Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիան հայտնել է, որ երկրում հացահատիկի պաշարները գրեթե սպառվել են, և մոտ ապագայում բոլոր գործարաններում աշխատանքը կդադարեցվի՝ հայտնում է EaDaily-ն։
Վրաստանը ցորենի փոխարեն ալյուր է ստանում։ Ալյուրի ներմուծման հարկը զրոյական է, մինչդեռ ցորենի հարկը լողացող է, այսօր 1 տոննան 120 դոլար է։ Երկիրը տարեկան սպառում է մինչև 650 հազար տոննա ցորեն։ 75%-ը ներմուծվում է, որի 90%-ից ավելին՝ Ռուսաստանից։
Ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքով՝ Վրաստանում ցորենի պաշարները կբավարարեն 10 օր։ Ալրաաղացի աշխատողները կորցնում են իրենց աշխատանքը։
Ասոցիացիայի անդամների բանակցությունները նախարարությունների հետ ավարտվել են անարդյունք, այժմ նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ։ Ասոցիացիան առաջարկում է հավասարեցնել ալյուրի և ցորենի ներմուծման մաքսատուրքերի տարբերությունը։