
  • 4 ամսում ՏԱՑ-ն աճել է 9.4 տոկոսով. Վիճակագրական կոմիտեի ամփոփումը և մասնագիտական գնահատականներ 20:5125 Մայ, 2022
  • Մոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի իրականացնելու Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրերը. Զախարովա 20:4525 Մայ, 2022
  • Կլիմայական ոլորտում պարտավորությունները կյանքի կոչելու համար Կառավարությունն ունի հավակնոտ օրակարգ. ՇՄ նախարար 20:4025 Մայ, 2022
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.05.2022 20:3325 Մայ, 2022
  • Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը վերընտրվել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնում 20:3025 Մայ, 2022
  • Մաքրվել է Աթենքի փողոցի աջակողմյան լանջը, և չեզոքացվել է քարաթափման հնարավոր վտանգը 20:2325 Մայ, 2022
  • Յացենյուկը, Տուրչինովը և Ավակովը չեն ներկայացել Ուկրաինայի անվտանգության ծառայություն հարցաքննության 20:1825 Մայ, 2022
  • Պուտինը պարզեցրել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին ՌԴ քաղաքացիության տրամադրումը 20:1225 Մայ, 2022
  • ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ներուժը՝ «Կիրառական քիմիա» Էքսպո 2022-ին 20:0325 Մայ, 2022
  • Քննարկվել են հայ-խորվաթական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 19:5425 Մայ, 2022
  • 13 արդեն միավորված համայնքները ցանկանում ենք ներառել 5 համայնքների մեջ. Գնել Սանոսյան 19:4625 Մայ, 2022
  • Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել 19:3725 Մայ, 2022
  • Ժամանակակից ռենտգեն սարք` Գորիսի բժշկական կենտրոնին 19:3525 Մայ, 2022
  • Իրանում աճում է բարձրահարկ շենքի փլուզման զոհերի թիվը 19:3025 Մայ, 2022
  • Ձեռնպահ մնալ մարտահրավերների լուծումները չարտացոլող գործողություններից. «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի միացել Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը 19:2225 Մայ, 2022
  • Հետաքրքրված ենք հայ-թուրքական սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ. Միրզոյան 19:1325 Մայ, 2022
  • Դա խայտառակ շոու էր. Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարարության դիմաց ընդդիմության ակցիայի մասին 19:0725 Մայ, 2022
  • Ժողովրդավարության կանոններով ամենևին էլ նորմալ չէ, որ ամիսներով մարդկանց ճանապարհները փակ լինեն. Փաշինյան 19:0125 Մայ, 2022
  • Լուրեր 19:00 | 25.05.2022 19:0025 Մայ, 2022
  • Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները. ՀՀ վարչապետ 18:5425 Մայ, 2022
  • Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հավաքի՝ մահացած տղամարդուն և այլ մասնակիցների թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ քննվող գործով կա ձերբակալված 18:3225 Մայ, 2022
  • Մադրիդյան սկզբունքներն ընդունած ՀՀ կառավարությունն Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել ԼՂ-ի կարգավիճակի որոշման հարցում. ՀՀ վարչապետ 18:2525 Մայ, 2022
  • Տեսչական մարմնի պաշտոնյան ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք է ստացել 18:1525 Մայ, 2022
  • Այս տարի 2021-ի համեմատ մոտավորապես 570 մլրդ դրամով ավելի առևտրաշրջանառություն է եղել. Նիկոլ Փաշինյան 18:0825 Մայ, 2022
  • Թալին համայնքում ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 25-ին 18:0025 Մայ, 2022
  • Գործարկվել է «Պաշարների շտեմարանի» նոր տարբերակը 17:5325 Մայ, 2022
  • Վրաստանի վարչապետը Բրյուսելից հստակություն է պահանջում ԵՄ թեկնածության հարցում 17:4825 Մայ, 2022
  • ՏԿԵ նախարարը՝ Իրանի կողմից հայկական բեռնատարների համար մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության մասին 17:4225 Մայ, 2022
  • ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին Անկախության օրվա առթիվ 17:3725 Մայ, 2022
  • Հայաստանի և Սերբիայի նախագահները կարևորել են հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը 17:3225 Մայ, 2022
  • Ադրբեջանը համարում է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը՝ լուծված չէ. Փաշինյան 17:2825 Մայ, 2022
  • ՌԴ-ն պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին. Զախարովա 17:2125 Մայ, 2022
  • Իրավիճակն այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ. ՀՀ վարչապետը՝ ընդդիմության փողոցային պայքարի մասին 17:1625 Մայ, 2022
  • Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը փայլուն հաղթանակ է տարել բուլղարացի Կրիստիան Դմիտրովի նկատմամբ 17:1125 Մայ, 2022
  • Եվրամիության գազային ընկերությունների մեծ մասը զիջել է Մոսկվայի պահանջներին. Washington Post 17:0625 Մայ, 2022
  • Հայաստանն ու Կուբան առողջապահության ոլորտում գործակցության համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել 17:0225 Մայ, 2022
  • Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը. Փաշինյան 16:5625 Մայ, 2022
  • Ընդդիմությունը, չկարողանալով որևէ ապօրինություն պարզել, մնաց շահարկումների դաշտում. քննարկում ԱԺ-ում 16:4825 Մայ, 2022
  • Մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը 16:4225 Մայ, 2022
  • Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը 16:3625 Մայ, 2022
  • «Սևան» ազգային պարկում սպասում են 5 նոր լողափերի ներդրողներին. դիմելու վերջնաժամկետը հունիսի 9-ն է 16:3125 Մայ, 2022
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3025 Մայ, 2022
  • ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հանդիպել է դատավորների հետ 16:2225 Մայ, 2022
  • ՏՏ ռելոկացիա՝ Հայաստանում. ԲՏԱ նախարարությունը մշակել է ուղեցույց ոլորտի ընկերությունների համար 16:1625 Մայ, 2022
  • Մեղրիի մաքսային կետում հայտնաբերվել են տարբեր տեսակի ապրանքների անօրինական խմբաքանակներ. ՊԵԿ 16:0425 Մայ, 2022
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով 15:5625 Մայ, 2022
  • Ամրապնդել «Անգլերենի ծրագրի» շրջանակում իրականացվող համագործակցությունը. Վահրամ Դումանյանը և Սքոթ Մաքդոնալդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 15:5025 Մայ, 2022
  • Շուրջ 12 մլն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար 15:4325 Մայ, 2022
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մարիուպոլի նավահանգստի աշխատանքը բնականոն ռեժիմով վերսկսելու մասին 15:3625 Մայ, 2022
  • Ներքին Բազմաբերդ բնակավայրում շչակ է գործարկվելու 15:3025 Մայ, 2022
  • «Սի Փի Էս էներջի» ընկերությունը 2022-ի առաջին եռամսյակում 2 մլրդ 16 մլն դրամի հարկ է վճարել 15:2225 Մայ, 2022
  • ՀՀ նախագահը և Սինգապուրի ավագ նախարարը կարևորել են տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը 15:1625 Մայ, 2022
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:1125 Մայ, 2022
  • Չորս ամսում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4 տոկոսով 15:0925 Մայ, 2022
  • ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ուկրաինական հացահատիկի պատճառով Սև ծովում իրավիճակի սրման մասին 15:0225 Մայ, 2022
  • Լուրեր 15:00 | 25.05.2022 15:0025 Մայ, 2022
  • «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր». բացառիկ գտածոների ցուցադրություն 14:5625 Մայ, 2022
  • Կարեն Անդրեասյանը բելառուս գործընկերոջ հետ քննարկել է քաղաքացիներին որակյալ իրավական աջակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր 14:4925 Մայ, 2022
  • Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ 14:3825 Մայ, 2022
  • Կրիպտոարժույթի շուկան Հայաստանում ակտիվանում է 14:3725 Մայ, 2022
  • Ուկրաինան Ռուսաստանին որևէ տարածք չի զիջի. Զելենսկի 14:3025 Մայ, 2022
  • Բլինքենն առաջարկել է ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցում 14:2125 Մայ, 2022
  • Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը ընդգծել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և պատանդների վերադարձի կարևորությունը 14:1025 Մայ, 2022
  • Գյումրին այս տարի 4 մլրդ դրամի սուբվենցիոն հայտ է ներկայացրել 14:0225 Մայ, 2022
  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հաջորդ նիստը՝ Մոսկվայում. ՌԴ ԱԳՆ 13:5425 Մայ, 2022
  • Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ Սյունիքի մարզում 13:4825 Մայ, 2022
  • ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպման է գնացել ճիշտ ժամանակին. Վահան Հունանյանը հերքում է ուշանալու մասին լուրը 13:4225 Մայ, 2022
  • Հունգարիայում ուժի մեջ է մտել արտակարգ դրությունը՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ 13:3725 Մայ, 2022
  • Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով 13:3225 Մայ, 2022
  • Հայաստանն ու Պորտուգալիան նպատակ ունեն էլ ավելի սերտորեն աշխատել միմյանց հետ՝ բացահայտելու հարաբերություններում չօգտագործված հսկայական ներուժը. հայտարարություն 13:2725 Մայ, 2022
  • Հայաստանն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ․ փոխվարչապետ Մաթևոսյան 13:2025 Մայ, 2022
  • Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինն այցելել է Սյունիքի մարզ 13:1225 Մայ, 2022
  • ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Դավոսում մասնակցում է Wօmen political leaders-ի ամենամյա միջոցառմանը 13:0225 Մայ, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015